ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել դիրքերը. Ռոբերտ Քոչարյան 07/29/2020 22:52 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլև, արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը։ Այս մասին հեռուստաընկերությունների ներկայացուցիչները հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ զինված ուժերն արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ և համարժեք, ինչից հետո, փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը, օգտագործելով և հրետանի, և անօդաչու սարքեր և, ըստ էության, այդ լոկալ մարտը վերածվել է ավելի մասշտաբային մարտական գործողությունների։
«Սա է շատ կարճ բնութագիրը, ինչ կատարվել է։ Հիմա, ինչու՞ էր Ադրբեջանի արձագանքը այդ լոկալ միջադեպին, այդքան, այսպես ասենք, ցավագին։ Գիտեք, մենք պետք է այս ամենը դիտարկենք անցած երկու տարվա կտրվածքով՝ ինչ էր տիրում սահմանին, ինչ էր տիրում հայ֊ադրբեջանական շփման գծի երկայնքով։ Ըստ էության, մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բավարարել դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափից կարևոր է»,֊ասաց նա՝ հավելելով, որ զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։
Նրա խոսքով՝ սա տևելու է շատ և շատ երկար և, եթե քո մարտական դիրքը հարմար է, ապա երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, ինչը չեն կարող ասել հակառակ կողմի մասին։
«Դրա համար, չափազանց կարեւոր է առաջնագծում միշտ մտածել դիրքերը բարելավելու եւ ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում։ Իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը եւ անարգել ամրացնում եղած մարտական դիրքերը։ Եվ, հավանաբար, սովորել էին, որ այդպես էլ պետք է լիներ։ Եվ երբ կանխվեց ու հակառակը տեղի ունեցավ, ապա սկսեցին խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ մեկ պարզ պատճառով․ վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսվել էր՝ դիրքային բարելավում»,֊ նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է իր կառավարման տարիներին դիրքերը բարելավմանը, Քոչարյանն ասաց, որ ամեն տարի այցելում էր առաջին գիծ, հիմնականում դա Ղարաբաղի հատվածն էր, կազմում էին տարեկան ծրագիր առաջնագծում արվող աշխատանքների մասին։
«Ամեն տարի մենք լուրջ միջոցներ էինք ներդնում դիրքերը բարելավելու համար, երկրորդ պաշտպանական էշելոնը կառուցելով, երրորդը կառուցելով։ Սա ամենօրյա աշխատանք է եւ այդպես պետք է լինի։ Եվ Բանակի ղեկավարությունը գիտեր, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հատվածում, եթե ուներ հնարավորություն դիրքերը բարելավելու եւ ամրացնելու, ուրեմն, առանց հարցնելու, դա իրենց սուրբ պարտականությունն է, իրենք պարտավոր են դա անել։ Սա է եղել մոտեցումը։ Եվ փորձեմ նաեւ կապել այս սահմանային իրադարձությունները մեր վարած քաղաքականության հետ․ առաջին հետեւությունը, երեւի, հետեւյալն է՝ պարզվեց, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը այդքան էլ խաղաղասեր չէ, եւ Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ Իսկ մեր հանրությանն ինչո՞վ էին «կերակրում», հատկապես Դուշանբեից հետո, որ ունենք շատ կոնստրուկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եւ եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա՝ ի՞նչ մնաց այս 2 տարում որդեգրված մոտեցումից։
Դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, 91-94 թվականներին, այսպիսի բախումներ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել։ Հիմա մենք պետք է ֆիքսենք երկու չափազանց կարեւոր փաստ․ մենք այսօր ունենք ոչ միայն ռեւանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլեւ ռեւանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Այս 2 հանգամանքը միանում են իրար եւ պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այլեւս ժողովրդին դիմելու բանաձեւը, կառավարության կոնստրուկտիվիզմի հետ այլեւս հույսեր կապելու բանաձեւը չկա, եւ կառավարությունը այսօր պետք է խոստովանի, որ այս 2 տարվա ընթացքում այս հարցի շուրջ սխալ քաղաքականություն է վարել։ Եվ պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք 2 տարի առաջ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ