ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող մտածեն այն մարդիկ, ում կուսակցությունը մարդ է դարձնում, կամ՝ տմարդ. Վանաձորի քաղաքապետը՝ Լոռու մարզպետին 08/04/2020 12:20 | ԼՐԱՀՈՍ
«Առաջնայինն ինձ համար քաղաքն է, ով ինչ խոսելու բան ունի կարող է փաստաթղթավորի նոր խոսի, ես նման ցածրակարգ դեբատների մեջ չեմ մտնելու»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ ուղղված իր հասցեին։
Մարզպետը գրել էր, որ Վանաձորի ճարտարապետական տեսքի աղճատման հարցում Վանաձորի համայնքապետն իր ներդրումն ունի: Դա են վկայում քաղաքի այսօրվա տեսքն ու նաև վերջին երկու տարիների ընթացքում Լոռու մարզպետարանի կողմից Վանաձորի համայնքապետին ուղղված բազմաթիվ գրություններն ու քննարկումներն այս թեմայով՝ հորդորով՝ կասեցնել ապօրինաշինությունները: Մեղադրանքին, թե համայնքապետարանը շատ արագ օրինականացնում է ապօրինի շինությունը, Վանաձորի քաղաքապետը պատասխանեց.
«Դրա համար իրավապահ մարմիններ կան, ինքը հո դատախազ չէ»։
Լոռու Մարզպետը Վանաձորի քաղաքապետին ուղղված տեքստով ասել էր, որ ՀՀԿ-ական համայնքապետի գործելաոճը, ով համայնքի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված է միմիայն քաղաքը բաժին-բաժին անելու առուծախով, ինչն իր մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Հավելել էր, որ հնարավոր է, որ համայնքապետը, անկարողունակ ու անպատասխանատու գործելաոճի արդյունքում հայտնվի այն նույն տեղում, որտեղ իր ՀՀԿ-ական նախկիններն են: Քաղաքապետը պիտակավորումներին նման կերպ արձագանքեց. «Ես կյանքում իմ կատարած որևէ քայլի համար չեմ ամաչել, չեմ ամաչում և չեմ ամաչելու, թող մտածեն այն մարդիկ, ովքեր իրենց վրա որոշակի պիտակներ են կրում։ Ես իմ քաղաքին ծառայել եմ, ինչքան հնարավոր է ծառայում եմ, որևէ մեկի բարբաջանքներին չեմ արձագանքելու, մանավանդ կուսակցություն, չգիտեմ ինչ ինձ համար երկրորդական ու երրորդական են, թող մտածեն այն մարդիկ, ում կուսակցությունը մարդ է դարձնում, կամ՝ տմարդ»։
Մամիկոն Ասլանյանն ասաց, որ հիմա զբաղված են շինարարական հարցերով. «Ավելի լավ է քարը քարին դնենք, քան մեկի գցած քարը գնանք բոլորով գետից հանենք, ես ոչ մարզպետի, ոչ գրառման մասին չեմ մտածում»։
Քաղաքապետն ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Լոռու մարզպետը հերթական անգամ փայլել է իր «հերոսանալու» մոլուցքի մեջ.
«Այս մարդու «սկզբունքայնության» ու «ազնվության» մասին Լոռիում «լեգենդներ» են պտտվում ու ֆոլկլոր է զարգանում, իսկ իմ անսկզբունքայնությունն (ընդունում եմ) այս պարագայում կայանում է նրանում,որ ապօրինի տեղադրված տաղավարն ապամոնտաժելու կամ տեղափոխելու համար քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ ,ժամը 20.00ից մինչև 22.00 տեխնիկական և մի քանի այլ խոչընդոտների պատճառով տաղավարը չեն հասցրել ապամոնտաժել և վրա է հասել «մեծն» ու «ամենազոր» մարզպետը և ԱԻՆ-ին հրահանգել է տաղավարն ապամոնտաժել ու կինո է նկարահանել, չնայած որ ապօրինի տաղավարը հեռացնելուն ուղղված քայլեր կատարել եմ և ես,և Վանաձորի ավագանու անդամները,մարզպետը չէ, որ միակ շահագրգիռ անձն է եղել։ Օդում համառորեն պտտվող լուրերի համադրումը թույլ է տալիս եզրակացնելու,որ ամենևին պատահական չէ այս պաշտոնյայի կողմից վերջին շրջանի ակտիվությունը, իմ նկատմամբ ընդգծված սուր շեշտադրումները, քաղաքում ընթացող շինարարություններին անհարկի խոչընդոտելը, սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ բացահայտ ոչ գործընկերային վերաբերմունքը։ Չար լեզուներն ասում են, որ մարզպետին դուր չեն գալիս քաղաքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, քանի որ դա որոշակիորեն չի համընկնում մարզպետի պլանների հետ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ