Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:45 Կարեն Անդրեասյանին հրաժարականի դիմում գրելու՝ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք․ Նիկոլ Փաշինյան 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Դատավոր Սերժիկ Ավետիսյանը մերժել է գլխավոր դատախազի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ 07/31/2020   18:46  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մասնակի բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Գումարը վճարվել է եւ նրա խափանման միջոցը փոխվել։

Դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել և դատախազությունը, և փաստաբանական թիմը, և տուժող կողմը։ Գործով զեկուցող է նշանակվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Դատախազությունը դատավոր Սերժիկ Ավետիսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էր ներկայացրել՝ որպես հիմք նշելով, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելուց և գրավը որպես խափանման միջոց կիրառվելուց հետո, զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ գրավի գումարի՝ 2 միլիարդ ՀՀ դրամի մեծամասնությունը վճարել են գործարար Սամվել Կարապետյանը և ևս մի քանի այլ գործարարներ: Ըստ հրապարակումների՝ այդ հանգամանքը հաստատել են և Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը և գործարար Սամվել Կարապետյանը: Թեև չի հրապարակվել, թե Սամվել Կարապետյանը 2 միլիարդ ՀՀ դրամի որքան մասն է անձամբ վճարել, սակայն միայն այն հանգամանքը, որ դատարանի որոշումը կայացնելուց հետո 2 օրվա ընթացքում գումարի չափի զգալի մասը վճարվել է Սամվել Կարապետյանի և մի քանի այլ գործարարների կողմից, ողջամտորեն ենթադրվում է, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ: Այդ կերպ՝ որոշ իմաստով Սամվել Կարապետյանը նաև դատավարական մասնակցություն է ունեցել նրա ազատ արձակմանը:

ՀՀ գլխավոր դատախազը փաստարկել է, որ Սամվել Կարապետյանը դատավորի քենակալն է, ով մշտապես զգալի ֆինանսական օգնություն է ցուցաբերում վերջինիս ընտանիքին: Վերոգրյալը վկայում է, որ Սերժիկ Ավետիսյանը Սամվել Կարապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, ով նույնպիսի մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ և անձնական շահագրգռվածություն է ունեցել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցում: Այդ շահագրգռվածությունը հանգեցրել է ընդհուպ նրան, որ Սամվել Կարապետյանը վճարել է կալանավորման այլընտրանք գրավի հսկայական գումարի զգալի մասը: Բացի այդ՝ դատախազությունն էական է համարել նաև այն հանգամանքը, որ դատավոր Սերժիկ Ավետիսյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի 2 դեպքերում որպես դատավոր չի ստորագրել ի վնաս Ռոբերտ Քոչարյանի կայացված դատական ակտերը՝ ներկայացնելով հատուկ կարծիք։ Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ դատավոր Սերժիկ Ավետիսյանը նշել է, որ Սամվել Կարապետյանն իր քենակալն է և պարբերաբար ֆինանսապես աջակցում է իր ընտանիքին։

Դատավորն անհիմն է համարել այն դատողությունը, որ գրավի զգալի մասը վճարել է Սամվել Կարապետյանը։ Ինչ վերաբերում է իր կողմից ներկայացված հատուկ կարծիքին, ապա դատավորն արձանագրել է, որ ընդգծել, որ դատավորի հատուկ կարծիքը դատավարական ակտ է, սակայն չի սահմանում դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, չի առաջացնում դատավարական որևէ հետևանք: Հատուկ կարծիքի առկայությունը, ըստ նրա, վկայում է դատավորի անկախության և դատավարական ազատության մասին, բարձրացնում է կոլեգիալ կազմով գործերը քննող դատարանի հեղինակությունը, նպաստում է գործով ճշմարտության բացահայտմանը, իրավունքի զարգացմանը, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

«Հատուկ կարծիքը նպաստում է դատարանի հեղինակությանը, այն վկայում է կոլեգիալ կազմում ընդգրկված յուրաքանչյուր դատավորի անհատական պատասխանատվության չափի մասին:

Հատուկ կարծիքի առկայությունը վկայում է նաև, որ գործում առկա են վիճահարույց իրավական խնդիրներ, որոնց լուծման համար այլ տարբերակ է առաջարկվում»,- նշել է դատավորը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:14 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍԽոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն. Միքայել Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
22:52 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել դիրքերը. Ռոբերտ Քոչարյան
22:03 29/07/2020  |  ՀարցազրույցԹուրք-ադրբեջանական զորավարժություններն անկասկած ուժի ցուցադրում են.Ռոբերտ Քոչարյան
22:19 21/07/2020Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ քո առաջին նախագահը ընդամենը ստի ջատագով է և արհեստավարժ մուտիլովչիկ. Արամ Հարությունյան
09:34 11/07/2020  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում. «Հրապարակ»
17:00 10/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը
15:59 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Ռոբերտ Քոչարյան
17:31 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ
19:26 06/07/2020  |  Քրեական խրոնիկոնՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին
15:36 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը միսիա ունի, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. Միհրդատ Մադաթյան

Արխիվ

[]