ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանաթուրքական զորավարժությունների անցկացումը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում. Տիգրան Աբրահամյան 07/28/2020 15:15 | Հարցազրույց
«Չեմ ուզում ենթադրություններ անել, որովհետև դեպքերը կարող են շատ անսպասելի և արագ զարգացումներ ունենալ։ Պետք է պարզապես սպասել և զգոն հետևել դեպքերի ընթացքին, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով վաղը մեկնարկելիք թուրք – ադրբեջանական համատեղ զորավարժություններ անցկացնելու թեմային, ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք , որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է նաև, որ վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում: Ադրբեջանը և Թուրքիան նախկինում ևս երկու ձևաչափով էլ պարբերաբար անցկացրել են համատեղ վարժանքներ ինչպես Ադրբեջանում, այնպես նաև Թուրքիայում:Հաշվի առնելով Տավուշի սահմանային վերջին զարգացումները, արդյո՞ք հերթական պլանային զորավարժությունները կվերաճեն ռազմական մեծածավալ գործողությունների և ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։ Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ։
- Առհասարակ, Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկացած համագործակցություն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության համար։ Սա միանգամից պետք է արձանագրել։ Երկրորդ՝ հատկապես Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո, այս զորավարժությունների անցկացումը, բնականաբար, վտանգավորության առումով շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան մեկ այլ ժամանակ։ Երրորդ հերթին՝ դեռ պետք է ամբողջապես հասկանալ, թե իրականում ի՞նչ ծավալներ են իրենց մեջ ներառում այս զորավարժությունները։ Պետք է հստակեցնել զորատեսակները, մարդկային ուժի մասնակցության ծավալները և այլն, որովհետև այս մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, իսկ այն, ինչ հրապարակվեց երեկ, իր մեջ շատ ընդհանուր բնույթի տեղեկություն էր պարունակում։ Այն տեսանյութերը, որ հրապարակվել էր թուրքական մասնակցության մասին, զուտ կադրերից դատելով՝ այնքան էլ մեծածավալ չէին։ Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ մասնակցության ծավալները չեն մեծանա, կամ ընդգրկվածությունն այլ ձևով չի ընդլայնվի։ Ամեն դեպքում, այս պահին հստակ որևէ բան դժվար է ասել։ Առաջիկա օրերին, երբ կերևա, թե զորատեսակների և, առհասարակ, ի՞նչ ծավալի մասնակցություն կա, դրա վտանգավորության մասին ավելի հստակ կարող ենք խոսել։ Զորավարժությունների ընդգրկվածության առումով խոսք է գնացել նաև ռազմական օդանավակայանների մասին։ Սա փաստում է զորավարժություններում օդուժի ներգրավվածության մասին։ Չպետք է բացառել նաև այն հանգամանքը, որ սրանով նրանք հետտավուշյան փուլում, բանակցային գործընթացի վերսկսումից առաջ, պարզապես փորձում են ճնշում գործադրել և այլն։ Տարբերակաները շատ են, բայց մի բան միանշանակ է՝ ցանկացած պարագայում թուրք ադրբեջանական զորավարժություններն, ըստ էության, իրենց մեջ սպառնալիքներ են պարունակում։
- Եթե առաջիկա զորավարժությունները դիտարկենք Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ադրբեջանական ռազմական վերջին ագրեսիային անվերապահ աջակցություն հայտնելու համատեքստում, ապա մեր սահմանների նկատմամբ Թուրքիայի ներգրավվածությամբ ռազմական վտանգի հավանականությունը չի՞ մեծանում։
- Իհարկե, Թուրքիայի անուղղակի վտանգների մասին շատ է խոսվել և դա բոլոր ճակատներում անդադար արտահայտվել է, սկսած՝ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական, լոբբիստական, որ ըստ էության, Թուրքիայի ուղիղ աջակցությունն է ադրբեջանական կողմին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ուղիղ միջամտությանը, ապա այստեղ պետք է դիտարկենք տարածաշրջանում վերջին 10 տարիներին Թուրքիայի դրսևորած վարքագիծը, համաձայն որի, այս պետությունը ագրեսիվ գործողություններ է ծավալել Իրաքում, Սիրիայում, այս պահին էլ ակտիվ միջամտություն ունի Լիբիայում։ Այս տեսանկյունից դատելով, Թուրքիայի կողմից որևէ քայլ չենք կարող բացառել, իմանալով նաև նրա իրական մոտեցումներն ու քաղաքականությունը։ Ամեն դեպքում, միայն ժամանակը ցույց կտա, թե այս պարագայում Թուրքիայի միջամտությունը մեր տարածաշրջանում ինչպիսին կլինի։ Հաշվի առնենք նաև այն, թե տարածաշրջանային և առհասարակ մեր ռեգիոնում շահեր ունեցող այլ երկրներ կոնկրետ ի՞նչ հետաքրքրություն ունեն Թուրքիայի չեզոքացման առումով։ Այսինքն, Թուրքիայի այս ներգրավվածությունը զուտ Հայաստան- Արցախ հարթությունում չէ, այլ շատ ավելի մեծ վեկտոր է ընդգրկում, որտեղ Թուրքիան որոշակի հակադրության է արժանանում այլ երկրների կողմից։
- Խոսելով հակադրությունից՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը, որի անդամ երկիր է հանդիսանում ՀՀ-ն, ի զորու է այս իրավիճակում զսպել Թուրքիայի ագրեսիվ վարքը հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական գործողությունների ընթացքում և ի՞նչ դեր կարող է ունենալ այս պրոցեսում հատկապես Ռուսաստանի Դաշնությունը։
- Ռուսաստանը դաշնակցային ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունների մեջ է մեր հանրապետության հետ։ Տարածաշրջանում այդ հարաբերություններն ամենաբարձր մակարդակով է դրված ՀՀ-ի հետ։ Բնականաբար, յուրաքանչյուր պետություն նախ և առաջ իր շահերով է առաջնորդվում, բայց ինչպես Ռուսաստանն, այնպես նաև Իրանը խնդիր ունեն առաջին հերթին կանխելու և չեզոքացնելու Թուրքիայի՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացնելու նկրտումները։ Սա նույնպես զսպօղակ հանդիսացող շատ կարևոր գործոն է, որն, ի դեպ, միակը չէ։ Այս պարագայում, խոսելով ՀԱՊԿ-ում մեր ներկայացվածության մասին, պետք է նկատի ունենանք նաև մյուս ռազմաքաղաքական դաշինքները, օրինակ՝ ՆԱՏՕ-ն, որտեղ մենք ներկայացված չենք, բայց տարբեր ձևաչափով աշխատելու հնարավորություններ ունենք, որովհետև այնտեղ մենք ունենք մեզ հետ բարեկամական կապով կապված երկրներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք այդ դաշինքի առանցքային անդամներ են։ Գրագետ աշխատանքի արդյունքում մենք հնարավորություն կունենանք նաև նրանց միջոցով կանխելու Թուրքիայի ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Այսինքն՝ դիվանագիտական մակարդակում մենք ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև մեր տարածաշրջանը ներկայացնող ռազմաքաղաքական այլ ուժերի հետ մեծ ձևաչափի կատարելիք աշխատանք ունեն։
- Չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ի սենատի կողմից օրեր առաջ ընդունած հակահայկական բանաձևը մեզ հուշում է, որ օրինակ ԱՄՆ-ի հետ առանձնապես մեծ հույսեր կապել չի կարելի։
- Չեմ կարծում, որովհետև բազմաթիվ այլ բանաձևերով նույն ԱՄՆ-ի մեզ համար շատ նպաստավոր այլ իրավիճակներ է սահմանել։ Այստեղ խնդիրը հատկապես դիվանագիտական կորպուսի կատարած աշխատանքի որակի մեջ։ Ոչ մի երկիր պարտավոր չէ մեզ որևէ բան տալու, եթե մենք ինքներս ջանքեր չենք ներդնում և համապատասխան օղակներում գրագետ ու արդյունավետ աշխատանք ու քաղաքականություն չենք վարում։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե բոլոր երկրները պարտավոր են հաշվի առնել Հայաստանի շահն ու գործոնը, մի կողմ դնելով, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերը։ Այդպես չի լինում։ Պատասխանելով ձեր հարցին ուզում եմ ասել՝ իսկ ի՞նչ աշխատանք է տարվել մեր պետության կողմից վերջին տարիներին տարբեր երկրների ու դաշինքների հետ պաշտոնական, դիվանագիտական օղակներում, քանի՞ պաշտոնական այցեր են եղել, դրանցից քանի՞սն են փոխադարձ եղել, քանի՞ հեռախոսազանգ ենք մենք ունեցել, ի՞ հարցեր ենք քննարկել այդ զանգերի ընթացքում, ի՞նչ համաձայնությունների ենք եկել և դրանիցի քանի՞սն են կոնկրետ մեր պետական շահը սպասարկել։ Եթե դու չես ուզում կամ ընդունակ չես որևէ գործուն քայլերի, այսինքն, ոչինչ չես տալիս, ուրեմն, ի՞նչ ես պահանջում կամ ակնկալում միջազգային հանրությունից։ Եթե վերլուծենք այս ամենը, կհասկանանք, որ այն, ինչ կատարվում է հիմա մեր պետության հետ, բացարձակ օրինաչափ երևույթ է։ Ակնկալիքներն ու սպասելիքները պետք է համարժեք լինեն այն հարաբերությունների ծավալին, որը դու այս կամ այն պետության հետ կառուցում ես։ Ուրեմն, եկեք վերջին շաբաթների ընթացքում մեր պետության առաջ ծառացած խնդիրներին ու դրանց հավանական պատասխաններին այս տրամաբանությամբ մեջ փորձենք լուծումներ գտնել։
Հեղինակ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից