Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՀՅԴ կրթության հանձնախումբը՝ առարկայական չափորոշիչների մասին 07/30/2020   12:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ

2020 թ. հունիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակված` ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված`  հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղիք է տալիս մի շարք մտահոգությունների։

Առաջարկվող փոփոխություններին, որոնք ոչ թե փոփոխություններ են կամ վերանայումներ, այլ պետական նորմատիվ այս կարևոր փաստաթղթի արմատական վերաձևումներ,  պետք է մոտենալ այն զգացումով, որ չափորոշչով որոշվում է հասարակության կրթական արշխարհայացքը, նրա պատվերը և տեսլականը հանրակրթության առաջընթացի ուղղությամբ։ Հասարակությունը պետք է պատկերացնի այս համադրող փաստաթղթի` դեպի զարգացում տանող նպատակները։

Անթույլատրելի է առանց կրթության զարգացման ռազմավարության ընդունման հանրակրթության չափորոշչում վերանայումներ կատարելը, առավել ևս` առանց այդ չափորոշչի հաստատման, հանրակրթական առարկաների ուսումնառության /ի դեպ՝ այս բառի ներառումը փաստաթղթերի վերնագրում ավելորդ է, անտեղի/ հայեցակարգերը և ծրագրերը քննարկման դնելը։

Ինչպես չափորոշչի, այնպես էլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերն ուսումնասիրելիս զգացվում է օտար ծրագրերի պատճենման և անհաջող տեղայնացման փորձը։

Հանրակրթական չափորոշչում առավել խնդրահարույց են հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի, «Նախնական զինվորական պատրաստություն» և հայագիտական առարկաների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագծի համաձայն՝ դպրոցներում ընթացիկ գնահատումն իրականացվելու է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, ինչպես նաև քանակական (միավորային) գնահատման համար կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Բացի դրանից` մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը թվանշային գնահատում ընդհանրապես չի լինելու, այլ առաջարկվում է կիրառել սովորողի առաջադիմության բնութագիր։

Առաջին հայացքից մարդասիրական թվացող այս մոտեցումը հղի է վտանգավոր հետևանքներով։

Պետք է ընդունենք, որ գնահատականը մոտիվացնում է երեխային։ Մինչև առաջարկվող փոփոխությունը փորձաքննություն չանցնի սահմանված կարգով, ճիշտ չէ թվանշային գնահատումը մինչև հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը հանելը։

Առավել վտանգավոր է անբավարար գնահատականի չգոյությունը։ Սա հանգեցնելու է համատարած անգրագիտության։ Աշակերտների մի ստվար զանգված ջանքեր է գործադրում վերաքննություն չհանձնելու, առավել ևս`  երկտարեցու կարգավիճակում չհայտնվելու (նույն դասարանում չմնալու) համար։ Որքան էլ հաճելի չլինի այս մեկնաբանությունը, միևնույն է, փաստ է, որ աշակերտների մի մասը, այս հանգամանքով պայմանավորված, փորձում է որոշ գիտելիքներ յուրացնել։ Անբավարար գնահատականի բացակայությունը աշակերտների այս խմբին այլևս չի տրամադրի թեկուզ նվազագույն գիտելիքներ ձեռք բերելուն։

Անշուշտ, լավ չէ, որ Հայաստանում դպրոցականների մի ստվար զանգված հայտնվել է նման ռիսկի տակ։ Բայց խնդիրը լուծելու համար պետք է մտածել և մշակել սովորելը խթանող արդյունավետ մոտեցումներ։

Օրենսդրական առումով ևս գնահատման այս ձևաչափի կիրառման պարագայում առաջանալու են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` սովորողի` հաջորդ դասարան փոխադրումը տարրական կրթության ծրագրի ամբողջ ընթացքում նախ տրամաբանական չէ, բացի դրանից` նաև հակասում է կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ կրթության շարունակականության և հաջորդականության սկզբունքին, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան»:

Անտրամաբանական է նաև տարբեր դպրոցներում գնահատման տարբեր կարգերի կիրառումը, մանավանդ դպրոցը իրավասու չէ գնահատման որևէ կարգ հաստատելու, դա նախարարության լիազորություններից է: Այս վայ նորամուծությունը հակասում է նաև չափորոշչի գործառույթներին և լրացուցիչ դժվարություններ կառաջացնի սովորողի՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու պարագայում, ինչպես նաև պետության կողմից հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատում և ազգային ստուգատես իրականացնելիս կձևախեղի գործընթացների միասնականությունը և արդյունքների վերլուծությունը:

 ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Չափորոշչի նախագծով հանրակրթական հիմնական ծրագրի` շրջանավարտի (5-9-րդ դասարան) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներում նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ որևէ ակնարկ չկա (գործող չափորոշչի հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամեն տարի հաստատվող հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլաններով «ՆԶՊ» առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ ծանրաբեռնվածությամբ), ինչը նշանակում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ դպրոց) 8-9-րդ դասարանի սովորողը նշված առարկան չի ուսումնասիրելու: Նախագծով առարկայի դասավանդումը դեռևս չհստակեցված ձևաչափով նախատեսվում է իրականացնել միայն ավագ դպրոցում: Այս պարագայում չի կարող ապահովվել սովորողների կողմից ամբողջ ուսումնական նյութի յուրացումը:

Նախագծով պարզ չի դառնում նաև, թե արդյո՞ք դպրոցներում շարունակելու են իրականացվել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող գործառույթներ, որոնք, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի (9 նոյեմբերի 2011 թ. № 1222-Ն) և ՀՀ ՊՆ նախարարի (10 նոյեմբերի 2011 թ. № 1356-Ն) համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության» կանոնադրության, ներկայումս համակարգում է զինղեկը: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, ամբողջ աշխարհի կողմից այժմ դիմագրավող մարտահրավերները և մեր աշխարհագրական դիրքից բխող վտանգները՝ նախնական զինվորական պատրաստության և քաղպաշտպանության՝ ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգության խնդիր է։

Առաջարկվող փոփոխությամբ անխուսափելի է դառնալու նաև զինղեկների շաբաթական ուսումնական բեռնվածության նվազումը՝ աշխատավարձերի էական իջեցման և դրանից բխող սոցիալական բացասական հետևանքներով:

Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս ենք մեզ թույլ տալիս այդքան թեթև մոտենալ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային։ Թշնամական պետություններով շրջափակված լինելու հանգամանքը մեզ հակառակին պիտի տրամադրի։ Դարեր շարունակ ռազմական կրթությունը մեզ համար ոչ միայն կենսական անհրաժեշտությյուն է եղել, այլ նաև՝ պատվի հարց։ Ինչո՞ւ ենք մեզ մատնում ոչ միայն ջայլամական թմբիրի, այլև արհամարհում ազնվական զբաղմունքը։ Զինվորական պատրաստության դասաժամերի կրճատումը վատ նախաբան է` հետագա կրճատումների տեսանկյունից։

Այս անհեռատես քայլի համար տարիներ անց մեր թշնամին մեզ չի ներելու, ժամանակ չենք ունենալու, որ ներքին մեղավորներին փնտրենք։ Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության ժամերը։

 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Ըստ չափորոշչի նախագծի՝ հանրակրթական պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների՝ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվելու են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Ստացվում է, որ 5-6-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն», 6-րդ դասարանում «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները, որպես առանձին բաղադրիչներ, չեն դասավանդվելու, ինչպես որ հիմա է, իսկ գործող չափորոշչով հստակ ամրագրված «Հայոց եկեղեցու պատմություն» եզրույթի փոխարեն նախագծում կիրառվող «կրոն» բառը հստակ պատկերացում չի տալիս՝ արդյո՞ք դպրոցների ուսումնասիրվող պարտադիր առարկայացանկում ամրագրվելու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թե՞ ուսումնասիրվելու է կրոնի պատմություն:
Հայոց եկեղեցու պատմության՝ որպես առանձին առարկայի ներառումը դպրոցական ծրագրերում էական նշանակություն ունի ՀՀ լիիրավ և գիտակից քաղաքացի ձևավորելու գործում։ Այս առարկայի շրջանակներում ուսումնասիրվող մի շարք նյութեր և թեմաներ չեն կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ, մինչդեռ դրանք հայկական ինքնության և արժեհամակարգի հիմքն են։

Նախագծով անորոշ է մնում ինտեգրված առարկայի ուսուցիչների խնդիրը։ Ո՞վ է դասավանդելու ինտեգրված առարկան։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները նման բազմամասնագիտացված ուսուցիչներ չեն պատրաստում, իսկ կարճատև դասընթացները լիարժեք մասնագիտացման հնարավորություն չեն կարող ընձեռել: Ներկայումս Հայաստանի հեռավոր գյուղերում առանց այդ էլ կա առանձին առարկաների ուսուցիչների պակաս, ինչով պայմանավորված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների գործողության ժամկետներն անընդհատ երկարաձգվում են՝ հնարավորություն տալով, նույն օրենքով, ուսուցչի որակավորմանը չհամապատասխանող անձանց նույնիսկ միջնակարգ կրթությամբ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը:

Հանրակրթական չափորոշչի այս առաջարկվող փոփոխությունները դեռ չհաստատված` շրջանառության մեջ դրվեցին հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։

Մասնագիտական շրջանակներն արդեն խստորեն քննադատել են այդ հայեցակարգերն ու ծրագրերը` ցույց տալով դրանց թերությունները և անընդունելի դրույթները,  դրանց` կիրառության մեջ դնելու անթույլատրելիությունը սերունդների ազգային և համամարդկային դաստիարակության տեսակետից։

Կրթական համակարգում պետք է հստակեցնել բնագիտական և հումանիտար ուղղությունների տեղը և դերը։ Պետք է առաջնորդվել ազգայինի և համամարդկայինի համադրմամբ և ոչ՝ դրանց հակադրմամբ։

Առաջարկվող հայեցակարգերը, ինչպես ցույց տվեցին մասնագիտական ակադեմիական քննարկումները, չեն հարթում վեճը գիտնականների և ուսուցիչների միջև։ Մինչդեռ պետք է լինի փոխլրացում, փաստաթուղթը չպետք է լինի ո՛չ խիստ ակադեմիական և ո՛չ էլ զուրկ լինի ակադեմիզմից` ընդհանրապես։ Առանց ակադեմիական կարծիքների` փաստաթղթերը չպետք է դրվեին շրջանառության մեջ։

Ելնելով վերոգրյալից՝ մեր սերունդների և երկրի ապագան կանխորոշող այս կարևոր ռազմավարական փաստաթուղթն ընդունելուց առաջ կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ հանրային, մասնագիտական քննարկումներ։ Միաժամանակ, շրջանառությունից հանել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։ Նման ուղենիշային նորմատիվ փաստաթուղթը մշակելուց և հաստատելուց առաջ նախ պետք է մշակել և ընդունել կրթության զարգացման ռազմավարությունը, հետո միայն հաստատել Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագիծը (հանրային և մասնագիտական քննարկումների դրական եզրակացության հիման վրա): Եվ միայն չափորոշչի հաստատվելուց հետո հայտարարել վերոնշյալ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի մշակման մրցույթ, և դրանց նախագծերը նույնպես պետք է հաստատվեն միայն հանրային լայն քննարկումներից հետո։ Այլապես տեղի է ունենում փաստաթղթերի ստեղծման հաջորդայնությունն աղավաղող, ոչ տրամաբանական և հապճեպ մի գործընթաց: Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկաների հայեցակարգերը և ծրագրերը պետք է բխեն մեր ազգային անվտանգության տրամաբանությունից, պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, ապահովեն մեր ազգային, հոգևոր-մշակութային և պատմական արժեքների անխաթարությունն ու քաղաքակրթական հարատևությունը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումբ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:59 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍՏեր կանգնիր քո իրավունքին ու ժառանգությանը. ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի կոչը՝ երեւանցիներին
12:26 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀիմնադրվել է «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը. Հիմնադիրներն են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը
16:22 17/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք մեր զույգ պետությունների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես. Հակոբ Տեր-Խաչատուրյան
11:37 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀակոբ Տեր-Խաչատուրյան. ՀՅԴ Հայ դատի գրասենյակները տարբեր պետություններում բարձրաձայնել են Ադրբեջանի սադրանքների և Թուրքիայի մեղսակցության մասին
10:59 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄիշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ի սպաս դնել Հայրենիքի անվտանգությանն ու զարգացմանը. ՀՅԴ Բյուրո
22:33 13/07/2020Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ
14:18 11/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»
14:53 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀամազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ. ՀՅԴ ԳՄ
19:38 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն, ի՞նչ անհանգստանալու մասին կարող է խոսք լինել. Մակունց
20:05 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

Արխիվ

[]