ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես անհանգիստ եմ նաև իմ և իմ ընտանիքի անվտանգության համար. Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած քաղաքացի (տեսանյութ) 07/31/2020 22:36
Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բաղդասարյանը այցելել ՝է Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած քաղաքացի Էրիկ Անանյանին և նրա հետ զրույցի տեսանյութը հրապարակել իր էջում՝ կից գրելով.
«Ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկը բուժում է անցնում Մոսկվայի Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Կատարել են ծնոտի վիրահատություն, որը անցել է բարեհաջող: Բաժանմունքի գլխավոր բժիշկը ազգությամբ հայ է: Նա առանձին հիվանդասենյակ է տրամադրել Էրիկին և ասաց, որ մյուս շաբաթ արդեն դուրս կգրեն հիվանդին: Էրիկը ունի նաև ուղեղի ցնցում, աչքի ոսպնյակի հետ կապված խնդիր, ատամներն են վնասվել:
Էրիկը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է՝ հասկանալի լեզվով ասած դզող-փչող է: Ամուսնացած է: Ունի չորս զավակ: Ծնվել է Սումգայիթում և, 12 տարեկան է եղել, երբ սկսվել են ջարդերը: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան: Էրիկը ասում է, որ չէր պատկերացնում, թե երկրորդ անգամ կվերապրի Սումգայիթի սարսափը՝ այս անգամ Մոսկվայում: Ահավոր անհանգստացած է այն առիթով, որ երկար ժամանակ չի կարողանալու աշխատանքի դուրս գալ, իսկ ընտանիքին կերակրել է պետք:
Էրիկենց գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Կան թվով յոթ կալանավորված, չնայած հարձակում գործած խումբը մոտ 30-նն է եղել: Էրիկը անհանգիստ է նաև այն առումով, որ չլինի թե հանցագործները կարողանան սպրդել, կամ թեթև պատժով ազատվել: Ասում է այդ պարագայում ինքը կհասնի մինչև Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ ապացուցելու համար, որ նրանք ոչ թէ խուլիգանություն են արել, այլ ազգային թշնամանքի դրդապատճառով՝ կանխամտածված սպանություն են ուզեցել իրականացնել: Ըստ նրա, հանցագործ ոհմակը ոչ միայն պետք է պատժվի, այլ նաև փոխհատուցում տա պատճառած թե ֆիզիկական, թե բարոյական վնասի համար, չ՞է որ հենց միայն ատամներս, եթե վերականգնեմ, ասում է Էրիկը, ահավոր մեծ գումարներ եմ ծախսելու, էլ չեմ խոսում այլ բաների մասին:
Այդ իսկ պատճառով, նա շատ է ցանկանում, որ իրենց գործով զբաղվող իրավաբանը՝ Նարեկ Կոստանյանը, կարողանա հասնել արդար վճռի և մաքսիմալ հատուցման: Էրիկը անհանգիստ է նաև իր և իր ընտանիքի անվտանգության համար:
Նա մեկ անգամ ևս հիշեց ու վերապատմեց իրենց գլխին եկածը: Սոցցանցերում գրում են, թե չէին կարող քշել-փախչել` ոհմակի ձեռքը չընկնել: Էրիկը ասում է՝ չէ չէինք կարող, քանի որ այդ պահին մեքենան լուսաֆորի տակ էր կանգնած , իսկ այդ հատվածի լուսաֆորը կարմիրը պահում է մոտ երկու րոպե: Ասում է, եթե քշեինք, ուրեմն հետիոտների մեծ հոսքի վրայով պետք է անցնեինք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ