ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ գրականության երկու երեսը 07/29/2020 14:55 | Վերլուծություններ
Այս օրերին «Հայ գրականության «հայ» -ը հանողների պարզաբանումները, այն ամեն կերպ արդարացնողների արդարացումները, նաև՝ տեղի ունեցածի պատճառահետևանքային կապերը փնտրելիս սկզբնաղբյուրի արժեք կարելի է վերապահել տերպետրոսյանական հայտնի՝ «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» մտքին, տեսակետին: Տպավորությունը, թե՝ դպրոցական ծրագրերում /ոչ միայն՝ հայ գրականության/ այս տեսակետին են փորձում մարմին ու կերպավորում տալ, գնալով ավելի շոշափելի է դառնում:
Եվ այն տալիս են նաև՝ գրականությամբ, հաճախ նույնիսկ՝ մտացածին հակադրություններով, ասենք՝ Րաֆֆուն հակադրելով Արամ Պաչյանին:
Հակադրել պետք չէ, կարիք չկա, ամեն ստեղծագործող իր ժամանակի ծնունդն է և անհրաժեշտությունը:
Դանիել Վարուժանը դեռ 1909-ին էր Գենտից Թեոդիկին գրում՝ «Ա՜հ, որքան կուզեի Մարդ էակին գիրքը գրել, ասկե վերջ պիտի սկսիմ ինքզինքս ճանչնալ, հայրենիքը զմեզ մեր անձեն հեռացուցած է»:
Այն, որ հայ գրողը, բանաստեղծը պատմության բերումով տասնամյակներ զրկված է եղել «մարդ էակին» գիրքը գրելու հաճույքից, քանզի մեր պատմական ճակատագիրը, հայկական հարցը մեզ հեռացրել է մարդուց, օրինակ՝ հոգեբանական արձակից, շատ ստեղծագործողներ են վկայել ու դժգոհել: Այսինքն, հայ լինելն, իսկապես, շատերի համար կյանք է արժեցել, արժեցել է ստեղծագործական հնարավորությունների ու բացահայտումների սահմանափակում՝ գրականության համար քիչ ժամանակ ու տարածություն թողնելով...
Ի դեպ, ժամանակին խոսելով մեր ժամանակի գրականության պահանջներից, սրանից դժգոհում էր նաև Աղասի Այվազյանը: Իր հետ ունեցածս հարցազրույցներից օրինակ բերեմ, ուր ասում էր՝ «Ցուցադրական, հայրենասիրական գրականություն ունենք՝ գոյատևելու, լինելու: Վերլուծությունը մեզնից հեռու է»:
Ես հայրենասեր եմ, նույնիսկ նացիոնալիստ, բայց նաև՝ մարդ եմ, անհատ եմ: Որպես ազգասեր, ես ամեն ազգային բան պահպանում եմ, ինձ Րաֆֆին պետք է: Բայց նրա մոտ մարդու բացահայտում չկա: Գեղագիտություն էլ չկա,,:
Ըստ իս, հենց այս՝ պետքի, անհրաժեշտի դիտանկյունից պիտի մեր դասական գրականության շատ գործեր ու հեղինակներ ներկայացվեն, պարզաբանվեն սովորողներին, բայցև՝ կարևոր միտքը շեշտադրելով՝ զուտ հայրենասիրությունը չի կարող դառնալ տաղանդավոր գրականություն:
Գրականությունը մարդու բացահայտումն է, վերլուծությունը, այսօր առավել քան՝ ինչպես Աղասի Այվազյանն էր ասում՝ «ներսդ բացելու ժամանակը»: «Պիտի անամոթ լինի գրողը, պիտի թաքցնելու բան չունենա, իսկ մեծամասնությունը թաքցնում է, ուզում է գեղեցիկ երևալ»
Իհարկե, ասվածը չի ենթադրում, թե դպրոցական ծրագրերում պիտի ներառել ժամանակակից գրողների ամենաներքին բացվածքները: Պիտի կարողանալ ծրագրային նյութի մեջ ընդգրկել հայերի ստեղծած այնպիսի գրականությունը, որը կկարողանա հայ գրականության անցած ճանապարհի ճշմարիտ պատկերը տալ, այդ թվում նաև՝ բազմաթիվ ինչուների պատասխանները:
Այսինքն, ծրագիրը կազմելու համար ընտանիքի երեխաների դժգոհություններով և նույնիսկ դպրոցականների պահանջարկով առաջնորդվելը քիչ է, պիտի կարողանալ համադրել, տարբերակել, պարզաբանել:
Ահավասիկ, Դանիել Վարուժանն ու Աղասի Այվազյանը օրինակը տալիս են…
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից