ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրում են գործարարից 100 հազար դոլար շորթելու մեջ՝ ինտիմ կյանքի վերաբերյալ տվյալները հրապարակելու սպառնալիքով. Գործը քննվում է դռնփակ 07/30/2020 00:44 | Քրեական խրոնիկոն
Գործարարից 100.000 ԱՄՆ դոլար շորթելու գործով դատաքննությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է դռնփակ։ Այն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում եւ նախօրեին տեղի ունեցած դատական նիստում հարցաքննվել է տուժողը։
Մեղադրյալի պաշտպան Ստեփանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ շուրջ երեք դատական նիստ է, ինչ տուժող կողմն է ցուցմունք տալիս։ Պաշտպանի դիտարկմամբ՝ տուժողի նախաքննական և արդեն դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում որոշակի հակասություններ կան, ուստի պատրաստվում է միջնորդել՝ հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները։
Նախնական քննության տվյալներով՝ գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող գործարարից գումար են շորթել նրա իսկ մտերիմները՝ պահանջելով 100.000 դոլար՝ սպառնալով հակառակ պարագայում տարածել նրա եւ մտերմուհու միջեւ ինտիմ հարաբերությունների վերաբերյալ տվյալները։
Ստեփանյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքն ի սկզբանե չի ընդունել, առաջադրված մեղադրանքն էլ, ըստ նրա, աբսուրդի ժանրից է՝ հիմնված միայն տուժողի ցուցմունքի վրա։
«Այն, ինչ ասում է տուժողը, չգիտեմ, գուցե վրեժի շարժառիթից կամ այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով, որ իբրև թե փորձել են շորթման միջոցով իրենից գումար հափշտակել, սակայն իր ցուցմունքներով էլ հիմնավորվում է, որ նման բան չկա և չի էլ կարող լինել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ դռնփակ դատական նիստում քննարկվող տուժողի անձնական ընտանեկան կյանքին վերաբերող դրվագները չի կարող ներկայացնել, բայց կարծում է, որ դա է եղել վրեժխնդրության պատճառը կամ ինչ որ հարցի լուծման հասնելու ճանապարհը։
Արդեն շուրջ մեկ տարի է մեղադրյալը կալանքի տակ է, դատարանը գրավը թույլատրելի չի համարել նաեւ դատաքննության փուլում։ Ինչպես նշեց փաստաբանը՝ ներկայացված գրավի միջնորդություններով առաջարկել են բավականին մեծ գումարներ՝ մինչև 4-5 մլն դրամի չափով, սակայն դատարանը մի քանի անգամ մերժել է՝ ենթադրյալ խոչընդոտման ռիսկի պատճառաբանությամբ։
Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում են խափանման միջոցի վերաբերյալ նոր միջնորդություններ ներկայացնել, քանի որ գործով վկաները շատ են և նման տեմպերով դատաքննությունը կարող է երկար տևել։
Մեր հարցին ի պատասխան փաստաբանը նշեց, որ դատակոչված են 5-6 վկա, սակայն ծավալի առումով նրանց հարցաքննությունը կարող է երկար տևել՝ հաշվի առնելով, որ միայն տուժողի հարցաքննությունը երեք դատական նիստ է շարունակվում է, բայց դեռևս չի ավարտվել։ Ինչ վերաբերում է գործի նյութերին, ապա Ստեփանյանը հայտնեց, որ դրանք 4-5 հատոր են՝ բաղկացած մոտ 1300 էջից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ