Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Սպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ 08/04/2020   20:10  |  Տնտեսություն

2020 թվականի հունվար-հունիս ամիսներին առևտրի շրջանառությունը նվազել է 11.1 տոկոսով։ Նման անկում առևտրի ոլորում վերջին 20 տարիների ընթացքում չենք ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ դա պայմանավորված է սպառման ծավալների կտրուկ նվազմամբ, ինչպես նաև ներդրումների կրճատմամբ։ Հունվար-մայիս ամիսներին մանրածախ առևտրի ոլորտում 13.4 տոկոսով անկում է գրանցվել, մեծածախ առևտրի ոլորտում՝ 8.1 տոկոսով. «Ըստ էության կտրուկ անկում ունենք մանրածախ առևտրում, այսինքն՝ լայն սպառման ապրանքների դեպքում ունենք կտրուկ կրճատում, ինչը խոսում է այն մասին, որ բնակչության մոտ եկամուտները կրճատվել են, քանի որ աշխատատեղեր են փակվել, հարկադիր պարապուրդի մեջ են, ինչպես նաև դրսից տրանսֆերտներն են կրճատվել»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ տարբեր հաշվարկներով տրանսֆերտներն այս տարի 30-40 տոկոսով կրճատվել են։ Կարծում է՝ դա էական ազդեցություն ունի առևտրի վրա, հատկապես մանրածախ առևտրի, քանի որ մարդիկ երբ դրսի գումարը ստանում են, իրենց առաջին անհրաժեշտության ապրանքներն են գնում։

Ինչ վերաբերում է, թե առևտրային ոլորտի որ օբյեկտներում շրջանառության ծավալները որքան են կրճատվել, տնտեսագետն ասաց. «Հունվար-մայիս ամիսներին խանութներում առևտրի ծավալը կրճատվել է 11.8 տոկոսով, սպառողական ապրանքների շուկաներում (տոնավաճառներ, մոլեր)՝32.1 տոկոսով, գյուղապրանքների շուկայում՝ 29.9 տոկոսով, կրպակների դեպքում՝ 12.3 տոկոսով։ Ըստ էության ամենաքիչ կրճատումը տեղի է ունեցել խանութների դեպքում։ Խանութ ասելով պետք է նկատի ունենանք 50 և ավելի աշխատող ունեցող խանութները, այսինքն սուպերմարկետները և նրանց ցանցերը, որոնց մոտ ևս առևտրի ծավալները կրճատվել են, բայց ոչ այնչափ, որքան սպառողական շուկաների դեպքում։ Այս դեպքում ավելի քիչ վնաս են կրել սուպերմարկետները, խոշոր խանութները։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անկումը կամ վնասը, որն այս տարի անխուսափելի ունենալու ենք, արդարացի չի բաշխվում տնտեսության և տնտեսվարողների մեջ։ Ավելի շատ ներկայումս տուժում են փոքր ու միջին խանութները։ Պաշտոնական թվերն էլ են այդ մասին վկայում, որ փոքր խանութները¸կրպակները, գյուղմթերքի շուկայում , հագուստի գործունեություն ծավալողները դադարեցրել են իրենց գործունեությունը կամ մեծ կորուստներով են աշխատում։ Սրա արդյունքում, ըստ էության, ունենում ենք շուկայի գերկենտրոնացում։ Այսինքն` այս խոշոր սուպերմարկետները կլանում են մանրածախ առևտրի շուկան։ Եթե անցած տարի դա կազմում էր մոտ 78 տոկոսի չափով, ապա այս տարի վստահաբար այդ տոկոսն ավելի կմեծանա»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Վերջինս ընդգծեց՝ պետությունը մի շարք գործոններով կարող է հավասարակշռել իրավիճակը։ Սուրեն Պարսյանը նկատեց՝ կարագ ներկրող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը մարտ ամսին կարագ չէր կարողանում մատակարարել փոքր խանութներին ու կրպակներին, բայց «Երևան Սիթի»-ում կարագը կար. «Դրա մասին նույնիսկ հայտարարություն արեցի ու կոնկրետ դեպքեր նշեցի, բայց որևէ ընթացք չտրվեց։ Այսինքն՝ գործ ունենք գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի ու ռիսկերի հետ, որով պայմանավորված տնտեսվարողներն ավելի մեծ ազդեցություն ունեն շուկայում և շարունակում են ընդլայնել այդ ազդեցությունը։ Տարիներ շարունակ չի կարգավորվում առևտրի ոլորտը։ Մեծածախ վաճառողը մանրածախ վաճառքով չպետք է զբաղվի, դրանով պայմանավորված օրինակ տարբեր սուպերմարկետների ցանցերում, որոնք ներկրում են նաև այդ ապրանքները, մեծածախ գներին հավասար մանրածախ գներ են սահմանում, ինչի արդյունքում խանութները, կրպակներն ուղղակի խաղից դուրս են գալիս և չեն կարողանում մրցակցել այդ խանութների հետ»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետը նաև նշեց, որ «Երևան Սիթի» ՍՊԸ-ն 2020-ի ընթացքում վճարել է մոտ 4 մլրդ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ 5 տոկոսով ավել է, բայց այդ հարկը մասնագետի խոսքով հիմնականում ավելացել է ի հաշիվ եկամտահարկի։ Աշխատողների իրական աշխատավարձերն են հայտարարագրել, ստվերային աշխատողներ են գրանցել կամ օրինակ գյուղատնտեսական ապրանքներն են օրինական դարձել. «Շրջանառության մասով «Սիթի»-ում ևս անկում կա, այնպես չէ, որ չկա։ Բայց ընդհանուր առմամբ իր շրջանառությունն ավելի քիչ է նվազել, քան, օրինակ, մնացած փոքր ու միջին խանութներինը և կրպակներինը։ Ըստ էության հարկային ցուցանիշները նայելիս տեսնում ենք, որ խոշոր խանութներն ու սուպերմարկետներն ավելի քիչ վնասներ են կրել այս իրավիճակից»,-նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով պետությունը նախ պետք է առանձնացնի մեծածախ և մանրածախ վաճառքը, բացի այդ սուպերմարկետները պետք է չկարողանան ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ գործունեություն ծավալել։ Սուրեն Պարսյանը գտնում է՝ խնդիր է, որ սուպերմարկետները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ ոչ միայն մանրածախ առևտրի վրա, այլև մատակարարների վրա. «Այսինքն օրինակ մատակարարին ստիպում են, որ իր խանութի դեպքում զեղչեր կիրառի, հակառակ դեպքում չի վերցնի ապրանքը։ Նման դեպքեր կան և ՏՄՊՊՀ-ի ու կառավարության գործունեության կարևոր ուղղություններից պետք է դառնա»,-հավելեց Սուրեն Պարսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:39 03/07/2020  |  Միջազգային լրահոսՌեկորդային թվով երկրների տնտեսությունը վտանգված է
19:35 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում
15:54 25/06/2020  |  ՏնտեսությունԽիստ մտահոգիչ ցուցանիշներ՝ տնտեսության բոլոր ոլորտներում. ինչպե՞ս կարող են ձեռնարկատերերը ճգնաժամից քիչ կորուստներով դուրս գալ
18:11 21/06/2020  |  Միջազգային լրահոսՀամաշխարհային ավտոգիգանտը մտածում է աշխատակիցների զանգվածային ազատման մասին
22:36 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍԲավական է պարզապես հետևել իշխանության գործողությունների տրամաբանությանը և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի. Արման Աբովյան
18:22 19/06/2020  |  ՏնտեսությունՏնտեսվարողների համար բնական գազի սակագների բարձրացումը հաստատվեց. բյուջեն լցնելու նոր հնարավորություն՝ ի վնաս տնտեսության
23:50 17/06/2020  |  ԿորոնավիրուսԼոնդոնի քաղաքապետը կրճատել է իր աշխատավարձը
20:20 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍՋավադյանին իր նոր պաշտոնում լուրջ փորձություններ են սպասվում. դժվար է լինելու դրսից փող բերելը. ՀՅԴ
20:11 04/06/2020  |  ՏնտեսությունՆա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան
21:43 29/05/2020  |  Միջազգային լրահոսՀայտնել են Եվրոպայի գլխավոր տնտեսության փրկության գինը

Արխիվ

[]