Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք. Նաիրա Զոհրաբյանը՝ ուսումնական ծրագրերում հայ գրականություն առարկայի փոփոխությունների մասին 07/26/2020   15:23  |  ԼՐԱՀՈՍ

Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի եւ միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես եւ սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք

Ուսումնական ծրագրերում հայ գրականության ոսկեդարի եւ միջնադարի հեղինակների դուրս մղման քննարկումը, ինչպես եւ սպասելի էր, վերածվեց նողկալի դիսկուրսի։ Ժանրի կանոններին համաձայն, բոլորը դարձան հայ գրականության «ֆուլ» մասնագետ՝ նարեկագետներ, մաշտոցագետներ, քուչակագետներ ու սկսվեց հակաէսթետիկ ու հակահիգիենիկ գրոհ երիտասարդ գրողների վրա, ում պատմվածքները դուր չեն գալիս որոշ «լժեբարեպաշտ» կանանց ու տղամարդկանց։

Ու քանի որ ստորին բնազդներով առաջնորդվողների համար անգամ հայհոյելու ու ատելու մեջ պիտի խմբաքանակով լինես, որպեսզի քո ատող ու հայհոյող տեսակի մեջ լինես պաշտպանված, ահա այսպես, խմբով, գլխաքանակով, դափոնով հարձակվել են գրող Արամ Պաչյանի վրա, որովհետեւ ինչ-որ մեկը, չգիտես որտեղից եզրակացրել է, որ ուսումնական ծրագրերում, որտեղից երկար անուն ունեցող նախարարությունը որոշել էր թոթափել Նարեկացուն, դա արել է, որպեսզի Արամ Պաչյանի պատմվածքը, որի դեմ «սութի» բարեպաշտները խաչակրաց արշավանք են սկսել, հենց «իմեննո» Նարեկացու փոխարեն ներառվի կրթական ծրագրերի մեջ։

Լավ, ո՞նց կարելի է էդքան սնամեջ լինել, ո՞նց կարելի է էդքան անտեղյակ ու էդքան ցածր լինել։ Ես, այո, կատեգորիկ դեմ եմ, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը հանվի կրթական ծրագրերից, մանկուրտացման ու մեր գենետիկ հիշողությունը ռետինով ջնջելու էս անամոթ արշավի դեմ ես կռիվ եմ տալու մինչեւ վերջ, բայց ի՞նչ կապ ունի Արամ Պաչյանն ու իր «Թափանցիկ շշեր» պատմվածքը ձեր էս անափ ատելության ու չարության հետ։ Ես պատրաստ եմ քննարկել հարցը՝ արդյո՞ք իմաստ ունի Արամի հենց այս պատմվածքը ներառել 8-րդ դասարանի կրթական ծրագրում, բայց ես բողոքում եմ եւ կատեգորիկ հրաժարվում եմ հասկանալ էս ատելությունն ու չարությունը, որ լավայի նման թափում եք Արամի վրա։

Ու էս ի՞նչ ամեոբա տրամաբանություն է, որ էդ պատմվածքում Արամն իր հոր մասին է գրել։ Նույն տրամաբանությամբ պիտի ասենք, որ Դոստոեւսկու Ռասկոլնիկովը հենց Դոստոեւսկին էր ու ազգովի սկսենք փնտրել էն պառավին, ում սպանել է ֆյոդոր Միխայլովիչը։

Ու եթե որոշենք շարունակել էս հիվանդ տրամաբանությունը, պիտի Բրեմա Սթոքերի «Սատանայի ողբը» գործի մեջ ազգովի սկսենք նույնացնել Սթոքերին սատանայի հետ։

Դե եկեք ազգովի որոշենք նաեւ, որ Չակ Պալանիկը, երբ գրում էր իր «Օրորոցայինը», իրականում ինքն է սպանել բոլոր էդ նորածիններին։

Լավ դուք հո վա՞տ չեք։ Էս ի՞նչ եք անում։ Ու եթե անգամ ինչ որ մի գրող իր ապրած էմոցիաներն է տվել թղթին, ձե՞զ ինչ։ Ձեզ մի բան պիտի հետաքրքրի՝ տաղանդավո՞ր է արել, թե՝ ոչ։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Հա, հենց էդպես։ Տաղանդավոր է ու վերջ։ Ու ես դեռ տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից ասեցի, որ պետության փողերով գրական մակուլատուրա տպելու փոխարեն տպեք ու մի քանի լեզուներով թարգմանեք Արամ Պաչյանի եւ մյուս շնորհալի երիտասարդների գործերը, որ մեր նոր գրականությունը եւս դուրս գա մեր նեղլիկ սահմաններից։

Չեմ էլ կասկածում, որ իմ էս գրառումից հետո կեղծ բարեպաշտների մի հոծ բանակ նույն

գրական-գեղարվեստական պաթոսով հարձակվելու է իմ վրա։ Ես խնդիր չունեմ։ Ի տարբերություն Արամի, ով ակնհայտորեն պատրաստ չէր նման նողկալի արշավի, ես վաղուց արդեն շաաաատ պինդ իմունիտետ ունեմ իրական ու ֆեյք գրոհների հանդեպ ու էդ գրոհի լավաներն ինձ ամեն անգամ ավելի ուժեղ, ավելի վճռական ու ավելի համառ են դարձնում։

Մի՛ արեք։

Կա՛նգ առեք։

Տաղանդավոր տղա է։ Մի՛ կոտրեք էն ամենը, ինչը դուք չեք հասկանում, կամ ինչը, ըստ ձեզ, վիրավորում է ձեր գրական ճաշակը։ Եթե անգամ չեք հասկանում ու չեք ընդունում, ունեցեք արժանապատվություն ընդունելու, որ ձեր գրական ճաշակից անդին մարդիկ իրավունք ունեն այլ գրական ընկալումներ եւս ունենալու եւ դա հանցագործություն չէ, ու դրա համար որեւէ մեկին հայհոյել ու ատելության թիրախ դարձնել պետք չի։

Հա, ես Նաիրի Զարյանի «Հացավանը» համարում եմ գրական խոտան ու սիրում եմ Զարյանի «Արա Գեղեցիկը»։

Հիմա ին՞չ, պիտի քարերով հարձակվե՞ք, հա՞։ Էդ ի՞նչ իրավունքով։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Բայց Արամի այդ պատմվածքը, համաձայն եմ, վաղ է ներառել 8-րդ դասարանի ուսումնական ծրագրերում։ Էս հարցը քննարկեք։ Քննարկեք, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը՝ որպես գրական մակուլատուրա, չշպրտեն մի կողմ։

Պինդ մնա, Aram Pachyan»,- գրել է Զոհրաբյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:02 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճառը արտասանեց կորոնավիրուսի մասին ու եւս գնաց արձակուրդ. Աղասի Ենոքյան
13:19 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել, մի նեղացրեք քննարկումները. Սրբուհի Գրիգորյան
12:45 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈրևէ տեղ նշված չէ ազգային, ավելորդ է ասել՝ քրիստոնեական ինքնության գիտակցության, ռազմահայրենասիրական դաստիարակության մասին. Լիլիթ Տեր-Գրիգորյան
11:26 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԷս ի՞նչ են բերում մեր սերունդների գլխին. Գևորգ Պետրոսյան
19:52 24/07/2020  |  Կորոնավիրուս«Հայաստանում շպիոնական գործունեություն են իրականացնում». Հայկ Մանասյան
19:49 24/07/2020«Եթե այս ամեն իրականություն է, ապա մենք ձևավորելու ենք անանցյալ, անապագա, սահմանափակ մտածողությամբ սպառողների մի սերունդ». Նարինե Դիլբարյան
17:43 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Սա նշանակում է ջնջել ազգային հիշողությունը, բնաջնջել հայ մարդուն, թուրքի նման վարվել ապագա հայ սերնդի հետ». Գրականագետ Դավիթ Գասպարյան
14:03 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց պատմություն առարկայի դպրոցական դասագրքերի նոր հայեցակարգում ոչ մի անգամ չի հիշատակվում հայրենասիրություն բառը». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
12:58 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿրթության ոլորտը որբի գլուխ չի, որ եկող գնացողը գա ու վարսավիրություն սովորի դրա վրա. Արտակ Մովսիսյան
20:13 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը, կարծեք թե, վտանգավոր խաղ է խաղում ՄԻԵԴ-ի հետ. փաստաբան

Արխիվ

[]