Թեմաներ
Ուրբաթ 10 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/03/2024   23:58 «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում տոնեց առաջին հաղթանակը 10/03/2024   23:53 Իսրայելական տանկերը կրակ են բացել Սիրիայի նահանգի գլխավոր ավտոմայրուղու վրա 10/03/2024   23:39 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   23:29 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 10/03/2024   23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/03/2024   22:41 Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 10/03/2024   22:23 Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանատունը, որի շենքը ձեռք բերելու համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 23 միլիոն եվրո 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   22:01 ԱՄՆ-ն Իրանին խնդրել է չհարձակվել ամերիկյան ռազմաբազաների վրա 10/03/2024   21:47 Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազը 10/03/2024   21:32 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան 10/03/2024   21:25 ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին 10/03/2024   21:21 Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյանն ահազանգում է 10/03/2024   21:10 Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զսպվածություն չցուցաբերելու մասին 10/03/2024   20:51 ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով տեղակալին 10/03/2024   20:36 YouTube-ը կբարձրացնի Shorts-ի տեսանյութերի առավելագույն տևողությունը 10/03/2024   20:23 Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն 10/03/2024   20:04 Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ․ Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 10/03/2024   19:44 Ընդդիմությունը երեկ ցույց տվեց, որ ասելիք չունի և անպատրաստ քայլերով պարզապես գոլորշ է բաց թողնում. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ) 10/03/2024   19:36 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   19:22 Երկրի դիվանագիտության ղեկավարը խոստովանեց, որ իրենց ջանքերն անարդյունք են եղել ու վարվող դիվանագիտությունը տապալվել է. Սուրեն Սուրենյանց 10/03/2024   19:12 Հանքարդյունաբերության ճյուղը արատավոր շրջանից դուրս չբերելու դեպքում, այն առաջիկա տարիներին կնվազի՝ տարբեր բացասական հետևանքներով 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/03/2024   18:59 Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW 10/03/2024   18:53 Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին 10/03/2024   18:38 Մեկ հրթիռ ընկել է դպրոցի բակում, Թել Ավիվում նաև կան ավերված շենքեր. Հայացք ներսից 10/03/2024   18:25 Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը 10/03/2024   18:20 Բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթաց եւ գնահատման համակարգի ամբողջական վերափոխում 10/03/2024   18:09 Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները 10/03/2024   18:03 Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ 10/03/2024   17:54 Ապօրինի ջրօգտագործման կասեցում Սևանի թերակղզում 10/03/2024   17:42 Բեյրութում հարձակվել են բելգիական հեռուստատեսության նկարահանող խմբի վրա 10/03/2024   17:41 Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան 10/03/2024   17:37 Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Իջևան 10/03/2024   17:32 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է. Սարգսյան 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/03/2024   17:23 Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության /SDSP/ փոխնախագահ 10/03/2024   17:12 Փոփոխություն Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում 10/03/2024   17:04 Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ 10/03/2024   16:34 «Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է 10/03/2024   16:28 Իսրայելը հարձակվել է Հզբոլլահի տեղեկատվական գրասենյակի վրա 10/03/2024   16:12 Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ 10/03/2024   16:06 Հիշեցում. տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում 10/03/2024   16:03 Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միակ նախապայմանը քաղաքական կամքն է համարում 10/03/2024   16:00 Բաքվի մետրոյում ուղևորն ընկել է ռելսերի վրա ու մահացել 10/03/2024   15:36 Պայթյուն Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան 10/03/2024   15:30 Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը 10/03/2024   15:18 ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ 10/03/2024   15:10 Արմեն Աշոտյանն, ըստ էության, անազատության մեջ է․ փաստաբան
10/02/2024   13:53 Ամբակում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել.արդյոք Մուշեղ Բաբայանի հրաժարականի հարցը եւս կբարձրացվի 10/03/2024   00:02 «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատով ես տալու, ընենց կտրորեմ» Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ վեճ ծագեց (տեսանյութ) 10/02/2024   13:42 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ 10/02/2024   13:29 Տիգրան Եգորյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին 10/02/2024   12:42 Իրանի նախագահը տեղեկացված չի եղել Իսրայելին հրթիռակոծելու մտադրության մասին. The New York Times 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/02/2024   10:25 Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ. Սուրենյանը ուրախալի նորությամբ է կիսվել 10/02/2024   22:11 Հանրային հեռուստաընկերության մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված (տեսանյութ) 10/02/2024   08:19 Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին․ «Հրապարակ» 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/02/2024   21:21 «Սրբազան պայքար» շարժման՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի 10/03/2024   14:46 Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը 10/02/2024   22:48 Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր 10/02/2024   17:37 Ժողովուրդը տեսնում է՝ ինչ ճաշ եք ուտում, որտեղ հեծանիվ քշում, բայց խաղաղության պայմանագրի հետ կապված բաներ կան, որոնց մասին տեղյակ չէ. Գրիգորյանը՝ Փաշինյանին 10/02/2024   08:00 Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» 10/02/2024   12:29 Ռուբիկ Մխիթարյանն իր վրա է վերցրել գնահատականներ, որոնք իրեն ուղղված չի եղել և վիրավորվել 10/03/2024   08:08 Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» 10/02/2024   18:46 Պայքարը նոր փուլ է սկսում. «Սրբազան շարժումը» հանրահավաք է հրավիրել, որին հաջորդեց երթը՝ ուղիղ միացում 10/02/2024   16:06 Ռազմական հանցագործ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի 10/02/2024   18:24 Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 103 մլն. դրամ 07/30/2020   15:17  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, պարզվել է կազմակերպված խմբի անդամների շրջանակը, ինքնությունը, պետությանը պատճառված վնասի չափը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2017-2018թթ. Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի բնակիչը բնության հատուկ պահպանող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 14-րդ պահաբաժնի՝ «Պարզ լճին» հարակից անտառային տարածքում, տևական ժամանակ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Հաղարծին բնակավայրի բնակիչների, ինչպես նաև՝ իր ընտանիքի անդամներից ոմանց՝ կատարելով դերաբաշխում:

Ըստ այդմ, եղբայրը «ԴՏ 75» տեսակի թրթուրավոր տրակտորով իրականացրել է նոր ճանապարհների բացման, կանգուն ծառերի տապալման, հատված ծառերից գոյացած փայտանյութը մեկ տարածքում կուտակելու, հայրը՝ «Գազ 53» տեսակի բեռնատար ավտոմեքենայով փայտանյութը Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ տեղափոխելու և վաճառելու աշխատանքներ, իսկ խմբի կազմում ընդգրկված մյուս անձինք, ըստ նախապես որոշված դերաբաշխման, կատարել են կանգուն ծառերի հատման, փայտանյութն անտառային տարածքում նախնական մշակման, դրանք բեռնատարի թափքում բարձելու, «ԴՏ 75» տեսակի տրակտորով կանգուն ծառերը կողաշրջելու և դրանք իբրև քամատապալ ներկայացնելու աշխատանքներ:

Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը որպես շինափայտ ձեռք են բերվել Իջևան համայնքին հարակից բնակավայրերում գտնվող, փայտանյութի վերամշակման սղոցարաններ ունեցող անձանց կողմից, իսկ փայտանյութի մյուս մասն էլ, որպես վառելափայտ, վաճառվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ կազմակերպված խմբի ղեկավարը, անտառում անարգել ելումուտ կատարելու և այդ ընթացքում ապօրինի ծառահատումներով զբաղվելու, ինչպես նաև՝ անօրինական գործունեությունն իբրև օրինական ներկայացնելու նպատակով, իր գործունեությունն անարգել կազմակերպելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ պահպանության գծով տեղակալների, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավարների, տվյալ պահաբաժնի և ավագ անտառապահի, ինչպես նաև՝ հատուկ ջոկատի տեսուչի հետ, որոնց հովանավորչությամբ էլ կազմակերպված խմբի անդամները շուրջ 2 տարի շարունակ, առանց որևէ լուրջ խոչընդոտների, իրականացրել են ծառերի ապօրինի հատումներ, որոնց քանակը և ծավալը թաքցնելու նպատակով հատված ծառերի կոճղերը քողարկել են հողաթմբերի տակ կամ մասամբ հրկիզել:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականցվել Դիլիջան համայնքում, Հաղարծին բնակավայրում և Իջևան համայնքում գտնվող կազմակերպված խմբի անդամների, ինչպես նաև՝ պաշտոնեական հանցագործություններ իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր և առարկաներ, ինչի արդյունքում 10 անձ ձերբակալվել է:

Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի կողմից 2017թ. փետրվարից 2018թ. դեկտեմբերը նշված պահաբաժնի անտառային տարածքներում իրականացվել են ընդհանուր 277 հատ տարբեր տեսակի և տրամագծերի կանգուն ծառերի ապօրինի հատումներ՝ պետությանը պատճառելով 103.151.250 ՀՀ դրամի չափով առանձնապես խոշոր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպած խումբ ստեղծած և ղեկավարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը կազմակերպելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև հանցավոր խմբի մյուս անդամներին, այդ թվում՝ պաշտոնատար, ինչպես նաև՝ ապօրինի հատված ծառերից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձանց:

Արդյունքում՝ 10 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 38-296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը օժանդակելը) 3-րդ մասով, ինչպես նաև՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հինգի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ տասի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:56 27/03/2020  |  Քրեական խրոնիկոն«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարբեր անտառային տեղամասերում ապօրինի հատված 257 ծառ է հայտնաբերվել. քրեական գործ է հարուցվել
20:09 18/10/2019Իրականացվել է ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն
16:02 27/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱպօրինի անտառահատման գործընթացը դադարել է. դժգոհություններ հայտնում են անտառից մշտապես «սնվողները». Մարզպետի խորհրդական
13:38 16/08/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14:34 04/06/2019  |  Քրեական խրոնիկոն«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ. պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6մլրդ դրամ
15:02 06/04/2019  |  Քրեական խրոնիկոնԱպօրինի անտառահատումների և այս ոլորտում սխեմատիկ կոռուպցիոն հանցագործությունների դեմ համատեղ պայքարը լուրջ արդյունքներ է տվել
19:39 06/03/2019  |  Քրեական խրոնիկոնԱպօրինի ծառահատումներ՝ Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում. 6 անձ ձերբակալվել է
16:50 18/09/2018  |  Քրեական խրոնիկոնԾառահատումների գործով 10-ը անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում նաև` Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին
11:40 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍԳործադիրն առաջարկում է խստացնել ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները
17:16 01/08/2018  |  Քրեական խրոնիկոն2018թ. առաջին կիսամյակում աննախադեպ արդյունքներ են գրանցվել ապօրինի անտառահատումների դեմ պայքարում

Արխիվ

[]