ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենց օրենքն ինձ էդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր. Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծվածի մասին 08/04/2020 12:50 | ԼՐԱՀՈՍ
Մաշտոցի պուրակի համար բոլորս շատ ակտիվ պայքարել ենք ու հիմա էլ պայքարում եմ ամեն պուրակի համար, միայն այս պուրակի համար չէ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ և այդ հաղթանակները ես ինչ դարձել եմ քաղաքապետ, առաջ եմ տանում և ամրագրում եմ։
Այն տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ այդ ամեն ինչը կառուցվի և ունեցանք Մաշտոցի պուրակը, բայց կա մի սրճարան, որ այնտեղ միշտ կար, որն ուներ 277 ք/մ որպես սեփականության իրավունք գրանցված կադաստրով, այսինքն` դա անձեռնմխելի է և 17 ք/մ որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված սեփականություն։ Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել։ Նույն խնդիրն ունենք նաև Օպերայում»,-ասաց քաղաքապետը։
Նա հավելեց, որ բացի դրանից 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 ք/մ վարձակալությունը դառնում է 1048 ք/մ վարձակալություն. «Այդ վարձակալությունը ֆիքսում է իր 277 ք/մ սեփականությունը, այդ վարձակալության հողի մեջ ֆիքսում է 17ք/մ իր սեփականությունը արդեն որպես սեփական գույք և այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբեր։ Երբ լինում է հեղափոխությունը և գալիս է մեր քաղաքային իշխանությունը, արդեն սկսում ենք աշխատել, քիչ-քիչ բաները դուրս է գալիս։
Ամենաառաջիններից դուրս եկավ Օպերայի տարածքում «Ռիչ Գարդեն»-ը, որը Սամվել Ալեքսանյանինն է, հենց երևի իր անունով չէր։ Արդեն չեմ հիշում կա՛մ իր անունով էր, կա՛մ իր բարեկամի։ Այն պետք է կադաստրում գրանցվեր, բայց հասցրել եմ ստոպ տալ այդ պրոցեսը, այդ որոշումը չեղյալ համարեմ և վերադարձնեմ համայնքին։ Նույնն արել եմ այստեղ։ Այս որոշումը չեղյալ եմ համարել, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277 ք/մ սեփական գույքը և 17 ք/մ սեփական գույքը, որն իրենն է քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը, այսինքն` ինքն էլ սեփականատեր չի լինելու և դրա տեղը տալու ենք այդ նույն տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալություն, ինչը նշանակում է, որ այն գույքը, որը հիմա կառուցում է, դա համայնքային գույք է։ Այս տարիները, որ վարձակալությամբ պետք է լինի, կօգտագործի դա, վարձակալությունն ավարտելուց անմիջապես հետո դա դառնում է համայնքի գույքը և այդ ժամանակ արդեն կորոշենք՝ քանդում ու կանաչապատում ենք, թե այդ գույքը մենք ենք վարձակալությամբ տալիս ինչ-որ մեկին բարձր արժեքով ու այդ գումարներն ուղղում այլ ծրագրերի, այսինքն` ով լինի քաղաքային իշխանությունը որոշում կկայացնեն՝ ինչ են անում»,-ասաց Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ իր որոշմամբ 277 և 17 ք/մ սեփականության գույքի սեփականության իրավունքը վերացրել է, քանդել են ֆիզիկապես և տվել են կառուցապատման իրավունք, որով այդ հողի վրա կառուցվող գույքը համայնքինն է. «Սրանից լավ լուծում համայնքի համար, անհնար է անել, եթե խոսում ենք օրենքներով։ Եթե չենք խոսում, որ եկեք հայտարարենք բեսպրիդել է, և մենք բուլդոզերներով մտնում ենք ու մարդկանց օրինական գրանցված գույքերը սկսում ենք քանդել։ Հենց օրենքն ինձ էդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր»,-ասաց Հայկ Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ