Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին 07/31/2020   12:30  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյաին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է պարոն Պետրոսյանին պաշտոնամուտի առթիվ և շնորհակալություն հայտնել Էրիկ Գրիգորյանին՝ Բնապահպանության, ապա՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում գործունեության համար: Կառավարության ղեկավարը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է  և նա հետագա գործունեության մեջ կշարունակի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը  շնորհակալություն է հայտնել նաև Վահե Ջիլավյանին՝ այս ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

«Պարոն Պետրոսյանն այստեղ տեղափոխվում է Կոտայքի մարզպետի պաշտոնից, և պետք է արձանագրենք, որ այդ կարգավիճակում նա բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել: Եվ հույս և համոզմունք պետք է հայտնենք, որ նույնքան կամ ավելի արդյունավետ կլինի այդ գործունեությունը Շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում:

Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում այժմ բնապահպանության կամ բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ: Մի դեպքում՝ մենք հանդիպում ենք բնության պաշտամունքի երևույթներին, մյուս դեպքում հանդիպում ենք բնության կատարյալ արհամարհանքի երևույթի: Եվ մեր խնդիրն է՝ ընդհանրապես գտնել այն բալանսավորված ճիշտ մոտեցումը, որը կբալանասավորի կամ կփորձի լուծում գտնել այն հակասությանը, որը կա քաղաքակրթության և բնության միջև: Պետք է ցավով արձանագրենք, որ քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երևույթ է, որովհետև քաղաքակրթության ցանկացած դրսևորում ինչ-որ մի բան վերցրել է բնությունից, և շատ բաներ արդեն բնությունից վերցրած են անվերադարձ: Բայց մյուս կողմից այսօր արդեն դա նաև լուրջ մարտահրավերներ է բերում նաև քաղաքակրթությանը: Եվ մենք պետք է գտնենք համակեցության ճիշտ ձևը, ճիշտ ճանապարհը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն, գործադիրը Հայաստանը պատկերացնում է որպես բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եվ այս ոլորտում, ըստ վարչապետի, մեծագույն մարտահրավերները սկսում են կենցաղից և ավարտվում արդյունաբերական մակարադակով: «Ե՛վ մեր կենցաղը, և՛ մեր արդյունաբերությունը, և՛ մեր հանքարդյունաբերությունը պետք է կարողանանք համապատասխանեցնել այն չափանիշներին, որի մասին ես խոսում եմ, որը կլինի բալանսավորված: Որովհետև ասել, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք, օրինակ, բնական պաշարների օգտագործումից, դա, իհարկե, ճիշտ չէ, խելամիտ չէ և հնարավոր չէ: Բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող բնապահպանական աղետների ճանապարհով գնալ: Դա արդեն ոչ միայն ճիշտ չէ, այլև՝ մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ոլորտում առկա լուրջ խնդիրների փաստը՝ սկսած Հայաստանում անկառավարելի աղբի ծավալներից՝ շարունակած Սևանա Լճի խնդրով: «Շատ հաճախ ի՞նչն է զարմացնում, որ մենք երկար տարիների ընթացքում խնդիրն ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ: Երբ այդ խնդիրն  արտահայտվում է, ասում ենք՝ ո՞նց սա այսպես եղավ, ո՞ւր է նայում Շրջակա միջավայրի նախարարությունը, նախարարն ու փոխնախարարը նախորդ շաբաթ ինչո՞վ էին զբաղված, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ նույնիսկ ամենավատ նախարարի կամ փոխնախարարի կամ ամենավատ կառավարության գործունեության պարագայում նման բաներ չեն կարող տեղի ունենալ մի շաբաթում, նույնիսկ մի ամսում, նույնիսկ մի տարում և նույնիսկ՝ տաս տարում: Դա մեր երկար գործունեության արդյունքն է՝ ամեն օր մեր կենցաղավարման՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսվարման ձևերից, նրանից, թե մենք Սևանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում ու ինչ տրամաբանությամբ: Սևանի ափով այսօր քայլելիս  ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ: Հենց այսօր: Ենթադրենք Սևանը չի կանաչել՝ մաքուր, թափանցիկ, երկնագույն է: Բայց այն՝ ինչ  Սևանա լճի շուրջը կատարվում է, դա այլ կերպ, քան բնապահպանական աղետ, հնարավոր չէ նկարագրել»,- նշել է վարչապետը:

Խոսելով վերջին տարիներին ոլորտում արձանագրված արդյունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանի ղեկավարության ընթացքում, օրինակ, Հայաստանում որսագողության ծավալներն էականորեն կրճատվել են: Նաև կառավարության ղեկավարը կարևորել է անտառների պահպանության առումով լուրջ և շոշափելի հաջողությունների փաստը: «Ճիշտ է, ես ասացի, որ բնապահպանական խնդիրները երկար տարիների ընթացքում են ձևավորվում, բայց կարելի է ասել, որ նաև բնությունն իր նկատմամբ հոգատար քայլերին շատ արագ է արձագանքում: Սա էլ է հետաքրքիր երևույթ: Այսինքն՝ այստեղ արդյունքները կարելի է տեսնել բավականին արագ և պետք է արձանագրել, որ մենք վերջին տարիներին տեսել ենք այդպիսի արդյունքներ և այդ արդյունքներով, իհարկե, բոլորս ուրախանում ենք, որովհետև դա կարևոր է: Շրջակա միջավայրի վիճակը կարևոր է նաև Հայաստանի քաղաքական, զբոսաշրջային, տնտեսական իմիջի տեսանկյունից: Այսինքն՝ սա ընդամենը միակողմանի հարց չէ: Այո, սա ռազմավարական ուղղություն է, և այստեղ մենք պետք է կարողանանք հասնել էական հաջողությունների»,- ընդգծել է վարչապետը:

Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և շնորհավորել Ռոմանոս Պետրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախկին նախարարը նշել է, որ պարոն Պետրոսյանի  հաջողությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հաջողությունն է, որովհետև առողջ շրջակա միջավայրը Հայաստանի և գլոբալ բոլոր քաղաքացիների իրավունքն է: «Պարոն վարչապետ, վերջին երկու տարվա ընթացքում տարբեր միջազգային կառույցներից և մասնավոր ոլորտից ներգրավվել ենք լավագույն մասնագետներին և այսօր նախարարությունում բավական բարձրակարգ մասնագետներ են հավաքված: Ինչպես նշեցիք՝ էական փոփոխություններ կար անտառների, ՀԷԿ-երի ոլորտներում: Վերջինս ընդհանրապես վերահսկողությունից դուրս էր, սակայն այս պահին մեծամասամբ վերահսկողության տարածքում է: Նաև առաջին անգամ պետությունը կառավարության ջանքերով սկսեց ռեսուրսներ ներդնել անտառների վերականգնման աշխատանքների մեջ: Անցյալ տարի կես միլիոն ծառ է տնկվել, այս տարի միայն մեկ հակաճգնաժամային ծրագրով 2 միլիոն ուռենիներ տնկվեցին, տարվա ընթացքում շատ ավելի կտնկվի, բայց այն մեծ գաղափարը, որ մենք ունենք՝ կանաչ Հայաստան դարձնելու, այսինքն անտառային տարածքների ավելացման, հնարավորություն է տալու ոչ միայն բնապահպանական խնդիրներ լուծել, այլև տնտեսական ու սոցիալական, քանի որ բազմաթիվ մեր քաղաքացիներ ներգրավված են լինելու այդ աշխատանքներում»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև ջրօգտագործման ոլորտում ևս: Նախկին նախարարը նշել է, որ իր գիտելիքներով, փորձով և ռեսուրսներով միշտ կանգնած է լինելու կառավարության կողքին և փորձելու է օգտակար լինել բոլոր այն դեպքերում, երբ դրա կարիքը կլինի: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ է ծառայել իր քաղաքացիներին, իր երկրին և իր լուման բերել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ավելի արժանապատիվ և ավելի լավ միջավայրում տեսնի»,- նշել է նախկին նախարարը:

Արձագանքելով՝ վարչապետը ցավով է նշել, որ կորոնավիրուսի պատճառով կառավարությունն այս տարի չի կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը: «Բայց  մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում  մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050 թ. Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,- ասել է վարչապետը:

Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ իր ողջ ներուժը, ջանքը, նվիրումը հետայսու ևս ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ավելի երաշխավորված,  պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի տակ զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում:

«Հետհեղափոխական Հայաստանում՝ ժողովրդավարական երկրում, այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ, բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ շրջակա միջավայրի կառավարաման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է նաև կյանքի որակի վրա: Մենք պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը և համատեղ ջանքերով օր առաջ Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու  մղումն իրականացնենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի քաղաքացու»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:18 31/07/2020  |  ՄամուլՓաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու. «Իրատես»
09:58 31/07/2020  |  ՄամուլՓաշինյանը հրահանգել է ամեն գնով քրգործ հարուցել Վանեցյանի նկատմամբ և կանխել նրա քաղաքական գործունեութունը. «Հրապարակ»
09:46 31/07/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը գործի է դրել իր «ծանր հրետանի»-ներից մեկը. «Փաստ»
16:07 30/07/2020  |  Մեկնաբանություն10 օրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերված գումարն ավելին է, քան վերջին 3 տարիներին միասին վերցրած. Փաշինյան
11:29 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2 շաբաթով գործուղել է Տավուշի մարզ
11:20 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍՁևակերպում ենք խնդիր, որ համաճարակը հանրային կյանքի օրակարգից դուրս բերենք. Փաշինյան
11:12 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍՇանս ունենք ջարդելու համաճարակի ողնաշարը. Փաշինյան
10:09 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը 4 վերանշանակման մասին որոշումներ է ստորագրել
09:57 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը միանգամից 10 հոգու ազատեց պաշտոնից
19:03 29/07/2020  |  Կորոնավիրուս«Կորոնավիրուսային վարակի նվազման դեպքերը հուսադրող են, բայց հույսը կարող է հօդս ցնդել... Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]