ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ լավ պրոֆեսիոնալ մասնագետ է, բայց հանձնաժողովը բարեվարքությունը պետք է ստուգի. Տարոն Սիմոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին 07/29/2020 20:47 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել ՍԴ դատավորի թափուր տեղի համար ՀՀ կառավարության ներկայացրած թեկնածուի Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպման հարցը։ Սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավորը, որեւէ խոչընդոտ չկա դատավորի թկենածուի հետ կարող են հանդիպել։
«Փաստինֆո»-ի այն դիտարկմանը, որը կառավարությունը հայտարարել է իր թեկնածուի անունը առանց հանձնաժողովի կողմից նրա բաեվարքությունը ստուգելու, այսինքն՝ առանց գործարկելու իր իսկ կողմից այդքան կարեւորված գործիքակազմը՝ Տարոն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում պետք է դիմեին հանձնաժողովին, որ հանձնաժողովը պետք է սկսեր ստուգման գործընթաց։ Նման դիմում չի եղել կառավարությունից»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ մասին օրենքով դատավորի թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն նախատեսված չէ, սակայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով հանձնաժողովի վրա դրվել է նման պարտավորություն։ Ասել է թե՝ այս հարցում եւս իշխանությունները կատարել են «փնթի» փոփոխություններ, առկա է օրենսդրական բաց, այդուհանդերձ, պատգամավորը գտնում է, որ ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքությունը պետք է ստուգվի։
«Իհարկե եթե մի օրենքով գրվում է, ընթացակարգը սահմանվում է, որ պետք է լինի ստուգման պրոցես, մյուսով նման բան չի նախատեսվում, այդտեղ որոշակի բացի խնդիր է լինելու։ Տեսական կարող եմ ասել, որ եթե կա անհամապատասխանություն, ապա պետք է վերացվի։ Ամեն դեպքում հանձնաժողովը իրավասու է գործը սկսել, երբ որ դիմեն իրեն, բայց կառավարությունը չի դիմել՝ չեն սկսել»,- ասաց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորն ասում է, որ իրավաբանական համայնքը ճանաչում է թեկնածուին՝ որպես շատ լավ պրոֆեսիոնալ մասնագետ, բայց բարեվարքությունը միանշանակ պետք է ստուգի հանձնաժողովը։
«Եթե կառավարությունը հարկ չի համարել դիմել, ԱԺ-ում կարող ենք հարցնել կառավարությանը՝ ինչո՞ւ հարկ չեք համարել դիմել։ Բայց հիմա կառավարության իրավունքն է եղել, փաստորեն այդպես է՝ մի կողմից կառավարությունը իր մասնակցությամբ է ստեղծել հանձնաժողով, բայց այս դեպքում նպատակահարմար չեն գտել»,- արձանագրեց Տ.Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ