ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե օրենքը ժամկետ սահմաներ, բոլորս կհայտնվեինք անելանելի վիճակում. թողնված է ըստ ոլորտների օրենսդրական կարգավորումների» Հայկուհի Հարությունյան 07/29/2020 22:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության հուլիսի 23-ի նիստում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվեց՝ առանց նրա բարեվարքության վերաբերյալ եզրակացություն ունենալու։
«Փաստինֆո»-ն զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ պարզելու որ փուլում պետք է ստուգվեն թեկնածուների բարեվարքությունը։
«Գոյություն է ունեցել և ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է մեծ օրենսդրական փաթեթ՝ 12 օրենքից բաղկացած, որի մեջ եղել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը։ Երկու հիմանական կոնցեպտ է ներկայացվել օրենսդրական փոփոխություններով Երկրորդ օրենսդրական փոփոխությամբ ներկայացված կոնցեպտը վերաբերում է հանրային ծառայության մասին օրենքով պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց՝ այսպես կոչված բարեվարքության ուսումնասիրությանը, որը վերաբերում է բացառապես թեկնածուներին»։
Հարությունյանն ասում է՝ բարեվարքության ստուգումը իրենից ներկայացնում է չորս հիմնական ոլորտներ՝ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրություն՝ գույք, եկամուտ, շահեր։
«Երկրորդը՝ անձի կողմից նախկինում զբաղեցրած պաշտոնի, մասնագիտական գործունեության, կրթության վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն, այդ թվում նաև անձի կողմից նախկինում կոռուպցիոն գործարքների ներգրավվածություն, վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության այլ պահանջների և հնարավոր սահմնափակումների խախտումը, անձի կողմից կամ անձի վերաբերյալ լրատվական միջոցներում ներկայացված տվյալների մասին ուսումնասիրություն՝ անօրինական գործողությունների մասով և քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ, քրեական ենթամշակույթին հարելու հնարավորությունների վերաբերյալ ուսումնասիրություն»։
Հանձնաժողովի նախագահը սակայն հավելեց, որ ժամկետ օրենքը չի սահմանում։
«Այսինքն, եթե օրենքը ժամկետ սահմաներ, բոլորս կհայտնվեինք անելանելի վիճակում։ Դրա համար, թողնված է ըստ ոլորտների օրենսդրական կարգավորումներին՝ հետևյալ կերպով։ Օրինակ դատախազությունը կունենա թեկնածու, կոնկրետ դատախազի պաշտոնի առաջադրվող թեկնածու, արդեն հայտարարության հետ մեկտեղ տարածվում է տեղեկատվություն բարեվարքության հարցաթերթիկը լրացնելու վերաբերյալ և իրականացվում է հարցաթերթիկի լրացում, որը հանձնաժողովը սահմանել է, այն հրապարակային է, կայքում տեղադրված է»,- ասաց նա եւ ավելացրեց, որ լրացված հարցաթերթիկը ստանալուց հետո հանձնաժողովը երկշաբաթյա առավելագույն ժամկետում պետք է ներկայացնի բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ