ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Ավինյանը հայցադիմումով մեծ չափի գումար է պահանջել լրատվամիջոցներին վախեցնելու համար. Բորիս Մուրազին՝ դատական ակտի մասին 07/31/2020 20:03 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեռևս 2018թ նոյեմբեր ամսին հայցադիմում էր ներկայացրել դատարան «Politik.am» լրատվականի դեմ՝ զրպարտության համար և պահանջել դրամական փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։ Հայցադիմումի պատճառը լրատվական կայքում հրապարակված «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» և «Ավինյանը վախենում է.մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարակումներն են։ 2019թ հուլիսի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Ավինյանի հայցադիմումը՝ պարտավորեցնելով կայքի խմբագրին հերքում տեղադրել կայքում և հօգուտ Ավինյանի բռնագանձել 1 մլն դրամի չափով գումար, ինչպես նաև 24.000 ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար։ Պատասխանող կողմը բողոքարկել է դատարանի որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն բողոքը մերժվել է և դատական ակտը մտել է ուժի մեջ»։
2020թ հուլիսի 31-ին Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատարանը բավարարել է իր հայցը, իսկ որպես փոխհատուցում ստացված 1 մլն դրամի չափով գումարը փոխանցվել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:
«Politik.am» լրատվականի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին «Փաստինֆո»-ին պատմեց, որ նախատեսված գումարը վճարվել է, սակայն դա չի եղել իր գումարը, ինքը ոչ նախաձեռնել է դրա վճարումը, ոչ էլ ինչ որ գումար է հավաքել, իսկ գումարը չէր պատրաստվում վճարել, քանի որ գտնում է, որ հայցում նշված գումարի մեծ չափը միտված էր այլ լրատվամիջոցներին վախեցնելու համար։
«Ես չէի վճարի, որ դա իրենց սպառնալիքները գործի դնելու միջոց չլիներ»,- ասաց Մուրազին՝ նշելով, որ հայցադիմումը նորմալ գործընթաց է, քանի որ մարդն ունի իրավունքներ, սակայն հարց է, թե ինչպես է անձը իրացրել իրավունքները։
Նրա խոսքով՝ դատարանը հիմք է ընդունել խիստ անհասկանալի ձևակերպումներ։
«Հիմք է ընդունել այն ձևակերպումը, որ մեր հրապարակումը վնասել է Ավինյանի հեղինակությանը, հատկապես նախընտրական շրջանում։ Իսկ 2018թ հոկտեմբերի 25-ին, երբ հրապարակել ենք դա, որևէ մեկը չի իմացել, թե երբ է տեղի ունենալու ընտրությունները։ Հոկտեմբերի 25-ը նախընտրական շրջան չի եղել և դատարանը դա պետք է հաշվի առներ։ Հասկանալի է, որ այդ որոշումը հիմնավորելու համար ինչ ցանկացել, խծկել են մեջը »,- ասաց Բորիս Մուրազին՝ նշելով, որ նման հիմնավորում կա նաև Մեսրոպ Պապիկյանի՝ իրենց դեմ ներկայացրած հայցով որոշման մեջ, մինդչեռ՝ Մեսրոպ Պապիկյանի դեպքում հրապարակումը եղել է 2019թ հունվարի 17-ին, այսինքն՝ հետընտրական շրջանում։ Բացի այդ, Բորիս Թամոյանը պատմեց, որ նախնական դատական նիստին հայտնել էին, որ հաջորդ դատական նիստին պատրաստվում են միջնորդություն ներկայացնել, որ Տիգրան Ավինյանը թեստ հանձնի՝ պարզելու վերջինիս օրգանիզմում թմրանյութերի առկայությունը, սակայն հայցվոր կողմը հաջորդ դատական նիստին խնդրել էր հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ գործին տեղյակ չէ։
«Ծիծաղելին այն է, որ իրենք հայցվոր կողմն են, այսինքն՝ իրենք իրենց ներկայացրած գործին տեղյակ չէին։ Հաջորդ դատական նիստը տեղի ունեցած մի քանի ամիս անց և անցավ այն ժամանակահատվածը, որը կենսաբանորեն մեզ ենթադրելու տեղիք էր տալիս, որ մարիխուանա օգտագործելու դեպքում կարող էինք ապացուցել դա»,-ասաց նա՝ հավելելով, որ 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո անիմաստ են համարել նման միջնորդություն ներկայացնելը, քանի որ այդ կերպ կհաստատվեր իրենց վարկածը։
Բացի այդ՝ նա նշեց, որ մարիխուանա օգտագործելու մասին հոդվածը հրապարակելուց առաջ հարցում են ուղարկել Տիգրան Ավինյանի աշխատակազմ, սակայն հարցման պատասխանը ստանալու փոխարեն իրեն զանգում է աշխատակազմի հետ կապ չունեց մարդ և խնդրում, որ չհրապարակվի այդ հոդվածը, ինչը մերժվել է։ Նրա խոսքով՝ դա ազդակ էր, որ տեղեկատվությունը հրապարակվի, քանի որ գրավոր հարցմանը պատասխանելու փոխարեն աշխատակազմից ինֆորմացիա է դուրս բերել։
Ինչ վերաբերում է հերքմանը, նա հայտնեց, որ տեղադրել են իրենց ուղարկած տեքստը, սակայն նշել են, որ այդ հերքում տարածում են, քանի որ դատարանի որոշմամբ ԴԱՀԿ-ն այդպես է պահանջում և չեն հերքել տեղեկատվությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ