ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանական անհամաչափ ուժ՝ իրենց խնդիրների համար խաղաղ պսյքարի ելած դիմորդների հանդեպ 07/28/2020 14:04 | Վերլուծություններ
Այս պատանիներն ու երեխաները մեր ապագան են՝ հայտարարում էր վարչապետ Փաշինյանը՝ պարգևներ ու պատվոգրեր հանձնելով այն նույն երեխաներին, որոնցից ոմանք այսօր կրթական գերատեսչության մատույցների մոտ ոստիկանական բռնի ուժի էին ենթարկվում՝ հայրենիքում սովորելու սահմանադրորեն իրենց վերապահված իրավունքը պաշտպանելու համար:
Այն, որ բազմաթիվ դիմորդներ բարձր միավորներով դուրս են մնացել բուհերից, մեծ հաշվով, ԿԳՄՍ ղեկավարության, նախարարի և կրթության ոլորտի փոխնախարարների մեղքն է, նրանց վատ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքը: Ինչ ասել է՝ ընդունելության համակարգում կարևոր փոփոխություններ կատարել քննություններից մի քանի օր առաջ և այդ մասին հավուր պատշաճի չբացատրել, չներկայացնել, չիրազեկել դիմորդներին:
Հիմա, հանիրավի դուրս մնացած դիմորդները, նրանց ծնողները պայքարի են ելել սեփական իրավունքների համար: Ի դեպ, այդ պայքարի ուղին նրանց ցույց է տվել հենց այն նույն Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էր, իսկ այսօր ՀՀ վարչապետն է: Բուհերից բարձր միավորներով դուրս մնացած դիմորդներն իրականացնում են այն նույն գործողությունները, ինչ 2018-ի թավշյա հեղափոխության ժամանակ էր կիրառվում: Այս համատեքստում էր ի նշան բողոքի՝ փողոց փակելը: Եվ ահա, նրանք, մեր երկրի ապագան հանդիսացող երիտասարդները, հիմնականում՝ անչափահաս տղաներ ու աղջիկներ ՝ այսօր փակել էին ԿԳՄՍ շենքի հարակից՝ Խորենացի, Վազգեն Սարգսյան և Բեյրութի փողոցները՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը՝ պատրաստ մինչև վերջ գնալու՝ միչև իրենց հարցին արդարացի լուծում տրվի:
Իհարկե, դիմորդները չէին կարող պատկերացնել, որ երկու տարի առաջ օրենք խախտելով իրենց դպրոցներից հրապարակ բերող իշխանությունն այսօր ոստիկանական բռնի և անհամաչափ ուժ կիրառելով իրենց բաժիններ կտանի՝ չխուսափելով վտիտ ու մանկամարդ աղջիկներին քաշքշել այս ու այն կողմ...
Այսօրվա դիմորդները շատ լավ հիշում են, թե ինչպես էին դասերից փախչում, մանավանդ, վարչապետը պարբերաբար, որպես աննախադեպ մի բան 2018-ի թավշյա հեղափոխության մեխանիկան բացահայտում է՝ նախ՝ երեխաները դուրս եկան, հետո՝ նրանց միացան իրենց հայրերն ու մայրերը, հետո՝ տատիկ պապիկները, քույր- եղբայրները...
Այդպես սկսվեց հեղափոխությունը:
Հիմա, այդ նախկին դպրոցական, ներկա դիմորդներին,նրանց ծնողներին «ժողովրդավար» իշխանությունն անտեսու՞մ է և ոստիկանական պատով ինքզինքը բաժանում նրանցից, ովքեր լեգիտիմացրե՞լ են իրենց իշխանությունը:
Հասկանու՞մ են սյս ամենն արդեն պայքարողները:
Հեղինակ՝ Ա. Ե.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ