ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրկնահանցագործությունների նվազեցման խնդիրը՝ Շիրակի մարզի դատախազության տեսադաշտում. ներկայացվել է միջնորդագիր 07/28/2020 17:19 | Քրեական խրոնիկոն
Շիրակի մարզում կրկնահանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման շրջանակներում մարզի դատախազությունում վերլուծվել են նպաստող պատճառներն ու պայմանները, դրանք վերացնելու միջոցները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
2020թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է նախկինում դատապարտված 17 անձանց կողմից կատարված նույնքան հանցագործության դեպք, ինչը մեկով ավելի է նախորդ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ: Այս վիճակագրությունը և դեպքերի աննշան աճը վկայում է, որ կրկնահանցագործությունների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող նախականխման, կանխման, խափանման, ինչպես նաև բացահայտման միջոցառումները բավարար չափով արդյունավետ չեն եղել:
Մասնավորապես, ուսումնասիրությունը վկայում է, որ կրկնահանցագործություններին նպաստող պատճառներից են շարունակում մնալ նախկինում հանցագործություն կատարած անձանց սուցիալայան ոչ բարվոք վիճակը, որը զուգակցվում է ընտանիքի հետ այդ անձանց թույլ կապի, հասարակության կողմից այդ անձանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի և պիտակավորման հետ, ինչպես նաև՝ աշխատանքի, մասնագիտական որակավորման բացակայությունը, աշխատաշուկայի նոր պահանջներին նրանց չբավարարելը և աշխատաշուկայում նրանց անմրցունակությունը: Այսինքն նախկինում հանցագործություն կատարած անձանց վերասոցիալականացման գործընթացը լիարժեքորեն չի իրականացվում: Արդյունքում այդ անձանց կենսական խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը, հասարակությունից նրանց հոգեբանական օտարումը նպաստում են կրկնահանցագործությունների ռիսկի աճին:
Էական նշանակություն ունի նաև հանցավոր ենթամշակույթի ազդեցությունը: Ազատազրկման վայրում անձն ապրում է մի միջավայրում, որը ոչ միայն կարող է չնպաստել ուղղմանը, այլ նույնիսկ ավելի խորացնել հանցագործություն կատարելու ցանկությունն ու հակվածությունը: Կալանավայրում գտնվելու ընթացքում շատերը հեշտությամբ ընդունում են հանցավոր ենթամշակույթի կանոնները: Քիչ չեն դեպքերը, երբ հանցագործությունները մշակվում են դեռևս կալանավայրում: Այսինքն առկա է թիրախային աշխատանքների անհրաժեշտություն, որպեսզի ազատվելուց հետո դատապարտյալը չշարունակի պահպանել հանցավոր ենթամշակույթի կանոնները: Այս առումով նաև կանխարգելիչ կարևոր նշանակություն ունի քրեական ենթամշակույթի քրեականացումը, որը զգալիորեն մեծացնում է այս երևույթի դեմ ոստիկանության համակարգված իրավական պայքարի հնարավորությունները:
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ ինչպես 2019թ. երկրորդ, այնպես էլ 2020թ. առաջին կիսամյակներում կրկնահանցագործների կողմից հանցագործության նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա այն բաժինները, որոնց կողմից սպասարկվող տարածքներում արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու ուղղությամբ: Վերջինների նկատմամբ չի սահմանվել պատշաճ հսկողություն, նրանց շրջանում պարբերաբար չեն անցկացվել կանխարգելիչ բնույթի միջոցառումներ, այդ թվում նաև յուրաքանչյուր կրկնահանցագործի հետ համապատասխան անհատական աշխատանք՝ հանցածին ենթամշակույթից հրաժարվելու, աշխատանք և նորմալ կենսապայմաններ ունենալու համար: Այսինքն հանցածին վարքագիծ որդեգրած անձանց նկատմամբ վերահսկողությունը, որպես նման հանցագործությունների նախականխման միջոց, եղել է ոչ արդյունավետ:
Ելնելով դրանից՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը միջնոդրագրով դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Ս. Աբաղյանին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից կրկնահանցագործությունների կանխարգելման, նախականխման գործում հետևողականության բարձրացման, համայնքային ոստիկանության ծառայողների, բոլոր ստորաբաժանումների անալիտիկ տեսուչների կողմից կրկնահանցագործությունների հետ անհատական աշխատանքներ տանելու, նրանցից յուրաքանչյուրի պարագայում հանցածին գործոնները և նոր հանցագործություն կատարելու ռիսկերի գնահատումը պատշաճ իրականացնելու, կրկնահանցագործությունների հաշվառման գործընթացը և կրկնահանցագործների վարքագծի նկատմամբ ամենօրյա պլանավորված վերահսկողություն իրականացնելու նպատակով և ձեռնարկված միջոցների ու արդյունքների մասին հայտնել մարզի դատախազությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ