ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավալի է՝ նոր իշխանության օրոք շարունակվում են ծառահատումները.բնապահպանն արձանագրում է՝ մայրաքաղաքում թթվածնի կարիք կա 08/03/2020 14:36 | ԼՐԱՀՈՍ
«Երևանը խիստ կարիք ունի կանաչ զանգվածի ու մենք այսօր Երևանում մաքուր օդ չենք շնչում ու ցանկացած ծառի կտրելը քաղաքի ու բնակիչների համար վնաս է «Փաստինֆո»-ին ասաց Էկոլուրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակում կատարված ապօրինի ծառահատումներին։ Այստեղ՝ չորս թեղի է հատվել՝ սրճարան կառուցելու համար։
Փորձագետը նշեց, որ հատկապես Մաշտոցի պուրակը շատ կարևոր է, 90 օր մեր բնապահպաններն ու ակտիվ քաղաքացիները ձմռան ցրտին պայքարեցին, որ պուրակը մնա պուրակ, ու կրպակները չմնան, ապամոնտաժվեն։ Այդ պայքարից հետո հիմա ինչ-որ շինարարություն է, ծառահատում , ապա բացատրություն. դա մեզ համար անընդունելի է»։
Նշենք, որ ծառահատումից օրեր անց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում բացատրություն է տվել, թե ինչ աշխատանքներ են ընթանում պուրակում.
«Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ: Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ», գրված է հայտարարությունում։
Էկոլուրի փորձագետն ասում է, որ կանաչ տարածքում պետք չէ, որ լինեն սրճարաններ, ժամանցի ինչ- որ վայրեր։ Ուզում են, որ Երևանում պահպանվեն կանաչ տարածքները ու ավելանան նորերը, որովհետև մենք կանաչ գոտիների ու թթվածնի կարիք ունենք։
«Ցանկացած նման բան հարված է մեր քաղաքի օդի մաքրությանը։ Ու հիմա ինչքան էլ նոր ծառեր տնկեն՝ 2-ի փոխարեն 4, 4-ի փոխարեն 6, ծառերը մինչև դառնան ծառ, մինչև ունենան սաղարթ, մինչև մեզ թթվածնով ապահովեն, դրա համար տարիներ են պետք ՝ ոչ մեկ, ոչ երկու։ Սա պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում։ Ցավալի է, որ նոր իշխանության օրոք տեսնում ենք նման դեպքեր, շարունակվում են ծառահատումները»։
Փորձագետն ասում է, որ պետք է նախօրոք զգուշացնեին, որ այդ ծառերը վնասված են և պետք է հատվեին, որ քաղաքացիները իմանային ինչն է վթարային։
«Այս շինարարությունը կանաչ գոտիներում ՝ անհասկանալի է։ Ամեն ծառը կտրելուց առաջ պետք է իրազեկում լինի, որ մարդիկ իմանան, որ հիվանդ են ծառերը և պետք է կտրվեն ու դրանից հետո նախատեսվում է ծառատունկ իրականացնել։ Մեզ մոտ այդ ծառերը հիվանդ լինելու պատրվակի տակ նույնիսկ խորը էտեր են իրականացվում՝ էլի ոչնչացնելով ամբողջ սաղարթը։ Հետագայում դրանց աճելը և օգտակարությունը խիստ կասկածի տակ է դրվում։ Այս դեպքում անհրաժեշտ է, որ և քաղաքապետարանը և մյուս ստորաբաժանումները և տնտեսավարողները, որոնք իրականացնում են նմանատիպ գործունեություն, պետք է աշխատեն խիստ թափանցիկ և հաշվետվողականությունն էլ պետք է բարձր լինի, որ Երևանի բնակիչը տեսնի ու չմտածի, որ թաքուն ու ապօրինի ծառ է հատվել։ Հիմա եթե ծառերի տեղում շինարարություն պետք է լինի, չգիտեմ ծառերն էլ ո՞րտեղ են տնկվելու»։
Փորձագետը հիշեցրեց, որ ծառահատումները պետք է խիստ նվազեցնել ու եթե ծառերը հիվանդ են հնարավոր լինի բուժել։
«Բացի ծառերը տնկելուց պետք է հետևողական լինեն, դրանց խնամեն, բայց առկա ծառը կտրել-ոչնչացնելով ու ամեն ինչ բետոնի տակ անցկացնելով մենք չենք կարող ամեն ինչ ոչնչացնել ու ասել, որ ծառատունկ ենք իրականացնում»։
Ապօրինի ծառահատումների հարցի վերաբերյալ իրավապահ մարմինների արձագանքը ճշտելու նպատակով «Փաստինֆո»-ն դիմել է դատախազություն, որտեղից խոստացել են ավելի ուշ պատասխանել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից