ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/03/2020 18:21 | ԼՐԱՀՈՍ
Ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտը կանգնած վիճակում է։ Ավիացիոն ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանի խոսքով՝ աշխարհի պետությունների 95 տոկոսն այս ոլորտն առաջնահերթություն է համարում, իսկ մենք՝ ոչ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետն ասաց՝ կոպիտ սխալ է, որ ուշադրություն չենք դարձնում ավիացիային և այն ստրատեգիական չենք համարում։ Իհարկե, այժմ կորոնավիրուսի համավարակի պատճառով օդային սահմանները փակ են և միայն չարտերային չվերթներ են իրականացվում, սակայն ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ սահմանները բացվեն՝ հաշվի առնելով, որ ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում հայտնվել ենք այսպես կոչված «սև ցուցակում»։
«Երկու ամիս առաջ ԱԺ-ում Տիգրան Ավինյանն այս թեմային անդրադարձավ ու ասաց, որ ընդամենը մեկ չվերթ էինք անում դեպի Լիոն, թող դա էլ չանենք, ինչ կլինի, մեր վրա չի ազդելու։ Իրականում ողբալի վիճակ է, որ երկրի իշխանությունները մատների արանքով են նայում ավիացիոն ոլորտին, որն անդունդի եզրին է կանգնած։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահն իր վերջին օնլայն զրույցի ժամանակ, անդրադառնալով աուդիտը չանցնելուն, ասաց, որ վարչապետը երկշաբաթյա ժամկետ է տվել, որ ներկայացնեն քայլերի հաջորդականություն, թե ինչպես պետք է վերականգնեն EASA-ի աուդիտը չանցնելը, բայց դրան ոչ մի բան չհետևեց։ Դա մնաց որպես խոսք»,-ասաց Նավիկ Խաչատրյանը։
Վերջինս կարծում է՝ Եվրոպան մեզ կանդրադառնա 2022թ.-ի նոյեմբերից հետո։ Փորձագետը ենթադրում է, որ 2023թ.-ին նոր կհայտնեն նոր աուդիտ անցկացնելու մասին, ինչը նշանակում է, որ երեք տարի դեպի Եվրոպա չենք կարող թռչել։
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ փորձագետը նկատեց՝ Եվրոպայի խոշոր երկրները, այդ թվում Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Ավստրիան իրենց դրոշակակիր փոխադրողներին մեծաքանակ գումարներ, սուբսիդիաներ են տալիս, ինչը բացակայում է Հայաստանում.
«Մեր ավիաընկերությունները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեին դեռևս անցած տարի։ Հիմա պատկերացրեք՝ ինչ վիճակ է այնտեղ։ Որևէ մեկն այս պահին թռչելու ռիսկ չի անի։ Ինչպե՞ս պետք է աշխատավարձ տան անհրաժեշտ անձնակազմին, որը պետք է ապահովի չվերթը։
Չես կարող Երևանից Մոսկվա թռչել ու տոմսի գինը 1000 դոլար դնել։ Չափանիշներ կան»,-ասաց փորձագետը։
Նա կարծում է՝ ավիացիոն փորձ ունեցող մասնագետները պետք է համախմբվեն, մտածեն, խելք-խելքի տան, հաշվի առնեն բոլոր ժամանակակից տենդենցները, ավիացիայի զարգացումները և ինչ-որ լուծում առաջարկեն, իսկ պետական այրերը պետք է վստահեն այդ խմբին. «Ավիացիայի ոլորտը մեզ մոտ նույնպես պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի»,-ամփոփեց Նավիկ Խաչատրյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ