ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆիրդուսի թաղամասի նոր հայեցակարգով՝ դոմինանտը հուշարձան-շենքերն են 08/02/2020 15:20 | Վերլուծություններ
33-րդ թաղամասի շինարարական ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վարագ Սիսեռյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ Ֆիրդուսի թաղամասի եռաչափ պատկերը որքանո՞վ է վկայում կառուցապատման այն դրական փոփոխությունների մասին, որոնց վերաբերյալ վաղօրոք հայտնել էր Սիսեռյանը:
Այն, որ այս ծրագրով տարածքում առկա հուշարձան-շենքերը ինչպես կան, պահպանվելու են՝ հայտնի էր ի սկզբանե: Տարբերությունը, թերևս այն է, որ նոր հայեցակարգով արդեն հստակ է՝ նրանք Ֆիրդուսիում դոմինանտ են:
Ֆեյսբուքյան տիրույթում բազմաթիվ դրական արձագանքների արժանացած Ֆիրդուսիի եռաչափ պատկերն, ինչ խոսք, խնդրո առարկա թաղամասի ամբողջական պատկերը դեռ չի տալիս, այլ միայն՝ Հանրապետության փողոցի հատվածը՝ հարակից հուշարձաններով, որոնք պահպանվելու են իրենց տեղերում, այժմ նաև՝ փայտե կախովի պատշգամբներով, շենքերի բակային ճակատներով յուրահատուկ կոլորիտ ու հարազատություն հաղորդելով:
Ֆեյսբուքյան գրառումները փաստում են, որ երևանցիներին դուր է եկել Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասի ապագա կերպարը:
Թաղամասի կերպարանափոխության ՝ «գեղեցիկ է», «ընտիր է», «այ սա ուրիշ բան է», «շատ սիրուն է, նոր ոճ և կոլորիտ», «նման թաղամասի կարիք մեր Երևանն ունի», «գեղեցիկ է՝ հրաշք ծրագիր, հիանալի լուծում», «գեղեցիկ նախագիծ՝ Երևանին բնորոշ առանձնահատկությամբ», «մեր քաղաքին շատ է սազում, էն փլփլված զիբիլանոցից կպրծնենք», «ինչպիսի՜ կանաչություն, ինչպիսի՜ կոլորիտ» և նման բնորոշումները մեր քաղաքացիներինն են:
Մեր քաղաքացիներինն են նաև քոմենթների մեջ հանդիպող այն մտահոգությունները, թե՝ տեսանյութում ցուցադրվածը Ֆիրդուսիից մի կտոր է, սակայն Տիգրան Մեծի հատվածը, դալաններով բակերը ցույց չեն տրված, ի հավելումն՝ կառուցվելիք բարձրահարկերով հրապարակը, և այլն: Այն, որ Տիգրան Մեծի հատվածը ներառված չէ այս տեսանյութում, չի նշանակում, թե շրջանցվել է տվյալ հատվածը: Ավելին, այն նույնպես կառուցապատողների հետ բանակցությունների համատեքստում փոփոխությունների է ենթարկվել և առաջիկայում նոր տարբերակը կներկայացվի մեր քաղաքացիներին:
Անշուշտ, քննադատական հայացքով մեկնաբանություններ նույնպես կան, սակայն դրանց հիմնական մասը տարածքի կանաչությանն ու կանաչապատմանն է վերաբերվում, ընդ որում, այս համատեքստում՝ համեմատություն է անցկացվում Հյուսիսային պողոտայի հետ: Որքան էլ ցավալի, այնուհանդերձ, ճշմարտություն է՝ Հյուսիսայինն առայսօր կանաչի, ֆլորիստիկական լուծումների և փոքր ճարտարապետական ձևերի առումով դեռ ավարտուն տեսք չի ստացել:
Ինչ վերաբերվում է Ֆիրդուսի թաղամասին, ապա մեզ վստահեցնում են՝ թե՛ ֆլորիստիկ դիզայնի, թե՛ ճարտարապետական փոքր ձևերի հարցը կարևորվում է, և այս առումով նույնպես երևանցիները հուսախաբ չեն լինի:
Դե, իսկ անձնավորված մոտեցումներ ու տեսակետներ ունեցողներ միշտ եղել են ու կլինեն, սակայն դա արդեն այլ խոսակցության նյութ է:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ