ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամուլսարում գտնվող վեց աշխատակիցները «Լիդիան Արմենիա»-ի կապալառու կազմակերպության աշխատակիցներ են». Շիրակ Բունիաթյան 07/28/2020 14:44 | Բնապահպանական իրավունք
Այս պահին դեռ պարզ չէ վեց աշխատակիցները դեռ շարունակում են մնալ Ամուլսարում թե ոչ։ « Օրվա ընթացքում պարզ կլինի, որովհետև մենք ֆիզիկապես հնարավորություն չունենք մուտք գործելու և հասկանալու այնտեղ են թե ոչ։ Մենք կողքի բլուրներից նայելով ենք հասկանում, քանի որ տեղանքը ցածրադիր է, եթե այնտեղ շարժ է լինում, պարզ է դառնում»։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։
Գիշերը տեղի ունեցած բախումների ժամանակ Շիրակ Բունիաթյանը սոցցանցի միջոցով տեղեկացրել էր, որ երկու օր առաջ 6 բանվոր մտել են Ամուլսարի տարածք, ինչ-որ աշխատանքներ արել և այն բանից հետո, երբ իմացել են, որ իրենց մասին բնակիչները գիտեն, դուրս չեն գալիս հանքի տարածքից՝ պատճառաբանելով, որ վախենում են դուրս գալ ՝ չնայած նրանց անվտանգության համար բնակիչների տված երաշխիքների։
«Մենք չենք կարողանում անմիջապես իրանց հետ զրուցել կամ հանդիպել, մեր ուղերձը եղել է միջնորդավորված։ Խնդրել ենք պահնորդական ծառայության աշխատակիցներին իրենց փոխանցեն, որ իրենք դուրս գան, քանի որ իրենց ներկա գտնվելը ժողովրդի մոտ զայրույթ է առաջացնում։ Իրենք փոխանցել են, որ վախենում են դուրս գալ, քանի որ մտավախություն ունեն, որ բնակիչները կարող են իրենց հանդեպ բռնություն կիրառել։ Բազում երաշխիքներ ենք տվել, խոստացել ենք, որ նման բան չի կարող լինել։ Մենք բոլորս էլ հայ ենք, թշնամիներ չենք, եթե դուք այդ տարածքում եք՝ դուրս եկեք գնացեք։ Երկու օր շարունակվող «բանակցությունները» անարդյունք էին։ Երեկ մարդիկ ինքնաբուխ կերպով հավաքվել էին, զայրացած պահանջում էին, որ իրենք դուրս գան այդտեղից»։
Ջերմուկի բնակիչները մտավախություն չունեն, որ 6 հոգով լուրջ, մեծ շինարարական աշխատանքներ են անելու, կամ 6 հոգով հանք են շահագործելու։
«Հասկանում ենք, որ նրանց ներկայությունը զուտ իրավիճակը լարելն է։ Իրենց ոճին համապատասխան սադրանք է։ Ուզում են այդ մարդկանց ներկայությունով գրգռել մարդկանց նյարդերը, որպեսզի մարդիկ ինչ-որ քայլերի գնան, որը կբերի իրավական հետևանքների և ուժի կիրառման»,- ասաց Շիրակ Բունիաթյանը։
Ջերմուկի բնակիչը հավելեց, որ իրենք «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներ չեն, այլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ են։
«Տվյալ դեպքում որ կազմակերպությունում աշխատում են, կարծում եմ հենց այդ «կազմակերպությունը» պետք է իր աշխատակցի անվտանգության կամ աշխատանքային պայմանների մասին հոգ տաներ, բայց դա իրենց աշխատանքային կանոնադրությամբ են երևի որոշել, որ նորմալ է, որ աշխատակիցներն այդ վիճակում են։ Մենք փորձում ենք չհայտնվել այդ մարդկանց դերում և կարծիքներ ասել։ Մենք բնակիչ ենք, մենք մեր տեսանկյունից կարող ենք հարցին նայել։ Ցանկություն չունենք այդ մարդկանց նկատմամբ բռնի քայլեր անենք, մանավանդ 2,5 տարում ապացուցել ենք, որ Ջերմուկի բնակիչները խաղաղասեր են և բռնությունը մեր մոտ տեղ չունի»։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, բախումներ տեղի ունեցան Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ: Ոստիկանները բերման են ենթարկել Ջերմուկի 9 բնակչի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ