ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև տարեվերջ գործազրկության թիվը հնարավոր է մոտենա 300 հազարին. Գագիկ Մակարյան 07/29/2020 18:15 | ԼՐԱՀՈՍ
Գործազրկության հետ կապված որևէ վիճակագրություն չկա։ Պետական այն մարմինները, որոնք դրա համար պատասխանատու են և պետք է հաշվարկեն, չեն անում դա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Այստեղ ամենաառաջին պատասխանատուներն Էկոնոմիկայի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն են, որոնք պետք է հասկանան այդ հաշվարկների կարևորությունը պետական ռազմավարությունների վերանայման մեջ. «Եթե խոսենք ոլորտային գործազրկության մասին, ապա պետք է առաջնորդվենք հետևյալ կերպ, թե մեր տնտեսության որ ճյուղում քանի մարդ է զբաղված։ Արդյունաբերության մեջ ունենք 104 հազարի չափ աշխատող։ Հիմա եթե արդյունաբերությունն իր տնտեսական ակտիվությամբ մոտ 15-17 տոկոս ավելի վատ վիճակում է գտնվում և որոշ խոշոր ընկերություններ, որոնք օրինակ հրուշակեղենի արտադրության կամ այլ ոլորտներում հազարավոր աշխատողներ ունեն, ապա կարող եմ ենթադրել, թե ինչքան կարող է արդյունաբերության անկումն իրենց վրա անդրադառնալ։
Շինարարության ոլորտում աշխատում է մոտավորապես 98 հազար մարդ, բայց եթե այս ոլորտում 20 տոկոս անկում ունենք, ուրեմն կարող ենք ենթադրել, թե այդ տնտեսական ակտիվության անկումը շինարարության ոլորտում ինչքան գործազրկություն կարող է գեներացնել։ Առևտրի ոլորտում աշխատում է 119 հազար մարդ, բայց այստեղ 51 տոկոսով տնտեսական ակտիվությունն ընկել է։ Չենք ասում, որ երկու անգամ կկրճատվի, բայց եթե նույնիսկ 25 տոկոսի հաշվարկով վերցնենք, արդեն գործազուրկների թիվը տասնյակ հազարներ կկազմի։ Այսպիսի թվերով եթե շարժվենք, վերջում բավականին մեծ թիվ կունենանք»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Տնտեսագետի հաշվարկներով մինչև տարեվերջ գործազրկությունը մոտ 80 հազարով կավելանա և եթե 2018թ.-ին 245 հազար գործազուրկ կար, որի մի մասը 2019թ.-ին ստվերից եկավ և թիվը դարձավ 210 հազար, ապա մինչև տարեվերջ այս թվին կգումարվի 80 հազար և գործազրկության թիվը կմոտենա 300 հազարին։
Գագիկ Մակարյանի խոսքով զարմանալին այն է, որ չունենք վիճակագրություն, թե տնտեսության որ ճյուղերն են ուժեղ դիմակայել, որ ճյուղերն են լոկոմոտիվի դեր կատարում և կարելի է նրանց վրա հույս դնել։ Չունենք ևս մեկ վիճակագրություն, որը կարևոր է Հայաստանի տնտեսական աճի համար. «Արդեն երկու տարի է ասում ենք, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմում է 400 դոլար, բայց վստահաբար կասեմ, որ հիմա դա այլևս 400 դոլար չէ։ Իհարկե այժմ ավելի քիչ է, եթե հաշվի առնենք, որ աշխատողների մի մասը հարկադիր պարապուրդի է գնացել, մի մասը ֆորսմաժորային իրավիճակից օգտվելով՝ զրո վճար է ստացել, մի մասը 25 տոկոսով է վարձատրվել, աշխատաժամեր են կրճատվել, բնականաբար աշխատավարձերն այլևս նույնը չեն»,-ասաց տնտեսագետը։
Թե ինչու չկան այդ վիճակագրությունները, Գագիկ Մակարյանն ասաց, որ տպավորություն է՝ կա՛մ չեն կողմնորոշվում, որ դա պետք է անեն, կա՛մ մտածում են՝ եթե այդ թվերն ասեն, դրանց համար պատասխանատու են դառնալու. «Դրանից հետք ինչ-որ միջոցառումներ պետք է անեն, ինչն իրենց համար գլխացավանք է, կամ էլ ուղղակի անփույթ են վերաբերվում, անտարբեր են։ Ամեն մեկն իր համար գլուխը տաք տեղ է պահում։ Որոշ նախարարություններ վարպետորեն հենց այդպես էլ անում են»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ նկատելով, որ եթե այդ տվյալները լինեին, արդեն կմտածեին հետկորոնավիրուսային պայմաններում տնտեսության վերականգնման մասին։ Նա նշեց, որ այժմ բյուջեի վերանայում է իրականացվում և եթե այդ տվյալները լինեին, ավելի արդյունավետ կլիներ. «Բյուջեի մեջ պետք է վերադասավորեն, թե որ լոկոմոտիվ ճյուղերին ինչքան է պետք օգնել, որ հզոր ձևով աշխատեն։ Գուցե կան ոլորտներ, որոնցից ժամանակավոր պետք է ձեռք քաշել, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը հիմա կարող է այդքան էլ կարևոր չէ։ Օրինակ հիմա հյուրանոցների վրա ինչ-որ ծախս կատարե՞նք։ Կարող է պարզվի, որ օրինակ հիմա պետք չէ ծախսեր կատարել, որովհետև միևնույն է զբոսաշրջիկ չի գալիս և ծախսած գումարները կարող է էֆեկտ չտան, բայց այլ ոլորտներում այդ ծախսերն էական ազդեցություն ունենան»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է՝ պետությունն իր բյուջեն և միջոցառումները վերադասավորի ըստ այդ ինֆորմացիայի։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից