ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական կարգով կպահանջեն քրեական գործ հարուցել Արմեն Գևորգյանի՝ սահմանը հատելու դեպքի առթիվ 07/27/2020 23:40 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանը դատական կարգով կպահանջի քրեական գործ հարուցել իր պաշտպանյալի՝ սահմանը հատելն արգելելիս ոստիկանության ծառայողների գործողություններում առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշման դեմ դատախազություն ներկայացված բողոքը մերժվել է եւ դատական կարգով կվիճարկվի քննիչի ու դատախազի որոշումների օրինականությունը։
Ըստ նրա՝ դատախազն իր որոշման մեջ նշել է, թե իբր դիմող կողմի բողոքն անհիմն է, սակայն որեւէ հակափաստարկ չի ներկայացրել, չի հիմնավորել փաստաբանի բողոքում մատնանշված փաստարկների չհիմնավորված լինելը։
Փաստաբանն արձանագրեց, որ դիմող կողմն իր բողոքում վկայակոչելով խնդրո առարկային վերաբերող մի շարք նորմատիվ-իրավական ակտեր, կատարել է դրանց մանրակրկիտ և օբյեկտիվ վերլուծություն, սակայն դատախազն իր որոշմամբ փաստացի չի կարողացել նույն իրավական հարցի վերաբերյալ հակառակը փաստող՝ ողջամիտ դիրքորոշում ներկայացնել։ Դատախազն, ըստ էության, կրկնել է քննիչի դիրքորոշումն առ այն, որ տվյալ իրադրության պայմաններում ոստիկանությունը հանդես է եկել ոչ թե որպես հետաքննության մարմին, այլ որպես ՍԷԿՏ համակարգ կառավարության որոշման սահմաններում տեղեկատվություն մուտքագրող մարմին, հետևաբար՝ տվյալ պայմաններում տեղեկատվությունը մուտքագրող աշխատակիցը չէր կարող ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։
Ալեքսանյանը ցավով արձանագրեց, որ դատախազն, ինչպես և քննիչը փաստացի չի կարողացել ընկալել և ճիշտ մեկնաբանել խնդրո առարկային վերաբերող իրավական ակտերը և հանգել օբյեկտիվ եզրահանգման։ Նրա գնահատմամբ՝ դատախազի որոշումը չի հաղթահարում նախատեսված հիմնավորվածության և պատճառաբանվածության շեմը եւ դատարան ներկայացրած բողոքով պահանջել է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը և դրա օրինականությունը հաստատելու մասին դատախազի որոշումը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը 2020թ փետրվարի 18-ին բավարարվել էր՝ բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդպիսով ՀՔԾ-ն պարտավոր էր նյութեր նախապատրաստել՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելած ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝պատճառաբանելով, թե ՀՀ ոստիկանությունը,, իբր իրավացիորեն ղեկավարվել է կառավարության որոշմամբ, ըստ որի՝ անձի ազատ տեղաշարժի վերաբերյալ համակարգ մուտքագրված սահմանափակումը կարող է հանվել բացառապես այն դեպքում, երբ առկա է վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ