ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/04/2020 19:38 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական հաքերների կիբերահարձակումների թիրախում է հայտնվել։ Նախ՝ վտանգվեց առողջապահական անվտանգությունը՝ հակառակորդը հասանելիություն ստացավ հիվանդների տվյալներին, հետո ձեռք բերեցին հեռախոսահամարների բազաները, իսկ սահմանային լարված իրավիճակին զուգահեռ, հարևան Ադրբեջանը պարբերաբար հարձակման ենթարկեց պետական համակարգերը սպասարկող ոլորտների՝ ՀՀ Կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերը, տարբեր տեղեկատվական բազաները, կեղծ հաղորդագրություններով փորձեց խուճապ առաջացնել հանրության շրջանում։
Այսօր առավոտյան տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական հաքերները հայտարարել են ՀՀ կառավարական ներքին ցանց ներթափանցելու և այնտեղից 55 տերաբայթ ծավալով տեղեկատվություն տանելու մասին. «Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ և հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին, - գրում է Սամվել Մարտիրոսյանը և հավելում,- վերջապես ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվել է արտահոսքի պատճառը և պատասխանատուն։ Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,- պատկերավոր արտահայտվել էր կիբերանվտանգության մասնագետը։
Մինչ «Փաստինֆո»-ն փորձում էր ողջ աշխատանքային օրվա ընթացքում կապ հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ՝ պարզելու թշնամու կիբերտեսադաշտում այսօրինակ թափանցիկ դառնալու վտանգավոր պատճառների հանգամանքները, ինչպես նաև հասկանալու՝ ի՞նչ աշխատանքներ է իրականացվում արդեն տևական ժամանակ կիբերհարձակումների թիրախում հայտնված պետական համակարգերի վերահսկողությունն ուժեղացնելու համար, որպեսզի մի օր էլ հանկարծ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունները չհայտնվեն հակառակորդի ձեռքերում՝ Սամվել Մարտիրոսյանը կատարեց երկրորդ գրառումը։ Այս անգամ, պարզվում է, թշնամու հաքերային հարձակման զոհ էին դարձել ռազմավարական կարևորագույն նշանակության օբյեկտի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների անձնական տվյալները. «Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ»,- նշում է մասնագետը։
Ցավալի է, բայց փաստ, որ արդեն տևական ժամանակ ադրբեջանական կողմից կիբերհարձակումների ենթարկված պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր օգտահաշիվները հասանելի դարձնելու դեպքերի առթիվ որևէ քրեական գործ չի հարուցվել։ Համապատասխան մարմինների կողմից, կարծես, քննության չեն ենթարկվել նաև կիբերանվտանգության ոլորտը թշնամու թիրախում այսքան հասանելի դարձող հանգամանքները, չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն կանչվել ոլորտում անթույլատրելի բացթողումներ թույլ տված աշխատակիցները։
Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական համակարգերի և կառույցների կիբերանվտանգության պաշտպանության իրականացումը վերապահված է Ազգային Անվտանգության Ծառայությանը։ Ինչո՞ւ և ինչպիսի պայմաններում է ՀՀ-ում կիբերանվտանգության ոլորտը հայտնվել թշնամի պետության թիրախում և ինչո՞ւ ոլորտում պատշաճ կարգով վերահսկողություն չի սահմանվում, ովքե՞ր են վտանգավոր բացթողումների պատասխանատուները և արդյո՞ք Ազգային Անվտանգության Ծառայությունը պատրաստվում է հետաքննություն իրականացնել՝ ստանալու համար հնչեցված մտահոգիչ հարցերի պատասխանները՝ կապ հաստատեցինք ԱԱԾ մամուլի և հասարակայնության բաժնի ղեկավար, գնդապետ Արթուր Գևորգյանի հետ։ Մեզ հետ զրույցում պարոն Գևորգյանը չկիսեց այն կարծիքը, որ ՀՀ-ում պետական կառույցները հայտնվել են ադրբեջանական կողմի հաքերների թիրախավորված հարվածների տակ, իսկ պատշաճ վերահսկողության հետ կապված հարցին պատասխանեց շատ կարճ՝ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները՝ պարզելու ստեղծված իրավիճակի հանգամանքները։
«Հավելյալ տեղեկատվության պարագայում, ԱԱԾ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գնդապետ Արթուր Գևորգյանը։
Մնում է հուսալ միայն, որ այսօր ադրբեջանական հաքերային հարձակման հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզված մեծածավալ տեղեկատվության տիրապետումը որևէ կերպով վտանգի տակ չի դնի Հայաստանի Հանրապետության շահերը, իսկ ԱԱԾ-ին վերջապես կհաջողվի պարզաբանել՝ ինչու ենք այսքան խոցելի դարձել թշնամու համար։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից