ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր է կազմակերպել նաեւ քրեակատարողական հիմնարկում. Եղիշե Կիրակոսյան 07/27/2020 19:39 | Հարցազրույց
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը եւ միջանկյալ որոշմամբ պահանջել ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։
Այս մասին հայտարարեցին Գ.Խաչատրյանի փաստաբանների Որոշումից անցել է 6 օր, սակայն հենաշարժողական խնդիրներ ունեցող Գ.Խաչատրյանը շարունակում է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ առանց համապատասխան բուժօգնության։ Նշենք, որ շուտով կլրանա մինչդատական վարույթի փուլում մեկ տարի կալանքի տակ գտնվելու ժամկետը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ստանալուն պես ծանուցվել են բոլոր իրավասու գերատեսչությունները, որոնք այդ հարցով որոշակի անելիք ունեն, այդ թվում ՀՀ արդարադատության նախարարությունը, Գլխավոր դատախազությունը, վարույթն իրականացնող մարմինը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ամենօրյա աշխատանքային ռեժիմով քննարկում են, թե ինչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Նրա խոսքով մինչև որոշման կայացումն էլ Գագիկ Խաչատրյանի առողջության ապահովման նպատակով ակտիվ քայլեր են ձեռնարկվել հենց քրեակատարողական հիմնարկում։
- Պարոն Կիրակոսյան, այսինքն` Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում բուժու՞մ է ստանում։ Նրա փաստաբանը նշում է, որ ամեն առավոտյան բժիշկը չափում է Գագիկ Խաչատրյանի ճնշումը, ջերմությունը, ցավազրկողներ տալիս ու համարում, որ սա բավարար է։
- Ավելի մանրամասն տեղեկատվություն, թե ինչ են անում, նախարարությունից էլ կստանաք։ Վստահ կարող եմ ասել, որ պարբերաբար առողջական վիճակի մասին տեղեկատվություն են ստանում, հսկողության տակ է գտնվում։ Առաջարկվել է նաև իր բժշկին ասել, որ այցելություն կատարի ՝ նրան ստուգելու համար։ Ամենաուշը 15-օրյա ժամկետում դատարանին պետք է ծանուցենք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս որոշման շրջանակներում, ինչը գուցե անենք ավելի շուտ։
- Գագիկ Խաչատրյանը հնարավո՞ր է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց։
- Այս պահին նման գնահատականներ չեմ կարող տալ, որովհետև դա կախված է, թե բժիշկների եզրակացությունն ինչպիսին կլինի։ Ժամանակը ցույց կտա։ Այս պահի դրությամբ այն, ինչ կա իմ գիտությամբ և նաև վերջին եզրակացության արդյունքներով, բուժումը հնարավոր է կազմակերպել նաև քրեակատարողական հիմնարկում։
- Եթե Գագիկ Խաչատրյանը կարող է շարունակել մնալ քրեակատարողական հիմնարկում և հիվանդանոց չտեղափոխվի, ապա ՄԻԵԴ-ն ի՞նչն է բավարարել։ Նման հարցադրում է բարձրացնում նաեւ փաստաբանը։
- ՄԻԵԴ-ի որոշման մեջ ակնհայտ գրված է, որ անհրաժեշտության դեպքում նաև բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում։ Եթե մասնագետների կողմից գնահատվի, որ իրոք անհրաժեշտություն կա, կարծում եմ կկատարվի այդ քայլը։ Այս պահի դրությամբ նման որոշման մասին չեմ կարող խոսել։ Ամեն դեպքում վերջին փորձագիտական եզրակացության տրամաբանությունից ելնելով, այնտեղ արձանագրվածի վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ այն բուժումը, ինչը նախատեսված է, նաև ֆիզիոթերապիան, որը ցուցված է եղել, հնարավոր է կազմակերպել քրեակատարողականում։ Եթե այլ հարց այնտեղ չի բարձրացվել։ Վիրահատությունն էր, որի հրատապության մասին, կարծես, եզրակացության մեջ չի արձանագրվում։ Ըստ եզրակացության՝ այս պահին հրատապություն չկա, իսկ եթե անհրաժեշտ լինի, գրված է, որ կարող է դա կազմակերպվել քաղաքացիական հիվանդանոցում, ՀՀ տարածքում։
-Փաստաբանները խնդրահարույց են համարում նաև վերջին փորձագիտական եզրակացությունը, նշելով, որ մեկ օրում նման ծավալով ուսումնասիրություն, եզրակացություն հնարավոր չէ անել։
-Ժամկետների առումով չեմ կարող ասել։ Չէի համաձայնվի, որ ժամկետների բերումով կամ ժամկետը որպես պատճառաբանություն բերելով՝ կարող են կասկածի տակ դնել մասնագետների եզրակացությունները, որովհետև նախկինում էլ դիմումատուի առողջական վիճակն անընդհատ հսկողության տակ է գտնվել։ Այսինքն մասնագետներն անընդհատ գնահատել են դա։ Ամեն դեպքում ժամկետի առումով խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ՝ հնարավոր է մեկ օրում էլ գնահատականը տալ։ Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են գործընթացում, ճանաչված մասնագետներ են։ Այն անհրաժեշտ քայլերը, որոնք ֆիքսվել են ՄԻԵԴ-ի որոշման մեջ, այդ քայլերը ձեռնարկելուն ուղղված գործողություններ հիմա էլ արվում են։ Եթե դիմումատուն չհրաժարվի կամ եթե համագործակցի, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա։ Ամեն դեպքում այս պահին բոլոր այդ քայլերն արվում են, հսկողությունը կլինի՝ ապահովելու դիմումատուի առողջական վիճակը։
-Ճի՞շտ եմ հասկանում, որ նախքան ՄԻԵԴ դիմելը քրեակատարողական հիմնարկում որոշ գործողություններ չեն իրականացվել, այդ թվում նաև ֆիզիոթերապիան և այս որոշումից հետո դրանք պարտադիր են։
-Եթե չեմ սխալվում, նման ցուցում եղել է նաև քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխելուց հետո։ Այսինքն մինչ այդ որոշումը, որովհետև տեղափոխելու պատճառներից մեկը նա էր եղել, որ նույն ֆիզիոթերապիայի կազմակերպումը հնարավոր է նաև ՔԿՀ-ում՝ մասնագետի այցելելու պարագայում։ Եթե չեմ սխալվում, դիմումատուն որոշ դեպքերում նաև հրաժարվել է որոշակի բուժումներ անցնելուց։ Մինչև ՄԻԵԴ-ի որոշումը, իրենց ֆիզիոթերապիայի առաջարկ է եղել, ու ինքը հրաժարվել է։ Այսօրվա դրությամբ ձեռնարկված քայլերից է նաև այն, որ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ նամակ է ուղղվել իրեն բուժող բժշկին, որով առաջարկվել է՝ իրականացնել զննություն, ինչպես նաև համապատասխան բուժում նշանակել։ Հուլիսի 24-ին ենք ուղարկել նամակը Գագիկ Խաչատրյանին Հայաստանում բուժող բժշկին և սպասում ենք պատասխանին։ Առաջարկվել է և՛ ֆիզիոթերապիա կազմակերպել, և՛ իր ընտրությամբ արտասահմանցի բժշկի զննություն, որից կարծես էլի հրաժարվել է։ Ամեն դեպքում այս քայլերն արվել են ու էլի կարվեն։ Ինքն ասել է, որ հրաժարվում է և ասել է, որ իր կարծիքով այդ պայմաններում հնարավոր չէ և ցանկացել է, որ տանեն քաղաքացիական հիվանդանոց։ Ամեն դեպքում այն, ինչ գրված է որոշման մեջ, բոլորն ակնհայտորեն հնարավոր է կազմակերպել քրեակատարողական հիմնարկում և՛ ֆիզիոթերապիա, և՛ բուժող բժշկի զննելը, և՛ մնացած բուժումները։ Այս քայլերն արվում են, ես ամենօրյա կապի մեջ եմ նրանց հետ։
-Եթե կառավարությունը ՄԻԵԴ-ի որոշումը կատարի, նախքան այդ եղած վիճակից ի՞նչն է փոխվելու։
-Այն, ինչ կար, արվում էր և էլի արվելու է։ Կառավարության կողմից ակնհայտ, հստակ քայլեր ցուցադրվում են, որ դիմումատուին տրամադրվեն իր համար անհրաժեշտ բոլոր բժշակական ծառայությունները։ Այնպես էլ չէ, որ այս պահի դրությամբ վիճակը ծայրահեղ է, իսկ կառավարությունը քայլ չի ձեռնարկում, որ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Պետությունն իր պարտականության մասով հնարավորն անում է։ Եթե Աստված մի արասցե ավելի սրվի, բնական է՝ այդ դեպքում էլ անհրաժեշտ միջոցներ վստահ եմ ձեռք կառնվեն։ Այսինքն` եթե անհրաժեշտությունը կա, որ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, կարծում եմ՝ դա պետք է արվի, բայց այսօրվա պայմաններում այս ամբողջն առաջարկվում է դիմումատուին։ Այն, ինչ հիմա արվում է , կտեղեկացնենք ՄԻԵԴ-ին։ Այս ամբողջն արձանագրվում է և՛ առաջարկ անելը, և՛ հրաժարվելը, և՛ նամակ ուղարկելը, ամբողջը գրավոր արձանագրվում է։ Դա մենք անպայման փաստաթղթավորված կներկայացնենք ՄԻԵԴ-ին։ Ընթացքը ցույց կտա՝ ՄԻԵԴ-ն ինչ կորոշի։ Մենք մեր պարտականություններն ամբողջությամբ անելու ենք։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից