Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:37  |  ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանում ներքին քաղաքականությունը կաթվածահար վիճակում է։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ երկրում ընդդիմությունը գլուխ է բարձրացրել և դարձել է լուրջ դոմինանտ ուժ։ Հենց այս հանգամանքով պայմանավորված պետք է վերլուծել տավուշյան սահմանին սկիզբ առած թշնամու վերջին ռազմական ագրեսիան,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ձեռնարկած ռազմական ագրեսիային, թե ի՞նչ նպատակ է հետապնդում սրանով մեր թշնամին։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանում չգիտեն՝ էլ ինչպե՞ս կարող են ճնշել ներքին խռովությունները և իրենց ժողովրդի ուշադրությունն այլ հարցերի շուրջ շեղելու նպատակով հերթական անգամ արկածախնդրության են դիմում՝ նախահարձակ լինելով մեր սահմաններին»։ 

Ադրբեջանն ի վերջո պետք է հասկանա, որ ուժի և զենքի լեզվով մեզ հետ խոսել չի կարող, դա իր մոտ ոչ մի կերպ չի հաջողվում, ասում է մահապարտ աշխարհազորայինը.«Հայկական զինված ուժերն ամեն անգամ կործանիչ և ավերիչ հարված են հասցնում ադրբեջանական զինուժին, բայց արի ու տես, որ սա ոչ մի անգամ դաս չի լինում խայտառակ պարտություններ կրած թշնամու համար։ Երբևիցե մի անգամ պատահե՞ց, որ հայկական զինված ուժերն այնպիսի խայտառակ պարտություն կրեն, որը քննարկման թեմա դառնա միջազգային հարթակներում, իհարկե ոչ։ Բայց նախահարձակ թշնամին մշտապես ջախջախված հետ է շպրտվում և վերջին մարտերը սրա հերթական ապացույցն էին։ Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ամենաբարձրաստիճան զինվորականների շուրթերից Բազմաթիվ անգամներ ռազմատենչ հայտարարություններ ենք լսել, բայց դրանցից ոչ մեկը ինչ օրս գործ չի դարձել, այլ մնացել է զուտ բառերի տիրույթում։

Վերջում էլ լսեցինք, թե իբր ատոմակայանին են ուզում հարվածեն։ Նախ՝ ատոմակայանին հարվածելը միջազգային իրավունքների կոպիտ խախտում է, հետո, եթե նրանք այդպիսի քայլ անեն, պատասխանը չի ուշանա և իրենք այդ մասին շատ լավ գիտեն։ Մենք հնարավորություն ունենք թիրախավորելու և խոցելու այնպիսի կարևորության ստրատեգիական կառույցներ, ինչպիսիք են օրինակ նրանց նավթահորերը, որ հանդիսանում են այդ պետության եկամտի միակ աղբյուրները, Մինգեչաուրը և այլն։ Եվ մի հարց էլ՝ արդյո՞ք այդ խոցման արդյունքում երաշխավորված է, որ Ադրբեջան պետությունը ընդհանրապես կանգուն կմնա...Միաժամանակ հստակ է նաև, որ մենք որևէ վայրկյան չենք թերագնահատում թշնամու հնարավորությունները։ Նրանց կողմից հնչեցված ցանկացած սպառնալիքի պարագայում մեր զինված ուժերը բերվում են առաջին կարգի պատրաստակամության»։

Ադրբեջանական ռազմական ագրեսիան բացառապես այդ երկրի միակողմանի նախաձեռնությունը չի, Ադրբեջանի հետևում Թուրքիան է՝ Իսրայելի, ԱՄՆ-ի ու Անգլիայի ոգեշնչմամբ, ասում է մահապարտ Եփրեմ Մարգարյանը. «Հավանաբար Թուրքիան ուզում է ոգեշնչել իր կրտսեր եղբորը և համատեղ զորավարժություններով ցույց է տալիս նրան, թե ինչպես պետք է կռվել։ Համատեղ զորավարժություններով նրանք ուզում են ցույց տալ նաև, թե, հնարավոր պատերազմի պարագայում, ինչի են ընդունակ երկու պետությունները։ Ինչ վերաբերում է թուրքական կողմի Ադրբեջանին հայտնած բացարձակ աջակցության հայտարարություններին, ապա սա պետք է դիտարկել որպես բացառապես միայն իսլամական քարոզի տրամաբանության մեջ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքերն առհասարակ չեն հրաժարվում մեծ թուրանի իրենց գաղափարից, իսկ դրան հասնելու ամենահեշտ աշխատող միջոցը՝ Ադրբեջանի անընդհատ հրահրումն է մեր դեմ»։

Նախիջևանյան զորավարժությունների բեմականացված մեկնարկն, ըստ Եփրեմ Մարգարյանի, հաղորդագրություն էր Ռուսական կողմին. «Օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100 - ամյակը, հենց նույն օրն էլ ավարտվում են նախիջևանյան զորավարժությունները։ Օրերի համընկնումը պատահականություն չէ։ Այս զորավարժությունները, մեծ իմաստով ազդակ էին Ռուսական կողմին՝ Սևրի պայմանագրի 100 ամյակի ֆոնին։ Սևրի պայմանագրով Հայաստանի համար մոտ 160 հազար քառակուսի կմ տարածքով միջանցք էր նախատեսվում դեպի Սև ծով։ Բնականաբար այստեղ տարածաշրջանի իմաստով մեծ դեր է խաղում Ռուսաստանը և այս հաղորդագրությունն ուղղված էր նաև Ռուսաստանին։ Ի պատասխան այս զորավաժություններին, շուտով կմեկնարկի ռուսական կողմի՝ «Կովկաս 2020» խորագրով զորավարժությունները, որին մեկ գնդի կազմով կմասնակցեն նաև հայկական զինված ուժերը։ Եթե այլ կերպ ձևակերպենք, ապա այստեղ ավելի շուտ շոշափվում են ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հարցերը, իսկ Թուրքիան դեռ այն պետությունը չի, որ կարողանա իր ուժերի կամ գիտելիքների փորձարկման նպատակով Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական ագրեսիվ հարձակումներ նախաձեռնի և սրանում որևէ կասկած չկա։ Ռուսական կողմը հաշված րոպեների ընթացքում Թուրքիային հողին կհավասարեցնի»։

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով լարվածության վերականգնման հավանականությանը, Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ Արցախի սահմանները վտանգված են մնալու այնքան ժամանակ, մինչև դեռ չեն ստացել իրենց վերջնական լուծումն՝ ի օգուտ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների.«Ինչպես հասկանում ենք՝ դիվանագիտությունն այս ուղղությամբ դեռ նկատելի քայլեր չի անում։ Բոլոր կողմերից հնչում են խաղաղասիրական կոչեր, իսկ մեր թշնամին այդ կոչերին ի պատասխան ցույց է տալիս իր ռազմական ագրեսիան։ Վերջերս Ալիևը հոխորտաց՝ թե կարո՞ղ եք մեզ հետ դեմ առ դեմ կռվեք։ Ուրեմն, մենք միշտ պատրաստ ենք դեմ առ դեմ կռվելու։ Թող Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը դեմ առ դեմ դուրս գան ու բոլորը կտեսնեն, թե ինչ տեղի կունենա։ Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու։ Վերջին իրադարձություններն էլ ապացուցեցին, որ մեր բանակը մարտունակ է, իսկ Արցախի հարցում՝ արցախցին երբեք հող չի տա, եթե չվերցնի, նա հող չի տա։ Բոլոր քաղաքական գործիչները, ովքեր Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացի մեջ են, պետք է շատ լավ իմանան՝ «Ոչ մի թիզ հող» գաղափարախոսությունը, որի կրողներին Լևոն Տեր Պետրոսյանը որակեց որպես ազգի գերեզմանափորներ, այդ գաղափարախոսությունը կանգ չի առել, առաջ է գնում, որովհետև մենք չենք պատրաստվում Արցախը հանձնել»։

Զրույցի ավարտին՝ ո՞րն է պատերազմական իրավիճակներում մահապարտի թիվ մեկ առաքելությունը հարցին՝ «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը պատասխանում է. «Առհասարակ մենք մի գաղափարախոսություն ունենք՝ «Մահն իմացյալ՝ անմահություն է», բայց լինել մահապարտ, առաջին հերթին նշանակում է ողջ մնալ և հաղթանակ տանել։Իսկ եթե կյանքդ հայրենիքին պետք է, ապա պետք է տաս, որովհետև մենք դա համարում ենք սուրբ գործ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:23 02/08/2020  |  Մեկնաբանություն«Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան
12:30 27/07/2020  |  Հարցազրույց«Ալիևը պետք է գիտակցի, որ կան վտանգներ և կա ռիսկ, որ հայկական կողմը կարող է նոր տարածքներ գրավի և, եթե սա տեղի ունեցավ, իր օրերը հաշված կլինեն».Արթուր Մարտիրոսյան
23:58 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը, հրաժարվե´ք անտեղի խաղաղասիրությունից. թուրքագետ
14:27 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում ադրբեջանցիները փախչում են հայերից. Տեսանյութ
11:22 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍՏավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS. «ՌազմԻնֆո»
14:46 21/07/2020  |  Միջազգային լրահոսՄիխայիլ Դելյագինին գումար են առաջարկել՝ Ադրբեջանի օգտին մեկնաբանություն տալու համար, որ պնդի, թե Հայաստանն է հրահրել զինված գործողությունները
12:44 20/07/2020  |  Միջազգային լրահոսԱդրբեջանցի սահմանապահները վթարի են ենթարկվել, մահացել է շտաբի պետը
15:30 18/07/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանին հարվածելուց հետո Մոսկվայում ադրբեջանցու դեմ քրեական գործ է հարուցվել
09:49 18/07/2020  |  ՄամուլՌուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում. կասկածները փարատված չեն. «Հրապարակ»
09:44 18/07/2020  |  ՄամուլԱյս պահին հեղափոխություն Ադրբեջանում հնարավոր չէ. «Հրապարակ»

Արխիվ

[]