ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը».Արկադի Տեր- Թադևոսյան 08/01/2020 17:41 | Հարցազրույց
Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար, գեներալ - մայոր Արկադի Տեր - Թադևոսյանն այս օրերին նախընտրում է քիչ խոսել. «Ասելու շատ բան կա, բայց ինչպե՞ս ասեմ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արկադի Տեր Թադևոսյանը,- այն, ինչ տեսնում եմ, ասելու բան չի։ Տարածաշրջանը լարված է, Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը։ Ի՞նչ կատարվեց Այա Սոֆիայի տաճարի հետ։ Բոլորն ասում են՝ Էրդողանն այն մզկիթի վերածեց, բայց դա Էրդողանի միանձնյա որոշումը չի եղել, այլ Թուրքիայում ապրող մուսուլմանների, որն իրականացվեց Էրդողանի ձեռքով։ Թուրքիան հզորանում է։ Միաժամանակ մի քանի պետությունների հետ կռիվ է սկսել, հիմա էլ Ադրբեջանին է դասեր տալիս, թե ինչպես պետք է կռիվ անել, իսկ Ադրբեջանը միայնակ չէ, նրա մեջքի հետևում Իսրայելն է՝ Անգլիայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեծ ծրագիր ունեն, երբ վերլուծում ես՝ պատերազմի հոտ է գալիս։ Հիմա էլ զորավարժություններ են սկսել, որի նպատակը ուժի ցուցադրումն է։ Ուզում են, որ մենք ազատե՞նք տարածքները՝ մերոնք չեն ազատի, Ռուսաստանի Դաշնությունը՝ նույնպես։ Իրավիճակը պետք է ճիշտ հասկանալ՝ այստեղ մի պետությունը մյուսի դեմ չի ելել, այլ մի խումբ պետություններ կռվում են մեկ այլ խումբ պետությունների դեմ»։
- Ի՞նչ է ուզում ապացուցել կամ ցույց տալ Թուրքիան այս պահին՝ Նախիջևանում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անելով։
- Ընթացիկ զորավարժությունների հետ կապված Թուրքիան մի քանի նպատակ ունի՝ ստուգել մեր Հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ-ի վիճակը, հասկանալ, թե ի՞նչ դեր կխաղա այս իրավիճակում Ռուսաստանը և ստուգել նաև հայկական բանակի մարտունակությունը։ Միանգամից ասեմ, որ մեր բանակը մարտունակ է, վերջին սահմանային դեպքերի հետ կապված սա հիանալի կերպով ապացուցվեց։ Մերոնք արեցին առավելագույնը, որ հնարավոր էր այդ իրավիճակում անել։
- Ինչպե՞ս կարելի է բնորոշել ռուսական կողմի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։
- Ճիշտ և համարժեք այն վերաբերմունքին, որ ստանում է մեր կողմից։ Ինչպես որ մենք ենք վարվում նրա հետ, նույն կերպ ինքն է պատասխանում մեզ։ Իհարկե, Ռուսաստանն իր սեփական հետաքրքրությունն ունի այս տարածաշրջանում, որն անկասկած չի համընկնում Թուրքիայի հետաքրքրությունների հետ։ Այս իմաստով ես լավ չեմ ընկալում Գյումրու ռուսական ռազմաբազայի հանման մասին կոչերը, կամ ի՞նչ է նշանակում տավուշյան սահմանային լարված ռազմական օրերին փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական մեդիաալիքները։ Իմ կարծիքով, մենք Ռուսաստանի նկատմամբ շատ սխալ դիրքորոշում ունենք, որի հետևանքները այս պահին դեռ լավ չենք հասկանում։
- Տարածաշրջանում դեպքերի այսօրինակ զարգացման պարագայում, ովքե՞ր կարող են լինել մեր ռազմական դաշնակիցները։
- Մեր միակ դաշնակիցն այս պահին Ռուսաստանի Դաշնությունն է, այլ դաշնակիցներ մենք չունենք։ Եթե կարծում ենք, որ ռազմական բախումների պարագայում Եվրոմիությունից գալու են ու մեզ պաշտպանեն, ապա չարաչար սխալվում ենք, այդպես չի լինելու։ Այնտեղ մենք ոչ մեկին հետաքրքիր չենք։ Իմ կարծիքով, տնտեսական զարգացման հեռանկարի ակնկալիքով այստեղ շատերն են հույսը դնում Եվրոպայի վրա, բայց քչերն են հասկանում, որ ռազմական և տնտեսական համագործակցությունները լրիվ տարբեր բաներ են։
- Ինչքանո՞վ է հավանական, որ ադրբեջանական կողմն իրականություն կդարձնի պետական բարձրաստիճան պաշտոնյայի բերանով հնչեցված սպառնալիքը՝ հարվածել Մեծամորի ատոմակայանին։
- Դա բլեֆ է։ Հակառակ պարագայում Թուրքիան վաղուց էր ռմբակոծել մեր ատոմակայանը։ Գոյություն ունի քամիների վերաբերյալ գիտություն, թե որտեղի՞ց են սկսում ու ո՞ր ուղղությամբ են փչում քամիները։ Այդ տարածքից քամիներն 80 տոկոսով փչում են հենց Թուրքիայի ուղղությամբ։ Պատահական չէ, որ թուրքական կողմը միշտ բարձրացնում է Մեծամորի ատոմակայանի փակման հարցը, որովհետև ցանկացած վթարի պարագայում վնասը գնում է Թուրքիայի ուղղությամբ։ Ատոմակայանին հարվածելու մասին հայտարարությունները վախեցնելու նպատակ ունեն։ Ամեն պետություն ռազմական հարաբերություններում խոցելի կետեր ունի, որոնք թիրախավորվում են։ Հիմա, ըստ ադրբեջանական հաշվարկների, հայկական կողմի խոցելի կետերն են՝ Մեծամորի ատոմակայանը, Երևան Սիթիներն ու մոլերը (հեղ. ժպտում է)։ Այսինքն, պարզ է, որ մենք ռազմական տեսակետից առանձնապես խոցելի կետեր չունենք։ Ճիշտ է, մենք էլ Ադրբեջանին ենք վախեցնում, թե կհարվածենք իրենց խոցելի կառույցներին՝ մեկը հենց՝ Բաքվին։ Բաքուն չպետք է ռմբակոծվի, որովհետև հենց Բաքվի մերձակայքում 10 մլրդ. դոլլարի ներդրում կատարելով այնպիսի մի գործարան են կառուցել, որի ռմբակոծման պարագայում, ոչ միայն Բաքուն, այլև Ադրբեջանը տեղում չեն մնա։ Խոցելի կետ է նաև Մինգեչաուրի ջրամբարը, որի մասին շատ է խոսվել և այլն։ Խոցելի կետ է նաև այդ պետության սահմաններում կառուցված նավթամուղը և այլն։ Ատոմակայանին հարվածելու պարագայում առաջ կգան նաև միջազգային իրավունքի խնդիրներ, այնպես որ, նրանց այդպիսի հայտարարություններին լուրջ վերաբերվել պետք չէ։
- Վտանգվա՞ծ է Արցախի հետ շփման գիծն այս պահին, արդյո՞ք ագրեսոր Ադրբեջանի գերխնդիրը հենց Արցախը չէ։
- Եթե պատերազմ բռնկվեց, առաջին հերթին հենց Արցախն է տուժելու և ոչ մի պետություն կամ երկիր չի դատապարտելու Թուրքիային և Ադրբեջանին։
- ՆԱՏՕ-ն կաջակցի՞ Թուրքիային։
- ՆԱՏՕ-ի արձագանքը միանգամից կլինի՝ հօգուտ Թուրքիայի։ Բացի այս՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ուրեմն ի սկազբանե ՆԱՏՕ-ից գաղտնի ոչինչ անել չի կարող, ինչ էլ անի՝ նախապես համաձայնեցված է լինելու այդ ռազմական կառույցի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ