ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թեկնածուի առաջադրումից առաջ,թե հետո՝ հանձնաժողովի տեսանկյունից՝ մեզ այդքան էլ չի հետաքրքրում» Հայկուհի Հարությունյանը ՍԴ դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մասին 07/30/2020 16:50 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագրքի, ՍԴ դատավորի թեկնածության բարեվարքության ժամկետների, ՍԴ մասին օրենքի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքների միջև անհամապատասխանության մասին։
-Երկու ամիս առաջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել էիք, որ վարքագծի կանոնագրքի մշակման նպատակով իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, հավաքագրել է առկա վարքագծի կանոնները և կազմել կանոնագրքի նախնական տարբերակը։ Ունե՞նք այսօր Վարքագծի կանոնագիրք։
-Վարքագծի կանոնագիրքը որպես այդպիսին հանձնաժողովը սկսեց մշակել՝ ավելի քան 40 պետական մարմինների գործող վարքագծի կանոնները հավաքելով, որպեսզի մշակույթը հասկանա, պատկերացնի ինչ տեսակի գործող կանոններ գոյություն ունեն, որպեսզի դրա հիման վրա՝ ավելացնելով միջազգային փորձը, հանրային ծառայողի ներկայացված պահանջները, կազմի կանոնագիրքը, որը որպես մոդել պետք է հիմք հանդիսանա, որպեսզի մնացած բոլոր գերատեսչությունները իրենց մոտ առկա կանոնները ուղղեն և համապատասխանեցնեն ընդհանուր կանոնագրքին։ Աշխատանքի իրականացման շրջանակներում հանձնաժողովը պարզեց նաև, որ օրենսդրական տեսանկյունից վարքագծի կանոնները որպես այդպիսին սահմանելու պահանջը կա, վարքագծի կանոնները կիրառելու պահանջը կա, բայց յուրաքանչյուր կանոնի խախտման համար անհրաժեշտ պատասխանատվության միջոցներ կիրառելու տեսանկյունից կա դեռևս բաց։ Այսինքն՝ իրավական տեսանկյունից նույնիսկ, եթե այդ կանոնագիրքը հաստատի, կանոնները սկսեն աշխատել, հանձնաժողովը ստանա դիմում իքս անձի տեսակի վարքագծի քննություն իրականացնի, վերջում հանգելու է այն եզրակացության, որ պատասխանատվության կիրառման համար չկա համապատասխան կանոն, ինչը այդ համակարգն ամբողջությամբ տանելու է ավելի անարդյունավետ գործունեության, որպեսզի այդ բացը լրացվի։ Հիմա մենք շարունակում ենք աշխատանքները Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ, ներգրավված են տեղական և միջազգային փորձագետները։ Ասեմ նաև, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձնական արդյունքների հիման վրա Էջմիածին համայնքում առաջին անգամ ներդրվել են վարքագծի կանոնները, բայց այնտեղ ևս պատասխանատվության տեսանկյունից դեռևս լրամշակման աշխատանքների կարիք կա։ Այսինքն՝ մենք զուգահեռ միջազգային համագործակցության արդյունքում համաձայնեցինք, որ պիլոտային տարբերակով դրա կիրառելիությունը ապահովվի, որ դրա հիման վրա արդեն զուգահեռ հավաքվի և որպես արդեն փորձարկված տարբերակ մնացած բոլոր գերատեսչությունները նույն սկզբունքով աշխատելու հնարավորություն ունենան։
- Արդեն 7-8 ամիս է, ինչ հանձնաժողովը գործում է, ե՞րբ պատրաստ կլինի կանոնագիրքը
-Օգոստոսը գլոբալ արձակուրդների ժամանակահատված է, մի փոքր դանդաղեցրեց, բայց ամեն դեպքում փորձում ենք սեպտեմբերի համար վերջնական ունենալ նախագիծը։ Կարծում եմ սեպտեմբերի վերջը պետք է լինի մեր վերջին ժամկետը։ Բավականին երկար տևեց, մենք սկսել ենք հավաքել լոկալ, հետո ամփոփեցինք լոկալը, ուղարկեցինք միջազգային գործընկերներին, իրենք բացերը մեզ մատնանշեցին՝ հետ ուղարկեցին։ Մենք ստուգեցինք, տեսանք իրենց դիտարկումները ճիշտ էին թե ոչ, և հիմա համաձայնեցված տարբերակով արդեն այդ բացերը լրացնելու ուղղությամբ ենք աշխատում»։
-«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը ամրագրում է, որ հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, թեև «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում ոչինչ նախատեսված չէ։
-ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը հստակ ընդհանուր ասում է՝ հանձնաժողովին վերագրվող լիազորությունների շրջանակը, այդտեղ կետը ընդհանրական ձևակերպմամբ դրված է։ Հանձնաժողովին վերապահվել է նաև գործառույթ հանրային ծառայության մասին օրենքով, պետական պաշտոնների ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության համար։ Ըստ ոլորտների, երբ օրենսդրությունը նայեք, արդեն ոլորտային օրենսդրության մեջ նաև կոնկրետ պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուին առաջադրվող պահանջների, նրանից պահանջվող փաստաթղթերի ցանկում ավելանում է, կտեսնեք ընթացակարգը ոնց է, ավելանում է բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու պարտավորությունը։ Օրինակ մենք, առաջին փորձով արեցինք դատախազության մասով, հաջորդը լինելու է ԲԴԽ-ն։ Հիմա մենք ԲԴԽ անդամի թեկնածուների վերաբերյալ ելք ենք արել։ Եվ հաջորդիվ, որ պետական մարմնում նշանակման ենթակա պաշտոնատար անձ կլինի, պարտադիր է լինելու հանձնաժողովի կողմից հաստատված հարցաթերթիկի ձևանմուշով նրանց բարեվարքության գնահատումը։
- ՍԴ մասին օրենքում միայն նշված է՝ ինչպես են թեկնածուներն առաջադրվում և ով է առաջադրում, բայց գրված չէ բարեվարքության մասին։
-Ճիշտ է, որովհետև դուք նայում եք ՍԴ-ի մասին օրենքը իրենց առաջադրման մասին։ Հիմա ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն ( Հոդված 141ՍԴ դատավորների ընտրություն) էլ ասում է առաջադրումից հետո ոնց է այդ հարաբերությունները կարգավորում հանձնաժողովի, թեկնածուի և ԱԺ-ի կողմից քվեարկություն իրականացնելու համար պատգամավորների միջև։ Ամբողջ փաթեթի մեջ է այդ տրամաբանությունը դրված և ոլորտային օրենքների տեսանկյունից ինքը կարգավորում է ստանում։ ԲԴԽ անդամ թեկնածուի ընտրության համար համապատասխան քվեարկությունը իրականացնում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից, դեպարտամենտը՝ որպես մարմին, որը կարգավորում է և կազմակերպում այդ գործընթացը ստանում է թեկնածուների վերաբերյալ տեղեկություն։ Նրանց ներկայացվող պահանջներին համապատասխան արդեն դեպարտամենտի կողմից մենք ստանում ենք համապատասխան հարցաթերթիկը լրացրած, որի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնում ենք մեր բարեվարքության գնահատման եզրակացությունը արդեն դեպարտամենտին, որպեսզի դեպարտամենտը դա հասանելի դարձնի և օգտագործման ենթակա լինի բոլոր դատավորների կողմից ՝ իրենց կողմից վերջնական քվեարկություն կամ որոշում կայացնելու ժամանակ։ Նույնը վերաբերելի է արդեն ԱԺ-ում։ Հիմա բոլոր պաշտոնները՝ այդ թվում նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ նույն ժամանակահատվածի փոփոխության համաձայն 5-րդ անդամի ընտրությունը նույն սկզբունքով է լինելու։ Այսինքն` Աժ-ն պետք է քվեարկի հանձնաժողովի 5-րդ անդամի օգտին, ստանալու է թեկնածության վերաբերյալ հայտը, դա մեզ ուղարկի, հանձնաժողովը պետք է իրականացնի այդ գործընթացը, եզրակացությունը տրամադրի ԱԺ-ին, որ պատգամավորները քվեարկության ժամանակ դա ունենան։ Էլի են լինելու այս տեսակի թեկնածուներ անընդհատ լինելու են, հաջորդիվ գալու են դատավորներ, հիմա նույնիսկ նոր օրենսդրական փոփոխություններ են նախատեսվելու, որ ամեն պաշտոնի համար արդեն այդ պահանջի իրականացումը դառնա արդեն ինտենսիվ»։
-Որ փուլում ըստ ձեզ պետք է ստուգվի ՍԴ դատավորի թեկնածության բարեվարքությունը՝ առաջադրումից առաջ թե հետո՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության հարց գոյություն ունի, սակայն այս պահին թեկնածուն մեկն է։
-Ըստ էության դա մեզ չվերաբերվող հարց է։ Մենք գնահատում ենք անձի բարեվարքությունը՝ հստակ դրված չափանիշներով՝ հանձնաժողովի մշակած մեթոդաբանությամբ, գործիքակազմով։ Եզրակացությունը որպես այդպիսին, հանձնաժողովի համար չէ, որ հիմք է հանդիսանում որոշում կայացնելու, այլ այն մարմնի , ով որ թեկնածուին պաշտոնում նշանակելու լիազորություն ունի։ Հիմա թե առաջադրումից առաջ թե հետո է իրականացնում, կոնկրետ հանձնաժողովի տեսանկյունից եմ ասում, մեզ անկեղծ ասած այդքան էլ չի հետաքրքրում։ Եթե հիմա պետք է որոշում կայացնողը որոշի առաջադրել այդ մարդուն և իր համար լինելու է վճռական, թեև հանձնաժողովի եզրակացությունը ունի խորհրդատվական բնույթ, բայց եթե ինքը օգտագործելու է դա՝ մտածելու որոշում կայացնի անձին առաջադրելու համար թե չէ, կամ առաջադրելուց հետո նշանակվի թե չէ, հանձնաժողովի համար վերջին հաշվով մեծ տարբերություն չկա։ Առաջադրման տեսանկյունից կարող եմ ասել հետևյալը՝ եթե, ըստ էության, հիմա կա պաշտոն, որն ունի հանրային հետաքրքրություն, և առաջադրող մարմինը ուզում է ստուգի հանրային տրամադրությունը անձի վերաբերյալ, գուցե ավելի արդյունավետ լինի որ այդ փուլում եզրակացությունը ունենա, բայց քանի որ հանձնաժողովի եզրակացությունը այդ ժամանակ արդեն իր կողմից առաջադրման կամ չառաջադրման համար խորհրդատվական բնույթ է ունենալու, չգիտեմ, ինքը առաջադրող մարմին է։ Որոշում կայացնող մարմինը քանի որ այլ է, գործընթացը բովանդակային մասով խորն է դարձնում։ Տրամաբանությունն այն է, որ եթե մենք իսկապես ուզում ենք ավելի մրցակցային ու արդյունավետ համակարգ ձևավորենք, կարծում եմ պետք է ավելի շատ մրցակցայնության խնդիր բարձրացվի։ Հանձնաժողովի կարծիքը, որ փուլում էլ լինի էական չէ։
-Հանձնաժողովի կայքում հասանելի է բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու գործընթացը, որից հետո տրամադրելու եք եզրակացություն։ Լրացվել է արդյոք ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքության թերթիկը։
-Հա իհարկե։ ԱԺ-ն արդեն մեզ ներկայացրել է։ Մենք այստեղ ընթացակարգային ձևաչափը տեսնենք ամեն ինչ ճիշտ է, եթե ոչ շտկումներ արվեն։ Մենք ունենք 10-օրյա ժամկետ, բայց մենք դա չենք հրապարակելու և երկրորդ մենք ԱԺ-ի հետ պետք է փորձենք հասկանալ ժամկետի հաշվարկը սկսում ենք հենց մեր ներկայացրած պահից, բայց շարունակում ենք մինչև իրենց կողմից վերջնական որոշման կայացնելու ժամանակահատվածը, հաշվի առնելով, որ նաև մյուս թեկնածուների վերաբերյալ պետք է ստանանք, թե ժամկետի հաշվարկը սկսում ենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ