ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն. ՀԱՀ 07/29/2020 00:11 | ԼՐԱՀՈՍ
Համահայկական Ազգային Համաձայնությունը (ՀԱՀ) հանրակրթական նորարարությունների առումով ջախջախիչ հայտարարություն է անում:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, տարբեր ոլորտներում այսպես կոչված բարեփոխումները ներառեցին նաև հանրակրթության և բարձրագույն կրթության մարզը: Կրթության և գիտության յուրաքանչյուր նախարար նպատակ է դրել տարբեր ծրագրեր պարտադրել այս մարզին՝ կարծես այն լինի «որբի գլուխ», որի վրա կարելի է սափրիչություն սովորել: Բարեփոխումներ կարելի է անել, եթե դրանք չեն վնասում հազարամյակների հայկական մշակույթի փոխանցմանը՝ կրթության էությանը, և նպաստում են մեր ժամանակների պահանջներին։ Սակայն նախորդ տասնամյակների իրողությունները ցույց են տալիս, որ ամեն կերպ աշխատանք է տարվում ապազգայնացնելու և կազմաքանդելու ՀՀ հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության մարզերը:
Նախորդ տասնամյակում «Օպտիմալացում» պիտակի տակ ծանր հարված հասցվեց հանրակրթությանը, որին հաջորդեց Համաշխարհային Բանկի մշակած ու պարտադրած ապազգային «Հանրակրթության պետական կրթակարգի» ներմուծումը, որտեղ ամրագրված է հայության հոգեբանությանը հարիր ուսուցչակենտրոն կրթության փոխարինումը աշակերտակենտրոն կրթությամբ: Իսկ այսօր ՀՀ «հեղափոխական» իշխանությունները կարծես մրցավազքի են ելել օր առաջ ամբողջովին հողին հավասարեցնելու նախորդ վարչակարգերի հետևողական քանդումներից փրկված կրթական վերջին ավերակները: Եթե ինչ որ կերպ կարելի էր հասկանալ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի միավորումը «Հայոց պատմություն» առարկային, ապա հիմնովին անընդունելի են ՀՀ ԿԳՄՍՆ-ի՝ վերջին օրերին հրապարակած նորարարությունները հայ գրականության և հայոց պատմության դպրոցական ծրագրերում: Դրանց կազմողները չեն էլ թաքցնում որ առաջնորդվել են ամերիկյան և սինգապուրյան դպրոցի մոդելներով: Սինգապուրն ու ԱՄՆ-ը բազմազգ-բազմացեղ երկրներ են, ավելի ճիշտ՝ մարդկային տարբեր հավաքականությունների խառնարան-ձուլարաններ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն աշխարհի այն եզակի երկրներից է, որի բնիկները կազմում են բնակչության ջախջախիչ մեծամասնությունը: Հետևաբար, հարկավոր էր առաջնորդվել հայկական դպրոցի ազգային մոդելով։
«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն, ծուռ մեկնաբանությամբ ազգային հավաքական իրավունքները տրամագծորեն հակադրելով մարդու իրավունքներին և այլն:
Ստորև ներկայացնում ենք մի քանի նմուշ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ծրագրած դավադրական փոփոխություններից:
«Հայոց պատմության» դպրոցական ողջ ցիկլից դուրս է մնացել հայոց բազմահազարամյա պատմության կեսից ավելին՝ այն սահմանափակելով մ. թ. ա. 1-ին հազարամյակից մինչև այսօր: Դասագրքերում բացակայում են՝ հայկական պետական հնագույն կազմավորումները, հնագույն մշակույթը (օրինակ՝ Մեծամորը, Քարահունջը), թույլ են տրված ժամանակագրական բացեր և խախտումներ:
Ընդհանուր գրականություն հատվածում առանձնացված չէ ու չկա՛ «Հայ գրականություն» առարկան։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ուղղորդված «բարեփոխումների» այս նոր նախագծում բերված են ընդհանրապես գրականությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, և անհասկանալի է, թե ո՞ր երկրի համար է այն կազմված։ «Գրականության» դասավանդումը չի՛ կարող հայկական դպրոցում իրականացվել առանց «Հայ գրականության»։ «Հայ գրականությունը» որպես առանձին առարկա պարտադի՛ր է հայ դեռահասի համար իր ազգային ինքնությունը հասկանալու ու դրա կրողը դառնալու համար։ Եվ հարց է առաջանում՝ դպրոցական ո՞ր առարկաների շնորհիվ պետք է 98% միատարր էթնիկ երկրի քաղաքացին ձևավորի ի՛ր ինքնության գիտակցությունը և լինի ի՛ր մշակույթի կրողը, եթե ոչ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ընդգծված ու խորացված ուսուցման շնորհիվ։
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրականությունը կառուցվում է ճշմարտությունից զգալի նահանջների վրա, սակայն այդ նահանջների արդյունք հանդիսացող կեղծիքը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ներկայացվում է որպես ճշմարտություն։ Մեր իրականության մեջ կեղծիքը ճշմարտության փոխարեն ներկայացնելը կարճ ժամանակում դարձավ վարքականոն ու վարքագիծ։ Այսօրվա քննարկվող հանրակրթական ծրագրերի խնդիրը լիովին տեղավորվում է այդ շրջանակում։ Սա մեր երկրի օլիգարխիկ համակարգով պայմանավորված կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակության ծրագրի բացահայտ տարբերակ է, որի դաստիարակությամբ կերտված քաղաքացին մինչև վերջին հնարավորությունը կհարստահարի սեփական ժողովըրդին և, եթե սեփական երկիրն իրեն արդեն չբավարարի, կարող է նստել ինքնաթիռ և մեկնել այն երկիրը, որի բանկերին նախապես պահ էր տվել իր կապիտալը։ Եվ ընդհանրապես, եթե լինեինք ոչ բռնատիրական երկիր, ապա նորարարություններ հրապարակ հանելուց առաջ, հարկավոր էր բոլոր առաջարկները քննարկել համապատասխան փորձագիտական, կրթական և համալսարանական շրջանակների հետ, կազմակերպել հանրային քննարկումներ, նաև հաշվի նստել այս ոլորտներում սփյուռքում հեղինակություն վայելող մանկավարժների կարծիքների հետ: Մեզ անհրաժեշտ է համահայկական կրթական հայեցակարգով առաջնորդվել, եթե հավատում ենք մեր ազգային միասնականությանը և միասնական ապագային: Ուստի պարզ է, որ հանրակրթական այս ազգաքանդիչ ծրագիրն ուղղված է սեփական երկրի համար պատասխանատվություն չկրող կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակությանը։
Համահայկական Ազգային Համաձայնությունը հարց է տալիս. ի վերջո ո՞րն է ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասավանդելու իսկական նպատակը. դրանք պահել ձևականորե՞ն, թե՞ դրանց միջոցով ձևավորել ապագա հայ անհատին, միաժամանակ՝ ՀՀ վաղվա քաղաքացուն: Մեր համոզումով, ՀՀ հանրակրթությունը պարտավոր է կերտել մարդկային և ազգային վեհ արժեքներով ու առաքինություններով թրծված նոր սերունդ, իսկ համալսարանական կրթությունը՝ կյանքի զանազան ոլորտների լավագույն մասնագետներ: Լավ մասնագետ, լավ մարդ և լավ հայ. ահա սրբազան եռամիասնությունը, որի կերտումը պետք է լինի ՀՀ կրթության գերնպատակը: Այս երեքից որեւէ մեկի, տվյալ դեպքում՝ հայ անհատի կերտման բացակայությունը, պարզապես աղետ է լինելու ՀՀ պետության և հայ ազգի համար, ինչը թույլ չե՛նք տա:
Մեր խստագույն բողոքն արտահայտելով առաջարկվող փոփոխությունների համար, կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ-ին և ՀՀ Կառավարությանը՝ անհապա՛ղ չեղարկել այս ապազգային չափորոշիչները և առաջնորդվել ազգային կրթական չափորոշիչներով: Եթե մեր պահանջը ինչ-ինչ պատճառներով (արտասահմանյան կապվածություններ, պատվերը կատարելու դիմաց դրամաշնորհներ և այլն) չեք կարող իրականացնել, ապա բարի եղեք վայրկյան առաջ կամովին հեռանալ իշխանությունից՝ նախքան դա ուշ լինի ձեզ համար: Ի սեր Աստծո՝ հեռացե՛ք․ ձեր գլոբալիստական բոլշևիզմն ապազգային աղետ է հայոց պետականության համար։ Հայ ժողովուրդը թե՛ ՀՀ նախկին վարչակարգերի ավազակապետների, թե՛ ձեզ նման ապիկար ապազգայնականների դեմ ունի՛ այլընտրանք:
ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին (Բաբայան)
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան (Կոշկակարյան)
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից