ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիշեք` իսկական ունևորից չեն խլել, և չեն խլելու, քանզի նրանք վաղուց միասին են, Արա Վարդանյան 07/30/2020 23:21 | ԼՐԱՀՈՍ
Սպասեք և հավատացեք
«Մարդիկ» երկու տարի առաջ ի լուր աշխարհի հայտարարել են` «... մենք արժեքների հեղափոխություն ենք անում...»: Գուցե մոռացե՞լ եք, գուցե չե՞ք լսել, կամ` ուշադրություն չե՞ք դարձրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ, «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:
«Նաև անդադար բղավել են` «կոռուպցիա» և «թալան»: Ուրիշ ոչինչ չեն ասել, բացարձակապես` ոչինչ:
Արդյունքում ի՞նչ ունենք այսօր: Կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար, որովհետև իրականում չի եղել այն ծավալի, ինչի մասին տարիներ շարունակ «օդում կախված լուրեր...»-ի տեսքով ստել են ձեզ: Իսկ այսօրվա վարչակարգի մասին ոչ թե «...օդում կախված լուրեր...» են, որոնցով տասնամյակներ կերակրել են հանրությանը, այլ իրական և բացահայտ աննախադեպ հովանավորչություն, կաշառակերություն, թալան և գանձագողություն:
Իսկ ի՞նչ են անում արժեքների հետ` ազգային արժեքների հետ:
«Հեղափոխու՞մ» են, թե՞ ոչնչացնում:
Եթե հեղափոխում են, ապա ինչո՞վ են փոխարինում, ո՞ր արժեքներով, ո՞ր ազգի...
Այն ժամանակ, 2018-ին հարց չէ՞ր առաջանում`
«...այս ի՞նչ եք ասում, այդ ո՞ր արժեքները նկատի ունեք, տիկնայք և պարոնայք, «հեղափոխականներ»: Հավանաբար անչափ զորեղ էին հարթակներից լսվող «կոռուպցիա» և «թալան» բղավոցները, որ միանգամից ձեր աչքի առաջ էին գալիս ձեզանից քիչ թե շատ լավ ապրող ձեր հայրենակիցները, և այլևս չէիք ուզում ոչ մտածել, ոչ լսել, ոչ տեսնել, ոչ էլ հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում:
Չէիք կասկածու՞մ, որ «... արժեքների հեղափոխություն ...» ասելով մեր արժեքներն են ոչնչացնելու, ազգային արժեքներն են ոչնչացնելու, մեզ բոլորիս են ոչնչացնելու, մեր հայ տեսակն են ոչնչացնելու, մեր հայրենիքն են ոչնչացնելու, մեր պետությունն են ոչնչացնելու:
Իսկ միգուցե դեռ հույսեր եք փայփայում, որ ի վերջո ունևորից կխլեն ունեցվածքը, և կբաժանե՞ն:
Մի՞թե այդքան միամիտ ու պարզունակ եք, հարգելիներս:
Մի՞թե այդքան նախանձ ու չարամիտ եք:
Ե՞րբ և որտե՞ղ է այդպես եղել, որ հիմա լինի: Այդ ո՞ր հեղափոխությունն է ի վերջո այդպիսի արդյունք ունեցել, որ սպասում էիք, թե այս մեկը կունենա:
Սիրելի ժողովուրդ, եթե այս ամենից հետո լռում, և հանդուրժում եք, ապա` ստացվում է, որ պատրաստ եք և համաձայն եք ամենուրեք բացառել և ջնջել «Հայ» բառը, «Հայ» հասկացությունն ու Հայաստանը, Հայու գենը, Հայկական ազգային բոլոր արժեքները միայն և միայն այն բանի համար, որպեսզի ձեր շուրջ բոլորը վատ ապրեն` սնանկանան, թշվառանան, արտագաղթեն: Համաձայն եք նույնիսկ ինքներդ էլ հիվանդանաք, սնանկանաք, կամ մնաք թշվառության մեջ, միայն թե բոլորը տառապեն:
Սա եք ուզու՞մ:
Պարզից էլ պարզ է, որ բոլորդ էլ փոշմանել եք: Մի մասն արդեն խոստովանում են, մի մասը` ոչ: Սակայն բոլորն էլ գիտակցում են որ խաբված են:
Այդ դեպքում ինչու՞ եք հանդուրժում այս ծաղրը, այս խեղկատակությունը, այս ստախոսության հեղեղը, դավաճանության սահմանագիծը հատած այս ընչաքաղցությունը, տհասությունն ու տգիտությունը:
Ի՞նչն է կանգնեցնում ձեզ, սիրելի հայրենակիցներ:
Միգուցե դեռ սպասու՞մ եք, դեռ հու՞յս ունեք, դեռ հավատու՞մ եք:
Դե ուրեմն` սպասեք...
Սպասեք... Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
- օրենքով կստիպեն հրաժարվել Հայ դատից և ազգային պահանջատիրությունից,
- օրենքով կստիպեն մոռացության տալ Հայկական լեռնաշխարհը, պատմական Հայաստանը, ցեղասպանությունը, ձեր պապերի և հայրերի երազանքներն ու նպատակները:
Սպասեք...
Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
- օրենքով կստիպեն մոռանալ, որ դուք հայ եք,
- օրենքով կստիպեն մոռանալ հայ գրականությունը, հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայկական մշակույթը, հայկական ծագումը, հայկական ավանդույթները, հայկական ընտանիքը, հայկական խոհանոցը, ամեն հայկականը,
- ձեր որդին ձեզ կներկայացնի արական սեռի իր հարսնացուին, ձեր դուստրը` իգական սեռի իր փեսացուին, իսկ թոռնիկն ու թոռնուհին` անհայտ սեռի իրենց զուգընկերներին:
Սպասեք...
Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին կգրավեն աղանդավորներն ու այլասերվածները:
Սպասեք...
Սպասեք և հավատացեք մինչ այն պահը, երբ.
- պետական կառույցներում որոշում կայացնողներ կդառնան օտարերկրացիները,
- օրենքով, օտարերկրացիների ձեռամբ ձեզնից կխլեն ձեր, ձեր հայրերի և պապերի դառը քրտինքով ստեղծածն ու կառուցածը, և կբաժանեն իրար մեջ,
- վերջնական ունեզրկված և հուսալքված լավագույն դեպքում կլքեք ձեր հայրենիքի սահմանները:
Եվ հիշեք` իսկական ունևորից չեն խլել, և չեն խլելու, քանզի նրանք վաղուց միասին են:
Ձեզնից են խլելու` ձեզնից, սիրելի ժողովուրդ:
Սպասեք...
Սպասեք և հավատացեք»,- գրում է քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից