Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Շարունակելու եմ հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ պաշտպանների անձնական կյանքի գաղտնիություն են պարունակում. դատախազ 07/28/2020   17:01  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազը հայտարարել է, որ շարունակելու է հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ պաշտպանների անձնական կյանքի գաղտնիություն են պարունակում։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը նման հայտարարությամբ հանդես է եկել այսօրվա դատական նիստում՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունների քննարկման ժամանակ՝ ավելացնելով, որ այլ կերպ հիմնավորել գույքի նկատմամբ կիրառված արգելանքի իրավաչափությունը և դրա շարունակությունը՝ հնարավոր չէ։ 

Անդրադառնալով Արամ Վարդևանյանի այն հայտարարությանը, որ դատախազը հրապարակել է թվեր, ինչը համարվում է բանկային գաղտնիք՝ Պ.Պետրոսյանը նշեց, որ բազմահատոր քրեական գործն ուղարկվել է դատարան և կողմն ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի՝ հստակեցնելու, թե որոնք են անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունները և արդյոք դրանք կարող են հրապարակային լինել, թե ոչ։

«Ի՞նչ է ակնկալում կողմը, ակնկալում է, որ ամեն նյութից առաջ մենք հարցնենք՝ թույլ տալի՞ս եք սա հրապարակել կամ սա խախտու՞մ է ձեր անձնական գաղտնիության տվյալները»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ արդյո՞ք քննարկման առարկա չէր դառնում այդ հանգամանքը, երբ նախաքննության ընթացքում դռնբաց դատական նիստեր էին լինում՝ գույքի արգելանքի վերաբերյալ։

Հովհաննես Խուդոյանն էլ արձագանքեց դատախազի հայտարարությանը՝ նշելով, որ,եթե դատախազությունը ցանկանում է հրապարակել այնպիսի տվյալ, որոնք իրենք ի պաշտոնե պարտավոր են գիտակցել, որ պարունակում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն, ապա, այո, պետք է հարցնեն թույլտվություն։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նյութեր հրապարակելիս թույլտվություն չեն հարցնելու, բայց կան գործի նյութեր, որոնք վերաբերում են բանկային հաշիվներին և դրանցում առկա գումարին և, եթե չկա միջնորդություն դռնփակ նիստում քննարկելու համար, ապա միջնորդությանը ներկայացված առարկությունները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել տվյալներ՝ բանկային գաղտնիք կազմած փաստական տվյալներից։

Հովհաննես Խուդոյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ իրենց վստահորդների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս ունենում են նրանց համաձայնությունը, իսկ այսուհետ ցանկացած դեպքում, երբ խոսքը կգնա բանկային, բժշկական կամ պետական և ռազմական գաղտնիքին, ապա կպնդեն, որ նիստերն ընթանան դռնփակ կարգով, եթե իրենց վստահորդները նման ցանկություն հայտնեն։ Պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ, եթե մեղադրող կողմը պատրաստվում է գաղտնիք հանդիսացող տվյալներ ներկայացնել, ապա միջնորդում է քննարկել հարցը դռնփակ ռեժիմով, ինչին ի պատասխան մեղադրող Պետրոսյանն ասաց, որ կփորձի չհրապարակել նման տվյալներ։

Ներկայացնելով առարկությունները՝ դատախազ Պետրոսյանն ասաց, որ Արմեն Գևորգյանին մեղսագրված արարքների դրվագով գործ ունեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված 309 մլն դրամի հետ և այդ համատեքստում սանկցիաներն ուսումնասիրելիս առկա է լրացուցիչ պատիժ՝ գույքի բռնագանձումը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց դեպքում գույքի բռանագնձման ինստիտուտը կիրառելի է։ Ինչ վերաբերում է արժեքը որոշելուն, դատախազը նշեց, որ խնդիրները հաճախ առաջանում են տեխնիկական խնդիրների պատճառով, երբ հաշվի վրա դրված կալանքից հետո գումար է ավելանում հաշվի վրա և բանկային համակարգը թույլ չի տալիս դրանք տնօրինել, բացի այդ, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի բնագավառում, պետություններին պարտավորեցնում են առանց հապաղելու կիրառել գույքի սառեցման միջոցները։

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ եթե դատարանը կգտնի, որ առկա է անհամաչափություն կամ կարող է այդպիսի անհամաչափություն առաջանալ, ապա դատարանը կարող է որպես վարույթն իրականացնող մարմին որոշել արժեքը և վերացնել անհամաչափությունը։

Բաղդասարյանը խնդրեց դատարանից մերժել միջնորդությունները։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:03 28/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանը միջնորդեց՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը
14:46 28/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանն արձանագրել է Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը, սակայն դա առ այսօր չի վերացվել. Պաշտպանը միջնորդեց՝ վերացնել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը
14:31 28/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովին՝ երկու օրով լքել ՀՀ սահմանը
14:02 28/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոր թարգմանիչ է ներգրավվել
13:43 25/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
18:05 21/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազները չեն հեռացվի վարույթից.դատարանը մերժեց տուժողի ներկայացրած բացարկի միջնորդությունը
16:18 21/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերում բացակայում են տուժողի 2008թ ցուցմունքը, մեղադրանքն առաջադրված է միայն 2018թ ցուցմունքի հիման վրա.Տուժողը բացարկի միջնորդություն ներկայացրեց
15:12 21/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը պետք է կասեցվի՝ մինչև վեթինգի ավարտը.Կարեն Մեժլումյան
13:55 21/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազը պահանջեց մերժել Կարեն Մեժլումյանի միջնորդությունը, իսկ Միհրան Պողոսյանի և Հայկ Ալումյանի միջնորդությանները՝ հետաձգել
13:11 21/07/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվել է. դատարանը քննարկում է դատակոչի ցուցակը լրացնելու մասին Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը

Արխիվ

[]