Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Թեկնածուի առաջադրումից առաջ,թե հետո՝ հանձնաժողովի տեսանկյունից՝ մեզ այդքան էլ չի հետաքրքրում» Հայկուհի Հարությունյանը ՍԴ դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մասին 07/30/2020   16:50  |  ԼՐԱՀՈՍ

 

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագրքի, ՍԴ դատավորի թեկնածության բարեվարքության ժամկետների, ՍԴ մասին օրենքի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքների միջև անհամապատասխանության մասին։

-Երկու ամիս առաջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել էիք, որ վարքագծի կանոնագրքի մշակման նպատակով իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, հավաքագրել է առկա վարքագծի կանոնները և կազմել  կանոնագրքի նախնական տարբերակը։ Ունե՞նք այսօր Վարքագծի կանոնագիրք։

-Վարքագծի կանոնագիրքը որպես այդպիսին հանձնաժողովը սկսեց մշակել՝ ավելի քան 40 պետական մարմինների գործող վարքագծի կանոնները հավաքելով, որպեսզի մշակույթը հասկանա, պատկերացնի ինչ տեսակի գործող կանոններ գոյություն ունեն,  որպեսզի դրա հիման վրա՝ ավելացնելով միջազգային փորձը, հանրային ծառայողի ներկայացված պահանջները, կազմի կանոնագիրքը, որը որպես մոդել պետք է հիմք հանդիսանա, որպեսզի մնացած բոլոր գերատեսչությունները իրենց մոտ առկա կանոնները ուղղեն և համապատասխանեցնեն ընդհանուր կանոնագրքին։ Աշխատանքի իրականացման շրջանակներում հանձնաժողովը պարզեց նաև, որ օրենսդրական տեսանկյունից վարքագծի կանոնները որպես այդպիսին սահմանելու պահանջը կա, վարքագծի կանոնները կիրառելու պահանջը կա, բայց յուրաքանչյուր կանոնի խախտման համար անհրաժեշտ պատասխանատվության միջոցներ կիրառելու տեսանկյունից կա դեռևս բաց։ Այսինքն՝ իրավական տեսանկյունից նույնիսկ, եթե այդ կանոնագիրքը հաստատի, կանոնները սկսեն աշխատել, հանձնաժողովը ստանա դիմում իքս անձի տեսակի վարքագծի քննություն իրականացնի, վերջում հանգելու է այն եզրակացության, որ պատասխանատվության կիրառման համար չկա համապատասխան կանոն, ինչը այդ համակարգն ամբողջությամբ տանելու է ավելի անարդյունավետ գործունեության, որպեսզի այդ բացը լրացվի։ Հիմա մենք շարունակում ենք աշխատանքները Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ,  ներգրավված են տեղական և միջազգային փորձագետները։  Ասեմ նաև, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձնական արդյունքների հիման վրա Էջմիածին համայնքում  առաջին անգամ ներդրվել են  վարքագծի կանոնները, բայց այնտեղ ևս պատասխանատվության տեսանկյունից դեռևս լրամշակման աշխատանքների կարիք կա։ Այսինքն՝ մենք զուգահեռ միջազգային համագործակցության արդյունքում համաձայնեցինք, որ պիլոտային տարբերակով դրա կիրառելիությունը ապահովվի, որ դրա հիման վրա արդեն զուգահեռ հավաքվի և որպես արդեն փորձարկված տարբերակ մնացած բոլոր գերատեսչությունները նույն սկզբունքով աշխատելու հնարավորություն ունենան։

- Արդեն 7-8 ամիս է, ինչ հանձնաժողովը գործում է,  ե՞րբ պատրաստ կլինի կանոնագիրքը

-Օգոստոսը գլոբալ արձակուրդների ժամանակահատված է, մի փոքր դանդաղեցրեց, բայց ամեն դեպքում փորձում ենք սեպտեմբերի համար վերջնական ունենալ նախագիծը։ Կարծում եմ սեպտեմբերի վերջը պետք է լինի մեր վերջին ժամկետը։ Բավականին երկար տևեց, մենք սկսել ենք հավաքել լոկալ, հետո ամփոփեցինք լոկալը, ուղարկեցինք միջազգային գործընկերներին, իրենք բացերը մեզ մատնանշեցին՝ հետ ուղարկեցին։ Մենք ստուգեցինք, տեսանք իրենց դիտարկումները ճիշտ էին թե ոչ, և հիմա համաձայնեցված տարբերակով արդեն այդ բացերը լրացնելու ուղղությամբ ենք աշխատում»։

-«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը ամրագրում է, որ հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, թեև «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում ոչինչ նախատեսված չէ։

-ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը հստակ ընդհանուր ասում է՝ հանձնաժողովին վերագրվող լիազորությունների շրջանակը, այդտեղ կետը ընդհանրական ձևակերպմամբ դրված է։ Հանձնաժողովին վերապահվել է նաև գործառույթ հանրային ծառայության մասին օրենքով, պետական պաշտոնների ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության համար։ Ըստ ոլորտների, երբ օրենսդրությունը  նայեք, արդեն ոլորտային օրենսդրության մեջ նաև կոնկրետ պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուին առաջադրվող պահանջների, նրանից պահանջվող փաստաթղթերի ցանկում ավելանում է, կտեսնեք ընթացակարգը ոնց է, ավելանում է բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու պարտավորությունը։ Օրինակ մենք, առաջին փորձով արեցինք դատախազության մասով, հաջորդը լինելու է ԲԴԽ-ն։ Հիմա մենք ԲԴԽ անդամի թեկնածուների վերաբերյալ ելք ենք արել։ Եվ հաջորդիվ, որ պետական մարմնում նշանակման ենթակա պաշտոնատար անձ կլինի, պարտադիր է լինելու հանձնաժողովի կողմից հաստատված հարցաթերթիկի ձևանմուշով նրանց բարեվարքության գնահատումը։

- ՍԴ մասին օրենքում միայն նշված է՝ ինչպես են թեկնածուներն առաջադրվում և ով է առաջադրում, բայց գրված չէ բարեվարքության մասին։

 

-Ճիշտ է, որովհետև դուք նայում եք ՍԴ-ի մասին օրենքը իրենց առաջադրման մասին։ Հիմա ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն ( Հոդված 141ՍԴ դատավորների ընտրություն) էլ ասում է առաջադրումից հետո ոնց է այդ հարաբերությունները կարգավորում հանձնաժողովի, թեկնածուի և ԱԺ-ի կողմից քվեարկություն իրականացնելու համար պատգամավորների միջև։ Ամբողջ փաթեթի մեջ  է այդ տրամաբանությունը դրված և ոլորտային օրենքների տեսանկյունից ինքը կարգավորում է ստանում։ ԲԴԽ անդամ թեկնածուի ընտրության համար համապատասխան քվեարկությունը իրականացնում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից, դեպարտամենտը՝ որպես մարմին, որը կարգավորում է և կազմակերպում այդ գործընթացը ստանում է թեկնածուների վերաբերյալ տեղեկություն։ Նրանց ներկայացվող պահանջներին համապատասխան արդեն  դեպարտամենտի կողմից մենք ստանում ենք համապատասխան հարցաթերթիկը լրացրած, որի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնում ենք մեր բարեվարքության գնահատման եզրակացությունը արդեն դեպարտամենտին, որպեսզի դեպարտամենտը դա հասանելի դարձնի և օգտագործման ենթակա լինի բոլոր դատավորների կողմից ՝ իրենց կողմից վերջնական քվեարկություն կամ որոշում կայացնելու ժամանակ։ Նույնը վերաբերելի է արդեն ԱԺ-ում։ Հիմա բոլոր պաշտոնները՝ այդ թվում նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ նույն  ժամանակահատվածի փոփոխության համաձայն 5-րդ անդամի ընտրությունը նույն սկզբունքով է լինելու։ Այսինքն` Աժ-ն պետք է քվեարկի հանձնաժողովի 5-րդ անդամի օգտին, ստանալու է թեկնածության վերաբերյալ հայտը, դա մեզ ուղարկի, հանձնաժողովը պետք է իրականացնի այդ գործընթացը, եզրակացությունը տրամադրի ԱԺ-ին, որ պատգամավորները քվեարկության ժամանակ դա ունենան։ Էլի են լինելու այս տեսակի թեկնածուներ անընդհատ լինելու են, հաջորդիվ գալու են դատավորներ, հիմա նույնիսկ նոր օրենսդրական փոփոխություններ են նախատեսվելու, որ ամեն պաշտոնի համար արդեն այդ պահանջի իրականացումը դառնա արդեն ինտենսիվ»։

-Որ փուլում ըստ ձեզ պետք է ստուգվի ՍԴ դատավորի թեկնածության բարեվարքությունը՝ առաջադրումից առաջ թե հետո՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության հարց գոյություն ունի, սակայն այս պահին թեկնածուն մեկն է։

-Ըստ էության դա մեզ չվերաբերվող հարց է։ Մենք գնահատում ենք անձի բարեվարքությունը՝ հստակ դրված չափանիշներով՝ հանձնաժողովի մշակած մեթոդաբանությամբ, գործիքակազմով։ Եզրակացությունը որպես այդպիսին, հանձնաժողովի համար չէ,  որ հիմք է հանդիսանում որոշում կայացնելու, այլ այն մարմնի , ով որ թեկնածուին պաշտոնում նշանակելու լիազորություն ունի։ Հիմա թե առաջադրումից առաջ թե հետո է իրականացնում, կոնկրետ հանձնաժողովի տեսանկյունից եմ ասում, մեզ անկեղծ ասած այդքան էլ չի հետաքրքրում։ Եթե հիմա պետք է որոշում կայացնողը որոշի առաջադրել այդ մարդուն և իր համար լինելու է վճռական, թեև հանձնաժողովի եզրակացությունը ունի խորհրդատվական բնույթ, բայց եթե ինքը օգտագործելու է դա՝ մտածելու որոշում կայացնի անձին առաջադրելու համար թե չէ, կամ առաջադրելուց հետո նշանակվի թե չէ, հանձնաժողովի համար վերջին հաշվով մեծ տարբերություն չկա։  Առաջադրման տեսանկյունից կարող եմ ասել հետևյալը՝ եթե, ըստ էության, հիմա կա պաշտոն, որն ունի հանրային հետաքրքրություն,  և առաջադրող մարմինը ուզում է ստուգի հանրային տրամադրությունը անձի վերաբերյալ, գուցե ավելի արդյունավետ լինի որ այդ փուլում եզրակացությունը ունենա, բայց քանի որ հանձնաժողովի եզրակացությունը այդ ժամանակ արդեն իր կողմից առաջադրման կամ չառաջադրման համար խորհրդատվական բնույթ է ունենալու, չգիտեմ, ինքը առաջադրող մարմին է։ Որոշում կայացնող մարմինը քանի որ այլ է, գործընթացը բովանդակային մասով խորն է դարձնում։ Տրամաբանությունն այն է, որ եթե մենք իսկապես ուզում ենք ավելի մրցակցային ու արդյունավետ համակարգ ձևավորենք, կարծում եմ պետք է ավելի շատ մրցակցայնության խնդիր բարձրացվի։ Հանձնաժողովի կարծիքը, որ փուլում էլ լինի էական չէ։

-Հանձնաժողովի կայքում հասանելի է բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու գործընթացը, որից հետո տրամադրելու եք եզրակացություն։ Լրացվել է արդյոք ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքության թերթիկը։

 -Հա իհարկե։ ԱԺ-ն արդեն մեզ ներկայացրել է։ Մենք այստեղ ընթացակարգային ձևաչափը տեսնենք ամեն ինչ ճիշտ է, եթե ոչ շտկումներ արվեն։ Մենք ունենք 10-օրյա ժամկետ, բայց մենք դա չենք հրապարակելու և երկրորդ մենք ԱԺ-ի հետ պետք է փորձենք  հասկանալ ժամկետի հաշվարկը սկսում ենք հենց մեր ներկայացրած պահից, բայց շարունակում ենք մինչև իրենց կողմից վերջնական որոշման կայացնելու ժամանակահատվածը, հաշվի առնելով, որ նաև մյուս թեկնածուների վերաբերյալ պետք է ստանանք, թե ժամկետի հաշվարկը սկսում ենք»։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:57 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Եթե օրենքը ժամկետ սահմաներ, բոլորս կհայտնվեինք անելանելի վիճակում. թողնված է ըստ ոլորտների օրենսդրական կարգավորումների» Հայկուհի Հարությունյան
21:49 27/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքությունը հանձնաժողովը չի ստուգել
20:21 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ նոր է ձևավորվել, և ցավոք, դեռ լուրջ աշխատանք տեսանելի չէ. Գորգիսյան
20:32 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նպատակահարմար չի համարում անդրադառնալ իշխանության բարեվարքությանը. Անունը կա՝ ամանումը՝ չկա
20:08 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍԳործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը չի ստուգվելու, օրենքը չի նախատեսել ․հանձնաժողովի նախագահը խնդրահարույց է համարում մի շարք իրավակարգավորումներ
17:37 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումները, այդ թվում նաև` Երևանի քաղաքապետին և ՀՀ գլխավոր դատախազին առնչվող
11:32 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված իրավասությունը լեգիտիմության ողջամիտ կասկած է առաջացնում․ Սյուզաննա Սողոմոնյան
18:35 21/02/2020  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել
15:26 08/02/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անգործությունը լայն հնարավորություն է ընձեռել այսօրվա պաշտոնյաների չհայտարարագրել իրենց եկամուտներն ու գույքը. Armenia First
15:51 24/12/2019  |  Վարչական իրավունքՀաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Արխիվ

[]