ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմը. ՀՀ դեսպանը՝ Լիտվայի հանրային ռադիոյին 07/26/2020 14:14 | ԼՐԱՀՈՍ
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի կապակցությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես է եկել ստորև ներկայացված մեկնաբանություններով։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Լիտվայի հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է, որ հաջող բանակցություններ կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ կողմերը որոշեն հետապնդել նույն նպատակները։ «Յուրաքանչյուր հակամարտության մեջ, եթե դու ընտրում ես ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը, չես կարող առաջընթաց ակնկալել բանակցություններում։ Մենք հավատում ենք, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած լուծումների հիման վրա, որոնք Հայաստանը ողջունել է, իսկ Ադրբեջանը միշտ այս կամ այն պատճառաբանությամբ մերժել: Մեկ այլ պատճառ է Ադրբեջանից կողմից նավթադոլլարներից ստացված եկամուտներով մեծ քանակի ռազմական սպառազինության ձեռքբերումը։ Սա երկրում ստեղծել է մոլորեցնող պատկեր, որ Ադրբեջանի ղեկավարներն այս հակամարտությունը կարող են լուծել ռազմական ճանապարհով: Ժամանակն է, որ բոլորը, բայց հատկապես սա վերաբերում է Ադրբեջանն, հասկանան, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշում է, որ Հայաստանի տնտեսությունը տուժում է նաև Թուրքիայի գործողություններից. «Իհարկե պետք է նշեմ, որ Թուրքիայի դերն այս հարցում շատ ապակառուցողական է: 1994 թվականից ի վեր նրանց հռետորաբանությունն այս անգամ աննախադեպ ձևով ագրեսիվ էր՝ ի տարբերություն միջազգային հանրության այլ անդամբերի, ներառյալ՝ Լիտվայի, որոնք հակամարտությունը խաղաղ լուծելու և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված հրադադարը հարգելու կոչեր են անում: Չնայած այս կոչերին՝ Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում: Սա լուրջ վտանգ է պարունակում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թիրախավորում է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները և սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը: Սա աննախադեպ սպառնալիք է, որը նման է միջուկային ահաբեկչության», - ասում է դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Ըստ դեսպան Մկրտչյանի՝ կարևոր է ոչ միայն հրադադարի պահպանման և միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը, այլ նաև միջազգային դիտորդներին սահմանի երկու կողմեր և Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլատրումը. «Մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորման մասին, բայց մարդիկ կարող են ասել՝ ինչպե՞ս կարող ենք հավաստիորեն տեղեկանալ այդ մասին, եթե չկան անկախ դիտորդներ, որոնք դա կհաստատեն: Ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ գոյություն չունի հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող նման մեխանիզմներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս առաջարկել են այն, որը Հայաստանը ողջունել է: 2016թ․ ապրիլյան ռազմական գործողություններից հետ առաջարկը կրկնվեց: Հայաստանը միշտ սատարել է դրան, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է», - ասում է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ