ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իշխանությունները կամ վարկաբեկում են դատական համակարգը կամ կոնկրետ դատավորներին՝ փառավորում» Գևորգ Պետրոսյան 08/04/2020 17:58 | ԼՐԱՀՈՍ
«Խմբակցությունում չի քննարկվել անգամ ՍԴ դատավորի թեկնածուներին ընդունելու, լսելու, քվեարկության հարցերը, որովհետև ես թերահավատ եմ, որ մենք կմասնակցենք քվեարկությանը, քանի որ մենք ի սկզբանե ՍԴ շուրջ ծավալված գործընթացը գնահատել ենք հակաիրավական»։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հայտնելով իր կարծիքը, թե ինչու խմբակցությունը չի հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին։
«Հիմա այս դեպքում՝ մասնակցությամբ վտանգ կա, որ փաստորեն մենք լեգիտիմացնում ենք նախկինում՝ մեր կողմից հակաիրավական գնահատված գործընթացը։ Սա իմ կարծիքն է, հնարավոր է խմբակցության քննարկման արդյունքում որոշվի հանդիպել թեկնածուների հետ, և նաև մասնակցել նրանց ընտրությանը։ Սա ժամանակի հարց է»։
Կոնկրետ ներկայացված թեկնածուների անձերին Գևորգ Պետրոսյանը դրական է վերաբերվում։
«Վաղարշյանն ու Ավետիսյանն իմ աշխատանքային ընկերներն են։ Մենք գրեթե 20 տարի աշխատում ենք միասին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, երկուսն էլ բարձր որակի իրավաբաններ են, ինձ համար շատ ցավալի էր, որ Վաղարշյանի թեկնածությունը նախորդ անգամ մերժվեց, լիահույս եմ, որ այս անգամ ԱԺ-ն իսկապես կգնահատի նրա գործնական հատկանիշները և Ճիշտ ընտրություն կկատարի։ Ավետիսյան Վահրամի մասին մի քանի անգամ ասել եմ, նա բարձր որակի իրավաբան է և կարծում եմ, որ իր ներկայությունը ՍԴ-ում կնպաստի ՍԴ հեղինակության բարձրացմանը։ Պարոն Խունդկարյանի հետ ունեցել ենք թռուցիկ հանդիպում, որի արդյունքով հիմքեր ունեմ պնդելու, որ նրա ներկայությունը նույնպես ՍԴ-ի համար պատվաբեր կլինի»։
Գևորգ Պետրոսյանն ասում է, որ ինքը՝ որպես իրավաբան, քաղաքացի նաև որպես պատգամավոր ոչ թե կարևորում է ՍԴ դատարանի դատավորների զուտ անձը, այլ այն, թե տվյալ թեկնածուն ընտրվելու դեպքում որքանո՞վ կարող է նպաստել ՍԴ-ի՝ իբրև բարձրագույն դատական ատյանի հեղինակության բարձրացմանը՝ ժողովրդի աչքի առաջ։
«Ես այն կարծիքին չեմ, որ մենք ՍԴ չենք ունեցել, որ ՍԴ-ն բացարձակապես չի գործել օրենքի շրջանակներում, ինչպես ոմանք պնդում են ՍԴ-ի՝ այսպես կոչված թնջուկը իբրև թե լուծելու համար։ Դա այդպես չէ, բայց ցանկացած դատարան ժողովրդի աչքին վեր խոյանալու խնդիր ունի։ Դատարանն էլ պետք է ճկուն լինի՝ ժամանակի փոփոխությանը զուգահեռ։ Ավելի ցանկալի կլինի, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որը առավելագույնս վայելի ժողովրդի վստահությունը, ես այդպես եմ կարծում։ Ես ի սկզբանե ինքս էլ եմ հակաօրինական գնահատել ՍԴ այսպես կոչված վերակառուցումը, ապամոնտաժումը։ Ես անձամբ դա գնահատել եմ Սահմանադրությանը հակասող, հիմա այս պայմաններում , թե ԲՀԿ-ն ինչպես կորոշի իրավիճակը՝ ժամանակի հարց է»։
Գևորգ Պետրոսյանն ասում է, որ միշտ էլ, որպես կանոն դատարանի որոշումից մի կողմը դժգոհ է լինում։ Անդրադառնալով այն հարցին, որ Երվանդ Խունդկարյանը նաև Վճռաբեկ Դատարանի նախագահն է, որին առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոն, Պետրոսյանն ասում է, որ սա անձերի խնդիր չէ։
«Եթե Երվանդ Խունդկարյանը թույլ է տվել հանցավոր արարք, կամ այնպիսի իրավախախտում, որը հիմք է նրա նկատմամբ օրենքով նախատեսված պատասախանատվության միջոցներ կիրառելու համար, սա ուրիշ բան, բայց եթե ընդհանուր համակարգից դժգոհ են, ապա այդ ղեկավարը այլ պաշտոն պետք է չզբաղեցնի՞։ Անձամբ ճանաչում եմ Խունդկարյանին, փորձառու դատավոր է։ Ես մի տեսակ կարծիք ունեմ, որ այս իշխանությունները խիստ սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում կոնկրետ դատավորների նկատմամբ՝ ելնելով նրանից թե տվյալ դատավորը հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով ինչպիսի որոշում է կայացնում, որոշում՝ որը իշխանությունների քիմքին հաճելի է, թե տհաճ։ Սրանով պայմանավորված՝ իշխանությունները կամ վարկաբեկում են դատական համակարգը կամ կոնկրետ դատավորներին փառավորում են։ Մենք չպետք է կոնկրետ դատավորին կապենք իշխանության քմահաճույքի հետ։ Մենք պետք է տեսնենք այդ անձի անցյալում կա՞ն այնպիսի դեպքեր, որ կոպտորեն խախտել է գործող օրենսդրությունը, Սահմանադրությունը կամ ակնհայտորեն այնպիսի դատավճիռ է կայացրել, որը հակասում է արդարության սկզբունքներին։ Ճշտելը շատ հեշտ է, ունենք ԱԱԾ, ԲԴԽ, արխիվ։ Եթե Երվանդ Խունդկարյանը հանցագործություն արած լիներ, կարծում էիք ժողովուրդը չէ՞ր իմանա»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան