ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ 08/04/2020 20:10 | Տնտեսություն
2020 թվականի հունվար-հունիս ամիսներին առևտրի շրջանառությունը նվազել է 11.1 տոկոսով։ Նման անկում առևտրի ոլորում վերջին 20 տարիների ընթացքում չենք ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ դա պայմանավորված է սպառման ծավալների կտրուկ նվազմամբ, ինչպես նաև ներդրումների կրճատմամբ։ Հունվար-մայիս ամիսներին մանրածախ առևտրի ոլորտում 13.4 տոկոսով անկում է գրանցվել, մեծածախ առևտրի ոլորտում՝ 8.1 տոկոսով. «Ըստ էության կտրուկ անկում ունենք մանրածախ առևտրում, այսինքն՝ լայն սպառման ապրանքների դեպքում ունենք կտրուկ կրճատում, ինչը խոսում է այն մասին, որ բնակչության մոտ եկամուտները կրճատվել են, քանի որ աշխատատեղեր են փակվել, հարկադիր պարապուրդի մեջ են, ինչպես նաև դրսից տրանսֆերտներն են կրճատվել»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ տարբեր հաշվարկներով տրանսֆերտներն այս տարի 30-40 տոկոսով կրճատվել են։ Կարծում է՝ դա էական ազդեցություն ունի առևտրի վրա, հատկապես մանրածախ առևտրի, քանի որ մարդիկ երբ դրսի գումարը ստանում են, իրենց առաջին անհրաժեշտության ապրանքներն են գնում։
Ինչ վերաբերում է, թե առևտրային ոլորտի որ օբյեկտներում շրջանառության ծավալները որքան են կրճատվել, տնտեսագետն ասաց. «Հունվար-մայիս ամիսներին խանութներում առևտրի ծավալը կրճատվել է 11.8 տոկոսով, սպառողական ապրանքների շուկաներում (տոնավաճառներ, մոլեր)՝32.1 տոկոսով, գյուղապրանքների շուկայում՝ 29.9 տոկոսով, կրպակների դեպքում՝ 12.3 տոկոսով։ Ըստ էության ամենաքիչ կրճատումը տեղի է ունեցել խանութների դեպքում։ Խանութ ասելով պետք է նկատի ունենանք 50 և ավելի աշխատող ունեցող խանութները, այսինքն սուպերմարկետները և նրանց ցանցերը, որոնց մոտ ևս առևտրի ծավալները կրճատվել են, բայց ոչ այնչափ, որքան սպառողական շուկաների դեպքում։ Այս դեպքում ավելի քիչ վնաս են կրել սուպերմարկետները, խոշոր խանութները։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անկումը կամ վնասը, որն այս տարի անխուսափելի ունենալու ենք, արդարացի չի բաշխվում տնտեսության և տնտեսվարողների մեջ։ Ավելի շատ ներկայումս տուժում են փոքր ու միջին խանութները։ Պաշտոնական թվերն էլ են այդ մասին վկայում, որ փոքր խանութները¸կրպակները, գյուղմթերքի շուկայում , հագուստի գործունեություն ծավալողները դադարեցրել են իրենց գործունեությունը կամ մեծ կորուստներով են աշխատում։ Սրա արդյունքում, ըստ էության, ունենում ենք շուկայի գերկենտրոնացում։ Այսինքն` այս խոշոր սուպերմարկետները կլանում են մանրածախ առևտրի շուկան։ Եթե անցած տարի դա կազմում էր մոտ 78 տոկոսի չափով, ապա այս տարի վստահաբար այդ տոկոսն ավելի կմեծանա»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Վերջինս ընդգծեց՝ պետությունը մի շարք գործոններով կարող է հավասարակշռել իրավիճակը։ Սուրեն Պարսյանը նկատեց՝ կարագ ներկրող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը մարտ ամսին կարագ չէր կարողանում մատակարարել փոքր խանութներին ու կրպակներին, բայց «Երևան Սիթի»-ում կարագը կար. «Դրա մասին նույնիսկ հայտարարություն արեցի ու կոնկրետ դեպքեր նշեցի, բայց որևէ ընթացք չտրվեց։ Այսինքն՝ գործ ունենք գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի ու ռիսկերի հետ, որով պայմանավորված տնտեսվարողներն ավելի մեծ ազդեցություն ունեն շուկայում և շարունակում են ընդլայնել այդ ազդեցությունը։ Տարիներ շարունակ չի կարգավորվում առևտրի ոլորտը։ Մեծածախ վաճառողը մանրածախ վաճառքով չպետք է զբաղվի, դրանով պայմանավորված օրինակ տարբեր սուպերմարկետների ցանցերում, որոնք ներկրում են նաև այդ ապրանքները, մեծածախ գներին հավասար մանրածախ գներ են սահմանում, ինչի արդյունքում խանութները, կրպակներն ուղղակի խաղից դուրս են գալիս և չեն կարողանում մրցակցել այդ խանութների հետ»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը նաև նշեց, որ «Երևան Սիթի» ՍՊԸ-ն 2020-ի ընթացքում վճարել է մոտ 4 մլրդ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ 5 տոկոսով ավել է, բայց այդ հարկը մասնագետի խոսքով հիմնականում ավելացել է ի հաշիվ եկամտահարկի։ Աշխատողների իրական աշխատավարձերն են հայտարարագրել, ստվերային աշխատողներ են գրանցել կամ օրինակ գյուղատնտեսական ապրանքներն են օրինական դարձել. «Շրջանառության մասով «Սիթի»-ում ևս անկում կա, այնպես չէ, որ չկա։ Բայց ընդհանուր առմամբ իր շրջանառությունն ավելի քիչ է նվազել, քան, օրինակ, մնացած փոքր ու միջին խանութներինը և կրպակներինը։ Ըստ էության հարկային ցուցանիշները նայելիս տեսնում ենք, որ խոշոր խանութներն ու սուպերմարկետներն ավելի քիչ վնասներ են կրել այս իրավիճակից»,-նշեց տնտեսագետը։
Նրա կարծիքով պետությունը նախ պետք է առանձնացնի մեծածախ և մանրածախ վաճառքը, բացի այդ սուպերմարկետները պետք է չկարողանան ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ գործունեություն ծավալել։ Սուրեն Պարսյանը գտնում է՝ խնդիր է, որ սուպերմարկետները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ ոչ միայն մանրածախ առևտրի վրա, այլև մատակարարների վրա. «Այսինքն օրինակ մատակարարին ստիպում են, որ իր խանութի դեպքում զեղչեր կիրառի, հակառակ դեպքում չի վերցնի ապրանքը։ Նման դեպքեր կան և ՏՄՊՊՀ-ի ու կառավարության գործունեության կարևոր ուղղություններից պետք է դառնա»,-հավելեց Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ