Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Տպավորություն է, որ «Հայոց պատմություն» առարկայի նոր չափորոշիչները գրվել են Թուրքիայի անմիջական միջամտությամբ, իսկ սա դավաճանություն է». Արտակ Մովսիսյան 07/31/2020   17:28  |  ԼՐԱՀՈՍ

«Երբ ներկայացվեց հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, մենք ուսումնասիրեցինք այն և Հայոց պատմության ամբիոնը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ Նշեցինք մեր կողմից անընդունելի մոտեցումներն ու դրույթները, թեև պետք է ասեմ, սկզբում մտածում էինք, թե հարցը միայն գիտական ոչ ճիշտ մոտեցումներին է վերաբերում, բայց պարզվում է իրականություն ավելի սարսափելի էր, քան կարծում էինք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, ով ներկայացնելով մի շարք հիմնարար առարկություններ, հրապարակավ քննադատեց «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը։ 

Արտակ Մովսիսյանն ընդգծում է՝ պարզվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» և այլ առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը մշակվել է տարիներ շարունակ թուրքերի հետ սերտ համագործակցության փորձ ունեցող Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի հիմնադիր Լիլիթ Մկրտչյանի ղեկավարության ներքո. «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է, մասնակցում է աննախադեպ մի նախագծի՝ Եվրոպական միության հովանավորությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրին, որի նպատակն է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու հեռանկարին, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու հեռահար նպատակին։ Փաստորեն ստացվում է, որ նույն Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է դպրոցական դասագրքերի նոր չափորոշիչների մշակող խմբի ղեկավարն է, նույն անձը, ով չորս թուրք կոլեգաների հետ միասին, հեղինակել է “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») խայտառակ գրքը։ Պարզվում է այն մասին, որ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է այս խայտառակ աշխատության անդամ, մեզ մոտ գաղտնի է պահվել։ Պարզվում է նաև , որ ըստ այդ ծրագրի, մեր դպրոցական դասագրքերում առկա բոլոր հայրենասիրական դրվագները ներկայացվում են իբրև ազգայնական, միլիտարիստական երևույթներ, դասագրքերում ադրբեջանցիների մասին պատմող դրվագներում թշնամի բառի օգտագործումը ներկայացված է իբրև մարդասիրական դրսևորման գործոն և այլ տեսակի անհասկանալի ձևակերպումներ։ Ամբողջ խայտառակությունն այսքանով չի ավարտում։ Պարզվում է այդ աշխատության առաջին մասում ներկայացված են թուրքական դասագրքերի չափորոշիչները, իսկ երկրորդ մասում հայկական դասագրքերի հեղինակներին բերում հավասարեցնում են թուրքերի հետ։ Աշխատության երրորդ մասը բաղկացած է մի ձեռնարկից, որը սովորեցնում է, թե ինչպես պետք է դասագրքեր կազմել ՝ Հայաստանի և Թուրքիայի դպրոցների համար։ Ստացվում է, որ այսօր մեզ մոտ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծ մշակողներն, իրենց արևին, դարձել են խաղաղարարներ և իրենց կազմած դասագրքերով որոշել են հաշտեցնել հայերին ու թուրքերին, հայկական կողմի դասագրքերից հանելով թշնամի տերմինը, պրոպագանդելով, որ թուրքերն այնքան էլ վատը չեն, շոշափելով նաև հայերի ու թուրքերի, այսպես ասած, եղբայրության գաղափարը և այսպիսի անհեթեթ բաներ։ Ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատության հեղինակային կազմի վրա, որից չորսը ազգությամբ թուրք են, իսկ հայկական կողմից ներկայացված են դպրոցական դասագրքերի նոր չափորոշիչների մշակող խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, սորոսական հայտնի պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, և Նվարդ Մանասյանը, ով է ՅՈւՆԻՍԵՖ-ի գենդերային հավասարության ծրագրի համակարգողն է։ Տպավորություն է, որ «Հայոց պատմություն» առարկայի նոր չափորոշիչները գրվել են Թուրքիայի անմիջական միջամտությամբ, իսկ սա դավաճանություն է, քաղաքական դավադրություն, ուրիշ անուն հնարավոր չի տալ։ Թուրքերի հետ չափորոշիչներ են մշակել և բերել մեր դպրոցական երեխաների գլխի՞ն են ուզում կապել...»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը՝ ստեղծված իրավիճակում, ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը պատասխանում է՝ ակնհայտ է, որ մեր դպրոցները թուրքական հարձակման են ենթարկվում և դա արվում է ներսի թշնամու բացահայտ աջակցությամբ. «Ես Լիլիթ Մկրտչյանի անձի դեմ ոչինչ չունեմ։ Շատ լավ եմ ճանաչում նրան, մեր ուսանողն է եղել, միջին գիտական կարողությունների տեր անձնավորություն է։ Բայց մեր պատմության հետ կապված առարկաների խայտառակ բացահայտումներից հետո, ասել այլ բան, քան այն, որ սա պետական դավաճանություն է, հնարավոր չէ։ Այս ամենն անողները նախ պարտավոր են բացատրություններ տալ՝ թե ի՞նչ հիմքով են առաջնորդվել, այսպիսի չափորոշիչներ մշակելիս։ Բացատրություն պետք է տան նաև մեր դպրոցի չափորոշիչներն այս դավաճանության հեղինակներին հանձնողները։ Այս պահին չէի ցանկանա ընտրողաբար օրինակներ ներկայացնել, բայց կուզենայի հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ կամ ի՞նչ պատճառաբանությամբ է Հայոց պատմության դասագրքերից դուրս գալիս, օրինակ, «Առաջին համաշխարհային պատերազմը, հայերը, կովկասյան ճակատը, կամավորական շարժումը» թեման։ Շուտով ինքս հանդես կգամ այս հակահայկական գործարքի արդյունքում ստեղծված “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») խայտառակ գրքին, որտեղ մեկ առ մեկ տող առ տող ցույց կտամ այն աղավաղումները, որ կատարվել են հայկական դպրոցական գրքերի չափորոշիչները կազմելիս»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված են նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները: Վերոհիշյալ առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:12 28/07/2020  |  ՄամուլԵՊՀ-ն նույնիսկ բողոք բերելու իրավունքից է զրկված. «Փաստ»
12:30 25/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը»
12:58 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿրթության ոլորտը որբի գլուխ չի, որ եկող գնացողը գա ու վարսավիրություն սովորի դրա վրա. Արտակ Մովսիսյան
12:15 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի կարծիքը ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին
09:05 20/06/2020  |  ՄամուլՈվ կնշանակվի ԵՊՀ ռեկտոր․ նախարարն նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
17:24 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական անդամների քվեարկության արդյունքները. տեղի կունենա երկրորդ փուլ
10:11 05/06/2020  |  ՄամուլԻշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»
09:51 05/06/2020  |  Մամուլ«Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան. «Իրավունք»
19:48 19/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀեռակա համակարգում սովորող ուսանողները, կարծում եմ ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք
12:20 18/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ում պաշտպանությունները կիրականացվեն առցանց

Արխիվ

[]