ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերդ տանող միակ բարեկարգ ճանապարհը գտնվում է հակառակորդի կրակի թիրախում, այլընտրանքային ճանապարհը վերանորոգված չէ 07/27/2020 18:51 | ԼՐԱՀՈՍ
Սահմանամերձ Բերդ բնակավայր տանող ճանապարհն անբարեկարգ է, բնակիչներն ստիպված օգտվում են այլ ճանապարհից՝ հայտնվելով հակառակորդի կրակի թիրախում։
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզը զբաղեցնում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 9 տոկոսը՝ կազմելով 2.7 հազար քառակուսի կիլոմետր: Մարզն ընդգրկում է 152.6 կմ միջպետական նշանակության, 336.8 կմ հանրապետական նշանակության և 300,1 կմ մարզային /տեղական/ նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ։ Մարզի ճանապարհային հանգույցներն ու դրանց հետ կապված ցանկացած խնդիր առավել զգայուն է դառնում հատկապես հակառակորդի կողմից ռազմական ագրեսիայի դրսևորման ժամանակահատվածներում, ինչպես տեղի ունեցավ հուլիսին։
Մարզկենտրոն Իջևանից դեպի Բերդի բնակավայր տանող միակ բարեկարգ ճանապարհն անցնում է Վազաշեն գյուղի միջով։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 62 կմ է։ Ճանապարհը բարեկարգ է, սակայն անվտանգ չէ։ Վազաշենից Պառավաքար տանող հատվածում այն անցնում է հակառակորդի կողմից վերահսկվող ռազմական դիրքերին մոտ հարևանությամբ։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհի այս հատվածը երբեմն փակվում կամ անմատչելի է դառնում, իսկ առավել հաճախ՝ Պաշտպանության նախարարության հորդորով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հակառակորդի կողմից դիմահար կրակոցների հնարավորությունը չեզոքացնելու նպատակով, երթևեկությունն այդ ճանապարհով արգելվում է։
Մարզկենտրոնից Բերդ տանող միակ ամենաապահով ուղին այս պահին Իջևան – Իծաքար – Բերդ գրունտային ճանապարհահատվածն է, որ անցնում է անտառի միջով, հուսալի է, կրակահերթերից հեռու, գործարկել է 1993 թվականին։ Իջևան – Իծաքար – Բերդ երթուղին սահմանամերձ և հրետակոծվող մարզի համար պատերազմական իրավիճակներում ամենակենսունակ և բացառիկ կարևորության ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհահատված է։ Վերանորոգման խիստ կարիք ունեցող այս ուղին Իջևան – Բերդ ճանապարհահատվածը կրճատում է ավելի քան 13 կմ-ով, մարզկենտրոնից Բերդ տանող ճանապարհահատվածը դարձնելով 49.5 կմ։
Սահմանամերձ Տավուշում թշնամու հրահրած ռազմական ագրեսիայի վերջին դրսևորումներից հետո ձեռնարկված անվտանգության միջոցառումների ֆոնին, ի թիվս շատ այլ հարցերի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից հիշատակվեց նաև ճանապարհային անվտանգության խնդիրը։
Մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, դիմելով բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Բերդ, մազպետը կոչ արեց օգտվել Իջան- Գանձաքար-Իծաքար-Բերդ երթուղուց, վկայակոչելով վերոհիշյալ ճանապարհահատվածի առավել անվտանգ լինելու հանգամանքը, նկատելով նաև, որ այլ պարագաներում, այսինքն՝ իրավիճակի սրման դեպքում կարող են ծագել անվտանգային խնդիրներ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդգծեց. «Բերդ - Իծաքար –Գանձաքար - Իջևան ճանապարհահատվածն, ըստ էության, Բերդ համայնքին կապող ամենանապահով ճանապարհն է, որ անվտանգ համարվելու համար գտնվում է սահմանից բավարար հեռավորության վրա։ Ճանապարհահատվածի շինարարությունն ընդգրկված է առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերում, սակայն այժմ, ստեղծված սահմանային իրավիճակով պայմանավորված, մենք Կառավարությունում քննարկում ենք ժամկետների հնարավոր մոտեցման հարցը։ Անխտիր բոլորը հասկանում են այդ ճանապարհի ռազմավարական նշանակության կարևորությունը»։
Մարզկենտրոնից դեպի Բերդ համայնք տանող առավել անվտանգ ճանապարհի վերանորոգման շուրջ «Փաստինֆո»-ն խոսել է նաեւ Բերդի խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ.«Առաջիկա տարում Բերդ համայնքին կապող երեք կարևոր ճանապարհ ունենք վերակառուցելու՝ առաջինը՝ Իջևանից եկող ասֆալտապատ ճանապարհը, երկրորդը՝ Բերդ – Իծաքար- Գանձաքար- Իջևան ճանապարհը և երրորդը, որ մենք «սարի ճանապարհ» ենք ասում՝ Բերդ – Ճամբարակը։ Այսինքն, 2021-ին մեր ճանապարհներից 18 կմ հատվածով վերանորոգվելու է, բայց դրանով հարցը չի ավարտվելու։ Ճանապարհաշինությունը շարունակվելու է նաև հաջորդ՝ 2022 թվականին։ Պետությունը մեզ չի մոռացել և ձեր կողմից հիշատակված՝ Բերդ – Իծաքար- Գանձաքար- Իջևան ճանապարհն էլ ռազմավարական նշանակության կարևորություն ունի, այդ մասին բոլորը գիտեն։ Դա անհամեմատ ավելի ապահով ուղի է, քան այս պահին մեր օգտագործվող ճանապարհն է և հույս ունենք, որ դեպի Բերդ բերող այս ճանապարհահատվածը շուտով վերանորոգված կլինի»։
«Իհարկե կոմունիկացիաները շատ կարևոր են և մենք դա դիտարկում ենք՝ առաջին հերթին անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման տեսանկյունից։ Բերդ – Իծաքար- Գանձաքար- Իջևան ճանապարհը չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այստեղ հերոսական մարդիկ են ապրում, ովքեր մտածում են ոչ թե պարզապես գոյատևելու, այլև արագ տեմպերով զարգանալու մասին։ Երբ քարտեզին ենք նայում, Շամշադինը մի տեսակ ոնց որ ընդհանուր աշխարհից կտրված անկլավ լինի, ուստի շատ կարևոր է, որ այն մի քանի ճանապարհներով կապված լինի՝ գլխավոր մայրուղիների, մայրաքաղաքի և շրջակա աշխարհի հետ։ Հիմա բարեկարգ վիճակում է Վազաշեն- Պառավաքար ճանապարհահատվածը, բայց և՛ անվտանգության, և՛ ապահովության, և՛ հարմարավետության տեսակետից Բերդ – Իծաքար- Գանձաքար- Իջևան ճանապարհն ամենաապահովն ու կարճն է։ Շատ կարևոր է նաև Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածի վերակառուցումը։ Սրանք ոչ միայն կյանքի ապահով և անվտանգ ճանապարհներ են, այլ նաև տուրիզիմին ու տարածաշրջանին մեծապես խթանող կոոմունիկացիոն համակարգեր։ Մենք հույս ունենք, որ անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհները շուտով իրենց խնդրի լուծումը կգտնեն»,-ասում է Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից