ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիդիանի նախկին աշխատակիցներն ընդդեմ ՀՀ ոստիկանության (տեսանյութ) 07/29/2020 17:26 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ասուլիս էին հրավիրել Լիդիան Արմենիայի նախկին աշխատակիցների նախաձեռնող խումբը՝ Լիանա Հովսեփյանն ու Արթուր Հովսեփյանը, եւ Լիդիանի նախկին աշխատակիցների շահերի ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Մելքումյանը։ Լիդիան Արմենիայի նախկին աշխատակիցների խումբը այս տարվա փետրվարին հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը։ Խոսքը մասնավորապես Ամուլսարի ճանապարհների երկու տարի շարունակվող ապօրինի շրջափակման մասին է, որն ուղեկցվում է ոստիկանության անգործությամբ։
Այսօր հրավիրված ասուլիսում փաստաբան Արմեն Մելքումյանը խոսեց այն մասին, որ մոտ 300 նախկին աշխատակից միանալու են հայցին։ Հայցվորները դատարանից պահանջելու են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը։ Նրանք ակնկալում են օրենքի վերակագնում։ Դրական վճռի դեպքում, պահանջելու են իրենց կորսված աշխատավարձի փոխհատուցում պետությունից, քանի որ ոստիկանության անգործության հետեւանքով է, որ նրանք կորցրել են իրենց աշխատանքը։ Ըստ փաստաբանի, հայցվորները կարող են պահանջել նաեւ իրենց ակնկալիք 10 տարվա աշխատավարձը ու հաշվի առնելով, որ Լիդիանի աշխատակիցները հիմնականում բարձրակարգ մասնագետներ էին՝ ինժեներ, երկրաբան, ֆինանսիստ, ստացել են բարձր աշխատավարձ։ 300 հոգու 10 տարվա աշխատավարձը հանրագումարում կարող է կազմել մինչեւ 30 միլիոն դոլար։ Եթե Հայաստանյան դատական ատյաններում հայցը չբավարարվի, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Աշխարհում չկա մի զարգացած կամ զարգացող երկիր, որտեղ օրինական ներդրողի տարածքը 2 տարի ապօրինի փակ լինի ու պատկան մարմինները ոչինչ չանեն այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ Ամուլսարի տարածքում ո'չ ոստիկանություն կա, ո'չ էլ պետություն», ասել է Արմեն Մելքումյանը։
Լիդիանի նախկին աշխատակից Լիանա Հովսեփյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ երկու օր առաջ Ամուլսարի տարածքում ճանապարհ փակողները բախումներ են հրահրել, իսկ Վայոց Ձորի մարզային ոստիկանության պետ Գեւորգ Ազիզյանը, օրենքը վերականգնելու փոխարեն սատարել է ճանապարհ փակողներին։
«Ոստիկանապետն ասում է ճանապարհ փակողներին, 'առաջին օրվանից կագնած եմ ձեր կողքին', ինչ է դա նշանակում, որ կառավարությունը սատարո՞ւմ է այս ապօրինությանը»։ «Մենք աշխատելու օրինական իրավունք ունենք, ոչ ոք Լիդիանի լիցենզիաները չի չեղարկել, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ պետությունը, կառավարությունը, ոստիկանությունը ոչինչ չեն անում օրենքը վերականգնելու համար»։
Լիդիանի նախկին աշխատակից Արթուր Հովսեփյանի պնդմամբ, ինքը երկար տարիներ աշխատել է Ամուլսարի ծրագրում, ճանաչում է համայնքի բոլոր բնակիչներին եւ վստահ է, որ ճանապարհ փակողները շատ փոքր խումբ են, իսկ համայնքների մեծ մասը կողմ է հանքի շահագործմանը։
«Ես Լիդիանում աշխատելով միլիոնավոր դրամների հարկ եմ վճարել, դրանից առաջ բանակում եմ ծառայել, իրական պոստերում եմ կանգնել, ոչ թե Ամուլսարի։ Լիդիանը խոշոր հարկատու էր, մենք ենք աշխատում, երկիր փող բերում, հիմա ով ա հայրենասերը, մենք, թե իրե՞նք»։ «Քաղաքական կշիռ չունեցող ինչ- որ կազմակերպություններ, Սասնա Ծռեր, կամ նման կազմակերպություններ, հանդես են գալիս իբր հայրենասիրական դիրքերից, բայց հենց նրանց նմանները 90-ականներին փակեցին Նաիրիտը ու Ատոմակայնը»
Մեկ ամիս առաջ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները մոտ 1200 ստորագրություն էին հանձնել վարչապետին, կոչ անելով վերակագնել Ամուլսարի աշխատանքները, բացել ճանապարհները։ Արդյո՞ք որեւէ կերպ արձագանք եղավ։
Լիանա Հովսեփյանի խոսքով, ստորագրահավաքին մասնակցել են ոչ միայն համայնքերում Ամուլսարի նախկին աշխատակիցները, այլեւ հարյուրավոր մարդիկ, ովքեր կողմ են հանքի շահագործմանը։
«Ոչ մի արձագանք չեղավ։ Մեզ համար զարմանալի է կառավարության այս լռությունը։ Տպավորություն է, որ Ամուլսարը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածում չէ։ Այսօր գործում են երկակի ստանդարտներ, երբ ոստիկանությունը այլ պարագաներում ուժ է կիրառում, իսկ Ամուլսարում ճանապարհ փակողների դեպքում աջակցում է ապօրինություն իրականացնողներին»։
Լիդիանի մի քանի հարյուր նախկին աշխատակիցները իրենց պայքարում պատրաստակամ են գնալ մինչեւ վերջ եւ խնդրի լուծում չստանալու դեպքում իրենց ոտնահարված իրավունքները վերակագնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Հայաստանի Հանրապետությունից պահանջելով տարիների կորսված աշխատավարձի փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից