ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանապետի ապօրինի հրամանով բերման ենթարկեցին՝ ոլորեցին վիզս, ֆիզիկական ցավ պատճառեցին. պատմում է Մանուել Մանուկյանը 07/28/2020 19:24 | ԼՐԱՀՈՍ
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնող խումբը Հայաստանի մարզերում իրականացնում էր իրազեկման աշխատանքներ։ Նախօրեին նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը և ևս երկու ակտիվիստ Աշտարակում բերման են ենթարկվել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նախաձեռնության ղեկավարը նշեց, որ իրեն բերման են ենթարկել անհիմն, բռնության գործադրմամբ՝ ոլորել պարանոցը և ֆիզիկական ցավ պատճառել։
«Ես քայլում էի Աշտարակում, վերջացրել էի բուկլետ բաժանելու գործը, մտել մոտակա խանութ, որտեղ ծանոթ մարդու պետք է հանդիպեի: Եկան, դուրս հրավիրեցին, և ասացին որ ինձ բերման կենթարկեն, եթե ես այդտեղից չհեռանամ։ Ես ասացի, որ իրենք չունեն որևիցե օրինական հիմք՝ ինձ հեռացնելու։ Երբ երկրորդ անգամ նորից դուրս եկա` ասացին, որ հավաք ենք իրականացնում, ասացի որ որևիցե հավաք չեմ իրականացնում՝ այդ թվում խանութ էի մտել, ցանկանում էի նաև առևտուր անել, բայց իրենք ապօրինաբար ինձ՝ Աշտարակի ոստիկանապետի հրամանով բերման ենթարկեցին»։
Մանուել Մանուկյանը կարծում է, որ գուցե կար ներքին հրաման։ Նույն օրը շուկայում իրազեկման աշխատանքների ժամանակ իրենք մեծ աջակցություն ունեին, քաղաքացիները համակարծիք էին խմբի հետ։
«Շատ հնարավոր է տեսած լինեն, այն որ ժողովուրդը իր պրոբլեմը ներկայացնում էր և ասում , որ մենք ճիշտ ենք, դա է հնարավոր շարժառիթ եղել, որ ինձ ներքին հրամանով բերման են ենթարկել՝ առանց ոստիկանի օրինական պահանջ ներկայացնելու, առանց որևիցե հիմնավորումների՝ ուղղակի հրաման էր տրված և ինձ բերման ենթարկեցին, որին մասնակցում էր կոնկրետ Աշտարակի ոստիկանապետը»,- ասաց Մանուել Մանուկյանը։
Նախաձեռնության ղեկավարը պատմեց, որ շտապ օգնությունը զննություն չի իրականացրել, իսկ ոստիկանությունում չգիտեին, թե իրեն ինչու են բերման ենթարկել։ Ինքը վստահ է, որ պարետի կողմից նշված օրենքները չի խախտել։
«Ոստիկանապետի գլխավորությամբ աշխատակիցները չէին տիրապետում ոչ թղթաբանությանը, ոչ վարչական տույժի ենթարկելուն։ Այդ թվում նաև երկու տղաների էին բերման ենթարկել, բայց չէին պատասխանում ինչ հիմքով։ Նրանք նույնպես Երևանից եկել էին մեզ հետ։ Եղել ենք դիմակներով, սոցիալական հեռավորություն պահել եմ»։
Մանուել Մանուկյանն այժմ փաստաբանի հետ քննարկում է ոստիկանների գործողությունները վիճարկելու հարցը ։
«Այնքան անլուրջ տպավորություն թողեցին, որ ինձ մի պահ թվաց, որ ոչ թե ոստիկանությունում եմ, այլ ինչ որ «քուչի բեսեդկում»։ Այս ամեն ինչի մասին միանշանակ պատրաստվում եմ բարձրաձայնել»։
Մանուել Մանուկյանն ասում է, որ իր անձը հետապնդման է ենթարկվում, բայց իր պայքարը հանուն հասարակ մարդու է։
«Որ պաշտոնյան կդիմադրի «Ոչ վարկային թալանին» նախաձեռնությանը, նա ուրեմն հակահեղափոխական է նա գործում է կոնկրետ ժողովրդի դեմ։ Այս ամենին արձագանքել էին ՔՊ կուսակցության անդամագրված մարդիկ, որ այսօր գործում են ժողովրդի դեմ, չեն ուզում, որ մարդիկ ստանան վարկային արձակուրդ։ Արմեն Հովհաննիսյանը, Ստյոպիկ Սաֆարյանը դիմադրություն են ցույց տալիս մեր պայքարին։ Մեզ համար զարմանալի է, ոնց կարող է ժողովրդի անունից խոսացող կուսակցության ներկայացուցիչներն այսօր դեմ դուրս գան ժողովրդին։ Եթե իրենք հայտարարում են, որ թալանչի վարկային կազմակերպությունների հետ իրենք կապ չունեն՝ ինչ համար են այսօր իրենք դիմադրում և պաշտպանում այդ կազմակերպություններին։ Կասկածներ ունենք, որ այսօր էլ իրենց իշխանության օրոք իրենք են համագործակցում և իրենք են սնվում այդ թալանչի վարկային կազմակերպություններից, դրա համար պայքարում են հասարակ ժողովրդի դեմ ու նրանք են դա ապացուցում իրենց գործողություններով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից