ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որպես տուժող դատակոչվել է 102 անձ՝ առանց գործով տուժող ճանաչվելու 08/04/2020 18:10 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ որպես տուժող դատակոչված 102 անձանց որպես տուժող դատակոչի ցուցակից հեռացնելու և նրանց այս գործով որպես վկա ներառելու մասին։
Ալումյանը նշեց, որ քննիչ Մուշեղյանի որոշմամբ, «Մարտի 1»-ի գործից առանձին վարույթում է անջատվել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում որևէ մեկը տուժող կամ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել։ Ալումյանը հիշեցրեց ՀՔԾ պետի պարզաբանումն առ այն, որ սույն գործը չի վերաբերում 2008թ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած սպանություններին։
Փաստաբանի դիտարկմամբ՝ սույն գործով դատակոչի ցուցակում քննիչի կողմից ընդգրկված են եղել «Մարտի 1»-ի գործով 10 տուժողների իրավահաջորդները, ինչպես նաև՝ գործով 228 տուժողներից 102-ը, ընդ որում, այդ անձինք նշվել են որպես տուժողներ և տուժողների իրավահաջորդներ։Ալումյանը հատկանշական համարեց, որ գոյություն չունի որևէ չափանիշ, թե ինչից ելնելով են գործով տուժողներից 102-ը ներգրավվել դատակոչի ցուցակում, իսկ մնացած 126-ը՝ անբացատրելի կերպով՝ ոչ։ Բացի այդ՝ Ալումյանը նշեց, որ կաշառքի մեղադրանքի և փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքը մարտի 1-2 իրադարձությունների հետ որևէ առնչություն չունեն, հետևաբար, որևէ կերպ առնչություն չունեն տուժած անձանց հետ։ Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, ապա Ալումյանը նշեց, որ տվյալ հանցակազմում հանցագործության անմիջական օբյեկտ են սահմանադրական կարգը պաշտպանող հասարակական հարաբերությունները և հոդվածի դիսպոզիցիայից պարզ է, որ հանցակազմը լրացուցիչ կամ ֆակուլտատիվ օբյեկտ չունի և հոդվածում նկարագրված ոտնձգության օբյեկտ կարող է լինել սահմանադրական կարգը։ Նրա խոսքով՝ նշված հոդվածով հանցագործություն տեղի ունենալու դեպքում հետևանքները վերաբերում են բոլորին՝ հավասար չափով։ Ալումյանն ընդգծեց, որ դատական նիստին կանչելու ենթակա անձանց ցուցակում որպես տուժող նշված լինելու փաստով ձեռք չեն բերել սույն գործով տուժողի դատավարական կարգավիճակ։ Ալումյանը գտնում է, որ նրանց ցուցմունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ և իրենց նպատակն այն չէ, որ նրանք չգան դատարան և ցուցմունք չտան, այլ՝ նրանք հարցաքննվեն որպես վկա։ Ալումյանը նշեց, որ նույն միջնորդությունը վերաբերում է նաև 10 տուժողների իրավահաջորդներին։ Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ քրեական գործի նյութերում չի հայտնաբերվել գեթ մեկ փաստաթուղթ, որով ճանաչվել է տվյալ անձանց տուժողի դատավարական կարգավիճակը՝ առաջադրված մեղադրանքների կոնտեքստում և այդպիսի դատավարական կարգավիճակ անձինք ի սկզբանե չեն ունեցել։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ