ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երբ ապօրինությունը ամիսներ շարունակ չի կանխվում, դրա հետևանքը չի կարող վտանգավոր չլինել հանրության համար». Նասիբյան 07/28/2020 18:27 | Հարցազրույց
Հուլիսի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, բախումներ տեղի ունեցան Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ: Ոստիկանները բերման ենթարկեցին Ջերմուկի 9 բնակչի: Բախումների ժամանակ բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը սոցցանցի միջոցով հայտարարեց, որ երկու օր առաջ 6 բանվոր մտել են Ամուլսարի տարածք, ինչ-որ աշխատանքներ արել և այն բանից հետո, երբ իմացել են, որ իրենց մասին բնակիչները գիտեն, դուրս չեն գալիս հանքի տարածքից։ Ամուլսարում տիրող վիճակի մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Լիդիան Արմենիայի իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը։
-Այս պահին Ամուլսարի տարածքում աշխատանքները վերսկսվե՞լ են, թե ոչ: Բնապահպանները հայտարարել են, որ 6 աշխատակիցներ մուտք են գործել հանքի տարածք ու աշխատանքներ են իրականացնում։
-Ինչպես արդեն հայտնել էինք, Ամուլսարի տարածքում այս պահին տեղի են ունենում գույքագրման աշխատանքներ, որի վերջնական արդյունքների ամփոփումից հետո Ընկերությունը մտադիր է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, որովհետև արդեն իսկ առկա են առերևույթ գողության հանցանշաններ: Բացի դրանից, հաշվի առնելով, որ երկու տարի շարունակ տարածքը գտնվել է բարձիթողի վիճակում, այս պահին նաև տեղացի կապալառուների 10-15 հոգանոց խումբը արդեն մի քանի օր զբաղված է աշխատակիցների համար նախատեսված ճամբարի վերանորոգման աշխատանքներով: Տարածքում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ:
-Այս պահին կարծես թե կա լուռ համաձայնություն աշխատանքներ չիրականացնել, քանի դեռ կառավարությունը չի որոշել իր հետագա գործողությունները, հետեւապես ինչու են աշխատակիցները մուտք գործել։
-Նման բան չկա: Ավելին, ուզում եմ մի բան արձանագրենք: Միակ պատճառը, որ ընկերությունը այս ողջ ընթացքում չի իրականացրել աշխատանքներ Ամուլսարի տարածքում, եղել է ճանապարհների ապօրինի շրջափակումը՝ պատկան մարմինների անգործության պայմաններում: «Լիդիան Արմենիայի» օրինական գործունեությունը ոչ մի օրենքով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ այլ կարգով չի սահմանափակվել: «Լիդիան Արմենիան» գործել և գործում է օրենքի տառին համապատասխան և տիրապերում է Ամուլսարի տարածքում օրենքով թույլատրված գործունեություն իրականացնելու բոլոր իրավունքներին, ինչը չենք կարող ասել տևական ապօրինություն իրականացնող մի խումբ անձանց մասին։
-Բնապահպանների հայտարարության համաձայն՝ աշխատակիցները վախենում են դուրս գալ տարածքից, թեեւ երաշխավորվել է նրանց անվտանգությունը։ Փաստացի քանի՞ օր է, որ նրանք գտնվում են այնտեղ, ինչպե՞ս է կարգավորվում նրանց սնունդի հարցը։
-Գիտեք, վերջին օրերին բնապահպանի անվան տակ ապօրինություն իրականացնող այդ մի խումբ անձինք հանդես են եկել տարբեր մանիպուլատիվ հայտարարություններով ու կեղծ ահազանգերով: Ուստի նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ հերթական ապատեղեկատվությանը: Միայն կասեմ, որ ցանկացած անձի, այդ թվում նաև «Լիդիան Արմենիայի» յուրաքանչյուր աշխատակցի օրենքով սահմանված իրավունքների իրացման և անվտանգության ապահովման երաշխավորը պետք է լինի ՀՀ ոստիկանությունը: Այո, տարածքում կան Ջերմուկ համայնքից աշխատակիցներ, որոնք իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը՝ օրինական աշխատանքով վաստակում են իրենց ապրուստի միջոցը: Ընկերությունը ապահովում է իր աշխատակիցների համար սնունդը և բոլոր անհրաժեշտ որակյալ պայմանները, թեև ցուցարարները պարբերաբար խոչընդոտում են աղբահանության, սննդի մատակարարման և այլ կենսական նշանակություն ունեցող ծառայությունների իրականացմանը Ամուլսարի տարածքում, ինչի մասին ընկերությունը տեղեկացրել է ՀՀ ոստիկանությանը, նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
-Արդյո՞ք այսօր վտանգված է այդ աշխատակիցների առողջությունն ու կյանքը։
-Այս հարցի պատասխանը կարծում եմ կգտնեք երեկվա տեսագրություններում և այս երկու տարվա ընթացքում Ամուլսարի շրջակա համայնքներում տիրող վախի, ապօրինության և ամենաթողության մասին աղաղակող բազմաթիվ փաստերում: Իհարկե, ցանկացած անիշախնության իրավիճակ, երբ օրինախախտներն իրենց ամենակարող են զգում, վտանագավոր է այլ օրինահարգ անձանց համար։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք հասարակության այլ անդամների վճարած հարկերի հաշվին վարձատրվում են հասարակական կարգը պահպանելու համար։ Երբ ապօրինությունը ամիսներ շարունակ չի կանխվում, դրա հետևանքը չի կարող վտնագավոր չլինել հանրության համար։
-Բնապահպանը նշում էր, որ «6 հոգով ոչ կարող են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ անել, ոչ հանք բացել, նրանց նպատակը իրենց ներկայությամբ սադրելն է»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
-Ինչպես արդեն ասացի՝ չեմ պատրաստվում մեկնաբանել բնապահպանի անվան տակ ապօրինություններ իրականացնող անձանց հայտարարությունները: Այդուհանդերձ, այո, փոքր խումբը հանք շահագործել չի կարող և ոչ էլ որևէ մեծ ծավալի գործունեություն կարող է իրականացնել, ուրեմն ո՞վ է սադրում՝ թույլ չտալով, որ այդ խումբը կատարի ընկերությանը պատկանող գույքի հաշվառում, ի՞նչ բնապահպանական հարց են իրենք այսօր լուծում այդ մարդկանց աշխատանքը խոչընդոտելով։ Եվ հենց իրենց դիտարկումը ապացուցում է, թե ով է սադրում, ում է պետք յուրաքանչյուր առիթով մեծ աղմուկ բարձրացնել և դրանով իսկ մեծացնել իրենց կատարած ապօրինի գործողության արժեքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից