ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդավարական երկար պատմություն ունեցող սովորույթներ չունենք, շատ հնարավոր է, որ կսկսի ծառայել իրեն առաջադրողին. Վարուժան Հոկտանյանը՝ ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման մասին 07/28/2020 20:02 | ԼՐԱՀՈՍ
Թեեւ արդեն մեկ տարի է, ինչ իշխանությունները բարձրաձայնում են դատավորներին վեթթինգի ենթարկելու, կամ այլ խոսքով՝ նրանց բարեվարքությունն ստուգելու անհրաժեշտության մասին, սակայն Սահմանադրական դատարանի մասին օրենքում նման ընթացակարգ նախատեսված չէ։ Ավելին՝ ՍԴ դատավորի նոր թեկնածությունն հաստատվել է առանց բարեվարքությունն ստուգելու։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հուլիսի 23-ի նիստում Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց Վահրամ Ավետիսյանին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասաց, որ եթե նույնիսկ օրենքով էլ նախատեսված չէ, միևնույն է, ցանկացած դատավորի, այդ թվում ՍԴ դատավորի բարեվարքությունը ստուգելու անհրաժեշտություն կա։ Փորձագետը նկատեց, որ թեեկ «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում ոչինչ նախատեսված չէ, սակայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը ամրագրում է, որ հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։
Իսկ ՍԴ մասին օրենքում միայն նշված է՝ ինչպես են թեկնածուներն առաջադրվում և ով է առաջադրում։
Հարցին՝ արդյոք չպե՞տք է ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքությունը ստուգվեր նախքան նրան առաջադրելը, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Կարող է այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա։ Թեկնածությունը դեռ ԱԺ չի հասել և երբ արդեն լինի, այդ ժամանակ էլ երևի կստուգվի։ Չեմ տեսնում սկզբունքային ինչ-որ հարց՝ սկզբից արվի, թե ավելի ուշ։ Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե երբ կարվի»,-ասաց Վարուժան Հոկտանյանը՝ կարեւորելով բարեվարքության ստուգումը նախքան ընտրությունը։
Դիտարկմանը, որքանով է ՍԴ դատավորների թեկնածուներին առաջադրելու գործընթացը ճիշտ և թափանցիկ ու արդյոք ավելի նպատակահարմար չէր լինի, եթե մրցույթ հայտարարվեր, Վարուժան Հոկտանյանը նշեց, որ իր համար երկու տարբերակն էլ ընդունելի է. «Եթե մինչև վերջ բարեվարքության տեսանկյունից ենք մոտենում, ճիշտ կլիներ, որ մրցույթ լիներ, որը կբացառեր հետագա խնդիրները։ Օրինակ՝ հիմա այս թեկնածուին հանրությունը կհամարի կառավարության և նրա ղեկավարի ընտրյալ։ Մենք դեռ այդ ժողովրդավարական երկար պատմություն ունեցող սովորույթները չունենք, շատ հնարավոր է, որ իրեն առաջադրողին կսկսի ծառայել։ Կարևոր է, թե իշխանության որ թևն է, որն իսկապես ունի մյուս թևերին ճնշելու այդ պոտենցիալը։ Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այդպես էլ Հայաստանում ամենամեծ պոտենցիալն ունի գործադիրը, հետևաբար եթե իր թեկնածուն սկսի իրեն այդպես պահել, անաչառ չլինել, էլ ավելի կուժեղացնի գործադիրի անուղղակի ճնշումը ՍԴ-ի վրա։ Այդ իմաստով մրցույթ կազմակերպելը երևի ավելի ճիշտ մոտեցում կլինի»,-ասաց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։ Երբ ասում ենք, որ դատավորի թեկնածուին կառավարությունը կամ նախագահն է առաջադրում, այդ դեպքում մրցույթի իմաստը ո՞րն է։ Հարցն այլ է, եթե կազմակերպվի ընդհանուր մրցույթ, այսինքն` ստեղծվի մրցութային անկախ հանձնաժողով և հենց այդ մարմինն ընտրի թափուր տեղի համար. «Դա արդեն այլ մոտեցում է, բայց Սահմանադրությամբ առաջադրելու մեխանիզմն է դրված։ Այդ դեպքում չեմ պատկերացնում՝ ինչպես է առաջադրող մարմինը մրցույթ կազմակերպելու»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։
Նկատենք, որ երկու տարի առաջ՝ 2018թ.-ին, մի շարք ՀԿ-ներ, այդ թվում նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլը», դիմել էին ՀՀ նախագահին՝ պահանջելով հետ կանչել ՍԴ դատավորի պաշտոնում իր կողմից ներկայացրած թեկնածության առաջադրումը և ձեռնամուխ լինել այնպիսի ընթացակարգերի ձևավորմանը, որոնք կապահովեն ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման։ ՀԿ-ների այս պահանջից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու նպատակով ձևավորել էր հատուկ աշխատանքային խումբ, որին էլ հավակնորդները ներկայացնում էին իրենց հայտերը եւ նրանցից երկրի նախագահը կատարում էր իր ընտրությունը։
Վարուժան Հոկտանյանը նկատեց, որ այդ հայտարարության նախաձեռնողը «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» չէ, նրանք պարզապես համաձայնել են միանալ հայտարարությանը. «Գործադիր տնօրենն է որոշել՝ խորհրդակցելով խորհրդի հետ, բայց ես ո՛չ գործադիր տնօրեն եմ, ո՛չ էլ խորհրդի անդամ։ Այս հարցում ավելի շատ իմ անձնական կարծիքն եմ հայտնում։ Մրցույթի գաղափարը ճիշտ է, բայց այստեղ առաջադրելու գաղափարը հակասում է մրցույթի գաղափարին։ Կա՛մ պետք է ընդհանրապես մրցույթ լինի և Սահմանադրության մեջ առաջադրում չլինի, կա՛մ եթե առաջադրում է, նշանակում է՝ ամեն առաջադրող մարմին մրցու՞յթ է կազմակերպում։ Եթե մրցույթ է, եկեք ունիվերսալ մրցույթ համարենք։ Եթե ասում են՝ նախագահը կամ կառավարությունն առաջադրում է, այդտեղ մրցույթի գաղափարն արժեզրկվում է։ Մրցույթ հայտարարելն էլ առաջադրել չէ։ Ով հաղթեց, կարո՞ղ ենք ասել, որ նախագահի կամ կառավարության առաջադրումն է։ Այն ժամանակ կողմնակից չէի, որ ամեն մարմին մրցույթ կազմակերպի և հիմա էլ կողմնակից չեմ։ Իդեալական տարբերակն ընդհանուր մրցույթն է, ոչ թե առաջադրումը, բայց եթե Սահմանադրության մեջ առաջադրումն է, ուրեմն լավ կլինի՝ առանձին մրցույթներ չանեն»,-հավելեց Վարուժան Հոկտանյանը։
Հարցին՝ եթե մրցույթ չլինի, բայց առաջադրող մարմիններն այլ կերպ ապահովեն գործընթացի թափանցիկությունը, օրինակ հստակ լինի՝ քանի թեկնածու կար, ինչ սկզբունքներով կատարվեց ընտրությունը, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ դա տարօրինակ է համարում։ Ըստ նրա՝ եթե Սահմանադրությունն ասում է, որ առաջադրվում է կառավարության կամ նախագահի կողմից, դա արդեն ենթադրում է, որ սուբյեկտիվ ընտրություն է. «Չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում սկսի բացատրել։ Կհավատա՞ք այդ բացատրություններին։ Պետք է ասի, որ այդ թեկնածուն լավն է, անաչառ է։ Հո չի՞ ասելու՝ վատն էր, բայց ես որոշեցի առաջադրել կամ իր համար բարեխոսեցին ու առաջադրեցի»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս ընդգծեց՝ շատ խնդիրներ ունենք մինչև իրական բարեվարքությունն իշխի մեր պետական կառավարման համակարգում։ Այսինքն` լինի այնպես, որ ոչ ոք կասկածի տակ չդնի մրցութային հանձնաժողովի անաչառությունը, հետո այդ անդամների ընտրությունը, իսկ այսպես ամբողջ հույսը մնում է կապել նրա հետ, ում առաջադրում է համապատասխան մարմինը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ