ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին 07/31/2020 12:30 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյաին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը շնորհավորել է պարոն Պետրոսյանին պաշտոնամուտի առթիվ և շնորհակալություն հայտնել Էրիկ Գրիգորյանին՝ Բնապահպանության, ապա՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում գործունեության համար: Կառավարության ղեկավարը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է և նա հետագա գործունեության մեջ կշարունակի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Վահե Ջիլավյանին՝ այս ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
«Պարոն Պետրոսյանն այստեղ տեղափոխվում է Կոտայքի մարզպետի պաշտոնից, և պետք է արձանագրենք, որ այդ կարգավիճակում նա բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել: Եվ հույս և համոզմունք պետք է հայտնենք, որ նույնքան կամ ավելի արդյունավետ կլինի այդ գործունեությունը Շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում:
Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում այժմ բնապահպանության կամ բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ: Մի դեպքում՝ մենք հանդիպում ենք բնության պաշտամունքի երևույթներին, մյուս դեպքում հանդիպում ենք բնության կատարյալ արհամարհանքի երևույթի: Եվ մեր խնդիրն է՝ ընդհանրապես գտնել այն բալանսավորված ճիշտ մոտեցումը, որը կբալանասավորի կամ կփորձի լուծում գտնել այն հակասությանը, որը կա քաղաքակրթության և բնության միջև: Պետք է ցավով արձանագրենք, որ քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երևույթ է, որովհետև քաղաքակրթության ցանկացած դրսևորում ինչ-որ մի բան վերցրել է բնությունից, և շատ բաներ արդեն բնությունից վերցրած են անվերադարձ: Բայց մյուս կողմից այսօր արդեն դա նաև լուրջ մարտահրավերներ է բերում նաև քաղաքակրթությանը: Եվ մենք պետք է գտնենք համակեցության ճիշտ ձևը, ճիշտ ճանապարհը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն, գործադիրը Հայաստանը պատկերացնում է որպես բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եվ այս ոլորտում, ըստ վարչապետի, մեծագույն մարտահրավերները սկսում են կենցաղից և ավարտվում արդյունաբերական մակարադակով: «Ե՛վ մեր կենցաղը, և՛ մեր արդյունաբերությունը, և՛ մեր հանքարդյունաբերությունը պետք է կարողանանք համապատասխանեցնել այն չափանիշներին, որի մասին ես խոսում եմ, որը կլինի բալանսավորված: Որովհետև ասել, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք, օրինակ, բնական պաշարների օգտագործումից, դա, իհարկե, ճիշտ չէ, խելամիտ չէ և հնարավոր չէ: Բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող բնապահպանական աղետների ճանապարհով գնալ: Դա արդեն ոչ միայն ճիշտ չէ, այլև՝ մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է ոլորտում առկա լուրջ խնդիրների փաստը՝ սկսած Հայաստանում անկառավարելի աղբի ծավալներից՝ շարունակած Սևանա Լճի խնդրով: «Շատ հաճախ ի՞նչն է զարմացնում, որ մենք երկար տարիների ընթացքում խնդիրն ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ: Երբ այդ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ ո՞նց սա այսպես եղավ, ո՞ւր է նայում Շրջակա միջավայրի նախարարությունը, նախարարն ու փոխնախարարը նախորդ շաբաթ ինչո՞վ էին զբաղված, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ նույնիսկ ամենավատ նախարարի կամ փոխնախարարի կամ ամենավատ կառավարության գործունեության պարագայում նման բաներ չեն կարող տեղի ունենալ մի շաբաթում, նույնիսկ մի ամսում, նույնիսկ մի տարում և նույնիսկ՝ տաս տարում: Դա մեր երկար գործունեության արդյունքն է՝ ամեն օր մեր կենցաղավարման՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսվարման ձևերից, նրանից, թե մենք Սևանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում ու ինչ տրամաբանությամբ: Սևանի ափով այսօր քայլելիս ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ: Հենց այսօր: Ենթադրենք Սևանը չի կանաչել՝ մաքուր, թափանցիկ, երկնագույն է: Բայց այն՝ ինչ Սևանա լճի շուրջը կատարվում է, դա այլ կերպ, քան բնապահպանական աղետ, հնարավոր չէ նկարագրել»,- նշել է վարչապետը:
Խոսելով վերջին տարիներին ոլորտում արձանագրված արդյունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանի ղեկավարության ընթացքում, օրինակ, Հայաստանում որսագողության ծավալներն էականորեն կրճատվել են: Նաև կառավարության ղեկավարը կարևորել է անտառների պահպանության առումով լուրջ և շոշափելի հաջողությունների փաստը: «Ճիշտ է, ես ասացի, որ բնապահպանական խնդիրները երկար տարիների ընթացքում են ձևավորվում, բայց կարելի է ասել, որ նաև բնությունն իր նկատմամբ հոգատար քայլերին շատ արագ է արձագանքում: Սա էլ է հետաքրքիր երևույթ: Այսինքն՝ այստեղ արդյունքները կարելի է տեսնել բավականին արագ և պետք է արձանագրել, որ մենք վերջին տարիներին տեսել ենք այդպիսի արդյունքներ և այդ արդյունքներով, իհարկե, բոլորս ուրախանում ենք, որովհետև դա կարևոր է: Շրջակա միջավայրի վիճակը կարևոր է նաև Հայաստանի քաղաքական, զբոսաշրջային, տնտեսական իմիջի տեսանկյունից: Այսինքն՝ սա ընդամենը միակողմանի հարց չէ: Այո, սա ռազմավարական ուղղություն է, և այստեղ մենք պետք է կարողանանք հասնել էական հաջողությունների»,- ընդգծել է վարչապետը:
Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և շնորհավորել Ռոմանոս Պետրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախկին նախարարը նշել է, որ պարոն Պետրոսյանի հաջողությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հաջողությունն է, որովհետև առողջ շրջակա միջավայրը Հայաստանի և գլոբալ բոլոր քաղաքացիների իրավունքն է: «Պարոն վարչապետ, վերջին երկու տարվա ընթացքում տարբեր միջազգային կառույցներից և մասնավոր ոլորտից ներգրավվել ենք լավագույն մասնագետներին և այսօր նախարարությունում բավական բարձրակարգ մասնագետներ են հավաքված: Ինչպես նշեցիք՝ էական փոփոխություններ կար անտառների, ՀԷԿ-երի ոլորտներում: Վերջինս ընդհանրապես վերահսկողությունից դուրս էր, սակայն այս պահին մեծամասամբ վերահսկողության տարածքում է: Նաև առաջին անգամ պետությունը կառավարության ջանքերով սկսեց ռեսուրսներ ներդնել անտառների վերականգնման աշխատանքների մեջ: Անցյալ տարի կես միլիոն ծառ է տնկվել, այս տարի միայն մեկ հակաճգնաժամային ծրագրով 2 միլիոն ուռենիներ տնկվեցին, տարվա ընթացքում շատ ավելի կտնկվի, բայց այն մեծ գաղափարը, որ մենք ունենք՝ կանաչ Հայաստան դարձնելու, այսինքն անտառային տարածքների ավելացման, հնարավորություն է տալու ոչ միայն բնապահպանական խնդիրներ լուծել, այլև տնտեսական ու սոցիալական, քանի որ բազմաթիվ մեր քաղաքացիներ ներգրավված են լինելու այդ աշխատանքներում»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև ջրօգտագործման ոլորտում ևս: Նախկին նախարարը նշել է, որ իր գիտելիքներով, փորձով և ռեսուրսներով միշտ կանգնած է լինելու կառավարության կողքին և փորձելու է օգտակար լինել բոլոր այն դեպքերում, երբ դրա կարիքը կլինի: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ է ծառայել իր քաղաքացիներին, իր երկրին և իր լուման բերել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ավելի արժանապատիվ և ավելի լավ միջավայրում տեսնի»,- նշել է նախկին նախարարը:
Արձագանքելով՝ վարչապետը ցավով է նշել, որ կորոնավիրուսի պատճառով կառավարությունն այս տարի չի կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը: «Բայց մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050 թ. Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,- ասել է վարչապետը:
Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ իր ողջ ներուժը, ջանքը, նվիրումը հետայսու ևս ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ավելի երաշխավորված, պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի տակ զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում:
«Հետհեղափոխական Հայաստանում՝ ժողովրդավարական երկրում, այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ, բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ շրջակա միջավայրի կառավարաման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է նաև կյանքի որակի վրա: Մենք պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը և համատեղ ջանքերով օր առաջ Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումն իրականացնենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի քաղաքացու»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից