ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր ենք տեսնում, թե ինչ կտրուկ ձևախեղումներ են տեղի ունենում մարդկանց հանրային գիտակցության մեջ. Գեւորգ Դանիելյան 07/28/2020 16:40 | Հարցազրույց
Ազգային արժեքների, ազգայնականության պաշտպանության հարցերը մեր օրերում վերածվել են ուղիղ իմաստով խիստ մտահոգող հիմնահարցերի, այլևս այդ արժեքները բոլոր տեսակի իրավական և ոչ իրավական փաստաթղթերից դուրս մղելն անթաքույց գործընթաց է, թեպետ՝ հեղինակները մեղադրում են իրենց ընդդիմախոսներին՝ իբր իրենց սխալ հասկանալու, սահմանափակ մտածելու մեջ։ Այս երևույթի իրավական հիմքերի և հետագա անհրաժեշտ կանխարգելիչ զարգացումների մասին խոսել ենք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։
- Պարոն Դանիելյան, առավելապես քննադատության առարկա են դառնում ազգային արժեքները հետևողականորեն և բացահայտ նսեմացնելու փորձերը, այս դեպքում արդեն կրթության ոլորտից, որոնք անգամ դրսևորվում են տարաբնույթ փաստաթղթերում «հայ», «ընտանիք», «Հայ եկեղեցի» և այլ եզրույթները դուրս մղելու եղանակով։ Սրանք միայն մասնագիտական տիրույթի հարցեր են, թե կան նաև իրավական հիմքեր։
Այդ հարցերին ինքս արձագանքում եմ ինչպես կրթության ոլորտի մասնագետ, քանի որ դեռևս 1984 թ. կրթության և գիտության ասպարեզում եմ, այնպես էլ, որպես իրավագետ։ Ընդ որում, որևէ քաղաքական ուղղվածություն չունեմ, չեմ էլ պատրաստվում իմ դիրքորոշումները հարմարեցնել քաղաքական կամ այլ խմբակային շահեր սպասարկելուն։
-Այո, Ձեր կողմից նշված նախաձեռնությունները պետք է ճշգրիտ ելակետ ընդունեն Սահմանադրության մի շարք հիմնադրույթներ, դրանք սոսկ գործադիր իշխանության կողմից ինքնուրույն մշակման և կիրառման ենթակա հարցադրումներ չեն։
Այսպես, Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում ամրագրված են մի շարք առանցքային հիմնադրույթներ, որոնք աներկբա, ըստ էության, պետությանը պարտավորեցնում են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ազգային հոգևոր և մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը երաշխավորելու ուղղությամբ։ Այսպես, 15-րդ հոդվածով ամրագրված է, որ պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը, իսկ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։ Մեկ այլ հոդվածով ընդգծվում է ընտանիքի սահմանադրական նշանակությունը, ըստ որի՝ ընտանիքը դիտարկվում է, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք (Սահմանադրության 16-րդ հոդված)։ Վերջապես Սահմանադրության 18-րդ հոդվածը ամրագրել է Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակը, այն է՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Կան նաև այլ հիմնադրույթներ, սակայն բավարարվենք այսքանով, քանզի արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ լրջագույն կառուցակարգեր են ամրագրված ազգային և հոգևոր արժեքների, սրբությունների պաշտպանության հարթությամբ։
Կրկնում եմ, նշված հիմնադրույթները ոչ միայն սահմանադրական են, այլև անմիջապես զետեղված են «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում, ինչով ընդգծվում է դրանց գերակա իրավական արժեքը։
Ասվածից բխում է, որ այս չափազանց նուրբ, ինչ-որ տեղ զգացմունքային արժեքների առնչությամբ հանրային իշխանությունը առնվազն հարկադրված է գործել ոչ թե սեփական պատկերացումներով ու հայեցողությամբ, այլ Հիմնական օրենքով։
- Բայց Սահմանադրության դրույթները, թերևս, պետք է կյանքի կոչվեն կոնկրետ օրենքներով, ընդ որում, այնպիսի իրավական կարգավորումներով, որոնք կբացառեն տարակարծությունները, ինչպե՞ս եք պատկերացնում այդ բարդագույն խնդրի լուծումը։
- Ինքս Սահմանադրության հիշյալ հիմնադրույթների ընկալման ասպեկտով որևէ բարդություն չեմ տեսնում, սակայն, հաշվի առնելով հակասական զարգացումները, հանրության մեջ ձևավորվող, անգամ պառակտման տանող անհարկի իրարամերժ մոտեցումները, խիստ հրատապ եմ համարում դրանց անմիջականորեն վերաբերող մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտությունը։ Ընդ որում, օրինագիծը կարող է գործնական արժեք և հիրավի կողմնորոշիչ նշանակություն ունենալ միայն այն պարագայում, երբ այն կընդունվի քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով։
Համամիտ եմ այն իրավագետների, մասնավորապես՝ Փաստաբանների պալատի նախագահ պարոն Արա Զոհրաբյանի հետ, որոնք գտնում են, որ «Ազգային հոգևոր և մշակութային ժառանգության անձեռնմխելիության մասին» օրենքի (անվանումը կարող է և վերանայվել) նախագծի հայեցակարգի գաղափարը, թերևս, հասունացել է։
Նկատենք, որ ազգային ժառանգության դեմ ոտնձգության երևույթն ինքնին բարդ ու հակասական է, և պատահական չէ, որ նախաձեռնության հեղինակները հաճախ ընդդիմախոսներին հակադարձում եմ՝ վերջիններիս ոչ միայն մեղադրելով կեղծիքներ ու իբր քաղաքական շահեր սպասարկելու մեջ, այլև անընդունելի վիրավորական արտահայտություններով։ Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում, ցավոք, անհրաժեշտ է լինում համբերատար անտեսել անձի արժանապատվությունը նսեմացնող զուտ տեխնոլոգիական հնարքները և փորձել ապացուցել ոչ թե բարդ, հակասական, այլ ակնհայտ պարզ իրողությունների առկայությունը։
Որքանով հնարավոր է սոցցանցերի նյութերի վերլուծությամբ եզրահանգումներ անել այս զարգացումների վերաբերյալ հանրության մոտեցումների առնչությամբ, թերևս, ակներև է, որ հիշյալ նախաձեռնությունները՝ հանրության ծանրակշիռ հատվածը մերժելի է համարում, կա նաև մի հատված, որ դրանում արտառոց ոչինչ չի տեսնում, ավելին՝ վստահ են, որ հայ ազգի ինքնապահպանության բնազդն այնքան զորեղ է, որ ոչինչ չի կարող այն սասանել, ինչն ինքս անչափ միամիտ ու վտանգավոր տեսակետ եմ համարում։ Մենք արդեն այսօր ենք տեսնում, թե ինչ կտրուկ ձևախեղումներ են տեղի ունենում մարդկանց հանրային գիտակցության հարթությամբ, մարդիկ կարծես հաշտվել են այսպիսի երևույթների հետ։
Ինչևէ, մենք պետք է ստույգ քայլեր ձեռնարկենք, որպեսզի առնվազն ունենանք մեկ գերգլխավոր հարցի պատասխանը՝ հանրությունը, իրո՞ք, ձգտում է ազգային և մշակութային ժառանգության այժմեական վերաիմաստավորման գաղափարներին, իրո՞ք, դրանք համարվում են առաջընթացը խոչընդոտող արժեքներ և այլն։
Եթե հանրաքվեի արդյունքներով պարզվի, որ հայ մարդը պատրաստ չէ, որպեսզի անարգել կյանքի կոչվեն ազգային արժեքների անձեռնմխելիությունը խաթարող նախաձեռնություններ, ապա առնվազն այս բանավեճերը նույն պահին կիմաստազրկվեն։
- Հայ եկեղեցին ևս թիրախավորումից զերծ չէ, ներկայումս ավելի, քան պարզ է դարձել, որ խնդիրը ոչ թե Հոգևոր առաջնորդի, այլ հենց ազգային եկեղեցու կարգավիճակի հարցն է, իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի ներկայացուցիչներից մեկն էլ տարածեց իր սեփական տեսակետը, ըստ որի՝ բոլոր կրոնները Սահմանադրությամբ վերջապես պետք է հավասար լինեն։
- Ինձ համար առնվազն անհասկանալի է «բոլոր կրոնները պետք է հավասար լինեն» արտահայտությունը, դժվարանում եմ կռահել, թե ինչ է նկատի ունեցվել։ Կրոնը ուսմունք է, և արդեն իսկ, սկսած՝ 1995 թ. Սահմանադրությունից, միանշանակ ամրագրվել է յուրաքանչյուրի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, իսկ արդեն Սահմանադրության 2015 թ. փոփոխությունների 41-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրվեց նաև կրոնական կազմակերպությունների իրավահավասարության և ինքնավարության սկզբունքը։
Եթե «կրոնների հավասարություն» արտահայտության տակ նկատի են ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, որպես ազգային եկեղեցու սահմանադրական կարգավիճակը, ապա հարկ էր նկատի ունենալ, որ այն որևէ աղերս չունի անձանց մտքի, խղճի և կրոնի ազատության սահմանադրական իրավունքի հավասար իրացման ու պաշտպանության հետ։ Հավելեմ, որ որևէ միջազգային փորձագիտական կառույց կամ դատական ատյան երբևէ անընդունելի չէ համարել ազգային, անգամ՝ պետական եկեղեցի սահմանելու գաղափարը, խնդիրը միայն այն է, որ չխաթարվի անձանց իրավունքը։
Ինքս Գերագույն Հոգևոր Խորհրդի աշխարհիկ անդամ և ականատեսն եմ այն գործընթացների, թե ինչպես է Հայ Եկեղեցին իրեն բնորոշ ծանրակշիռ համբերատարությամբ ու հավասարակշռվածությամբ մանրակրկիտ ուսումնասիրում բոլոր նշված երևույթները, դրանց շրջանակում ի հայտ եկած փաստաթղթերը, և հնարավորինս զուսպ, բայց համարժեք արձագանքում դրանց։ Հուսանք, որ Հայ Եկեղեցու անհանգստությունը համարժեք կընկալվի և կարվեն անհրաժեշտ հետևություններ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից