ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը. Ավետիք Չալաբյան 07/27/2020 11:18 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսկացության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը համոզված է՝ հանրակրթական նոր չափորոշիչներով այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է.
«Երեք շաբաթ առաջ ես գրելի է հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն ընդհանուր նպատակ ունի՝ նվազեցնել կրթության մեջ ազգային բովանդակությունը, փոխարենը ավելացնելով կրթության ուտիլիտար բաղադրիչները։ Այն ժամանակ իշխանության մի շարք կողմնակիցներ փորձեցին վիճարկել դա, պնդելով, որ ոչ մի միտում չկա, սակայն դրան հետևած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այն հաստատ կար, և ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ փորձեց տարբեր հիմնավորումներ գտնել «սվաղելու» առավել ակնհայտ խնդիրները՝ օրինակ, որ ՆԶՊ առարկան անպայման տեղ կգտնի չափորոշիչներում ՊՆ հետ համաձայնեցումից հետո, և կամ դպրոցները իրենց հայեցողությամբ կարող են ավելացնել հայոց լեզվի ուսուցման ժամանաքանակը, և այլն։
Անցած շաբաթ պարզ դարձավ նաև, որ ընդհանուր հանրակրթական չափորոշիչների ապազգայնացման միտումը շարունակելու են գալիս առանձին առարկայական չափորոշիչները։ Ամենաբուռն արձագանքը ստացավ հայոց գրականության առարկան, երբ պարզ դարձավ, որ ավագ դպրոցից ընդհանրապես հանվում է «Հայոց գրականությունը», և փոխարինվում է «Գրականություն» առարկայով, որում միախառնված են հայոց և համաշխարհային գրականության տարրեր, և հայկական մասում էլ էապես նվազեցված է հայոց դասական գրականության բաղադրիչը։ Այստեղ էլ միտումը նույնն է՝ ներկայացնել հայոց դասական մշակույթը որպես «արխայիկ», այսօրվա կյանքին ուղղակի առնչություն չունեցող, այն փոխարինել արտասահմանյան գրականությամբ, կամ որոշ դեպքերում ժամանակակից հայկականով, և ներկայացնել դա որպես «առաջադիմություն»։
Սակայն հայոց դասական գրականությունը մեր արժեհամակարգային հիմքն է, մեր ինքնության իրական առանցքը։ Հայերս դրանով ենք տարբերվում շատ ուրիշ ազգերից, որ խորապես սերտաճած ենք մեր պատմության հետ, և մեր մշակույթը շարունակական է և օրգանապես փոխկապակցված։ Հայ անհատը, սնվելով նրա շտեմարանից, կայանում է մեր հավաքական քաղաքակրթական առաքելության գիտակցությամբ, աշխարհի ցանկացած կետում շարունակում է պահպանել հավատարմությունը ազգին և հայրենիքին, և դա մեզ միավորում է որպես մի հզոր հավաքականություն։ Ունենալով այդ ամուր հիմքը, մնացած ամենը նաև էապես հեշտ է վրան ավելացնել, և իրականության մեջ հենց այդպես էլ տեղի է ունենում։
Բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, և բոլորովին պատահական չեն դա անում։ Նրանց պետք է հնազանդ հայի տեսակ, որը այլևս հասու չի լինի իր պատմությանը, որը կապրի միայն օրվա հրամայականով, որը կդառնա էժան և հեշտ ենթարկվող աշխատուժ՝ պտտացնելու համաշխարհային տնտեսության բազմաթիվ պտուտակներից մեկը։ Նրանց աղճատված պատկերացմամբ, դա նույնիսկ բարիք է հայերի համար, քանի որ կտրելով նրան իր պատմությունից, կտրում ես նաև այդ պատմության դժբախտ էջերից, և հնարավորություն տալիս «խաղաղ և բարեկեցիկ» ապրել ժամանակակից աշխարհում։ Սա սակայն խորագույն մոլորությունը է, և իրականում մի քանի սերունդի ընթացքում կբերի ազգի տարալուծման և ազգային պետության կորստի։
Այսօր, կռիվ տալով «Հայոց գրականություն» առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար, այն ապագայի, որում մենք շարունակում ենք ապրել որպես հայ, և դաստիարակել արժանապատիվ և նվիրյալ հայ զավակներ։ Ես ուրախ եմ, որ հասարակության ակտիվ մասը հենց այս գիտակցությամբ է ընկալում հարցը, և անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ ձևերով արտահայտեց իր ընդվզումը։ Համոզված եմ, որ այն անարդյունք չի անցնի, և մենք առաջիկայում միահամուր ուժերով կկարողանանք հետ մղել մեր ինքնության դեմ կազմակերպված այս հերթական հարձակումը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից