ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարտի 1»-ի գործով դատապարտվածները դեմ են ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության ներկայացրած Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը 07/25/2020 19:00 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները եւ զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին:
Հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ կառավարությունը առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այս լուրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, քանի որ առաջադրված թեկնածուի հայրը 2008-2016թթ պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։
Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը եւ դրա հետեւանքով առաջացած դժգոհությունը կիսում ենք նաեւ մենք` 2008 թ.-ի քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի իրավահաջորդները։
ՍԴ դատավորի թեկնածուն խոստացավ անել ամեն ինչ՝ ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար
Ուստի, դիմում ենք ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու հաստատումը, գլխավորապես երկու պատճառով.
1. 2008 թ.-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը զավթած խումբը, իր վերահսկողության տակ առնելով ամբողջ դատական իշխանությունը, ձեռնամուխ եղավ նաև 2008-ի համաժողովրդական շարժման ակտիվիստներին և առաջնորդներին ապօրինի վճիռներով բանտերում պահելու հանցավոր գործընթացին։ Քննչական մարմինների եւ դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի եւ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման եւ մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով, եւ ապա` վերջնականապես հաստատվում Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը։ Մարտիմեկյան ոճրագործության և դրա հետ կապված հարյուրավոր մարդկանց ապօրինի հետապնդումների հարցերը արդեն իսկ դարձել են Հայաստանի դատական ատյանների, ընդհուպ` Սահմանադրական դատարանի քննության առարկա: Աներկբա է, որ քննության արդյունքում, ի թիվս այլոց, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Ուստի, անթույլատրելի է, որ վերջինիս հետ փոխկապակցված անձ և մերձավոր ազգական հանդիսացող Վահրամ Ավետիսյանը որևէ կարգավիճակով ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունենա այդ գործերի քննությանը: Ակներև է նաև, որ Վահրամ Ավետիսյանի ընտրության պարագայում, Սահմանադրական դատարանում երկարաժամկետ կտրվածքով գործ ենք ունենալու շահերի ակնհայտ բախման երևույթի հետ, ինչը կասկածի տակ է դնելու առնվազն մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող գործերի հնարավոր քննության լեգիտիմությունը:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջների ցանկում սահմանված է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել բարձր բարոյական որակներով անձնավորությունը: Համոզված ենք, որ այդպիսի պահանջն օրենքում տեղ է գտել` նկատի ունենալով Սահմանադրական դատարանի բացառիկ դերը երկրի պետական-հասարակական կյանքում և նշանակում է ընդամենը մեկ բան` Սահմանադրական դատարանի դատավորն իր գործունեությամբ, աշխարհայացքով և կենսագրությամբ պետք է լինի բարոյական հեղինակություն հասարակության համար: Մինչդեռ, հայ հասարակությունը Վահրամ Ավետիսյանի անունն առաջին անգամ լսեց կառավարության նիստի ժամանակ: Հատկանշական է նաև, որ Պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը երբևէ հրապարակայնորեն չի դատապարտել թե մարտիմեկյան ոճրագործությունը, թե ավազակապետական համակարգի գործունեությունը, ինչպես նաև չի արտահայտել իր դիրքորոշումը հանրային կյանքում նշանակալի որևէ այլ երևույթի կամ իրադարձության վերաբերյալ:
Ուստի, կառավարության մոտ պետք է որ հիմնավոր կասկած առաջանար Վահրամ Ավետիսյանի անաչառության և արդարամտության առումով:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը, կոչ ենք անում Կառավարությանը` առաջնորդվելով Հայաստանում լիակատար արդարադատություն հաստատելու և հասարակության վստահությունը ամբողջապես վայելող Սահմանադրական դատարան ձևավորելու` ստանձնած հանձնառությամբ, հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը, հակառակ դեպքում, դիմում ենք Ազգային ժողովի պատգամավորներին` այս հարցում դրսևորել առավելագույն բծախնդրություն` մերժելով Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Միևնույն ժամանակ, համարում ենք, որ հեղափոխական իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկի 2008 թ-.ին, դրանից առաջ և հետո քաղաքական հետապնդումների մասնակից դարձած դատավորներին, մաքրի դատական համակարգը այդպիսիներից և զերծ պահի բոլոր այն անձանցից, ովքեր որևէ առնչություն են ունեցել Սահմանադրական կարգը տապալելուն կամ օժանդակել են այդ ծանր հանցագործությանը։
Ակնկալում ենք նաև, որ արագացված կարգով պետք է արդարացվեն ապօրինի հետապնդումների և դատավճիռների ենթարկված բոլոր անձինք:
1. Հակոբ Հակոբյան
2. Գրիգոր Ոսկերչյան
3. Լեւիկ Խաչատրյան
4. Վահագ (Վարդգես) Հայոցյան
5. Աշոտ Մանուկյան
6. Արամ Բարեղամյան
7. Արշակ Բանուչյան
8. Հարություն Ուռուտյան
9. Տիգրան Բաղդասրյան
10. Հովհանես Հարությունյան
11. Վլադիմիր Առաքելյան
12. Ժորա Սափեյան
13. Մկրտիչ Սափեյան
14. Ռուբիկ Ոսկանյան
15. Շոթա Սաղաթելյան
16. Սամսոն Խաչատրյան
17. Սամվել Հարությունյան
18. Աշոտ Թադեւոսյան
19. Աղասի Մկրտչյան
20. Մելիք Գրիգորյան
21. Կարեն Թարխանյան
22. Խաչիկ Գասպարյան
23. Արեգ Գեւորգյան
24. Հովհաննես Ղազարյան
25. Մասիս Այվազյան
26. Դավիթ Առաքելյան
27. Ֆելիքս Գեւորգյան
28. Իսահակ Մալխասյան
29. Մկրտիչ Աբրահամյան
30. Վարդան Ղավալբաբունց
31. Դավիթ Քիրամիջյան
32. Վահե Ղազարյան
33. Տիգրան Մկրտչյան
34. Գեւորգ Ղազարյան
35. Լեւոն Խաչատրյան
36. Տիգրան Մելքոնյան
37. Ալբերտ Ներսիսյան
38. Սարգիս Գեւորգյան
39. Տիգրան Առաքելյան
40. Արտակ Կարապետյան
41. Մարզպետունի Այվազյան
42. Անդրանիկ Սափեյան
43. Հայկ Գեւորգյան
44. Ռաջու Պետրոսյան
45. Սողոմոն Երիցյան
46. Արման Շահինյան
47. Շմավոն Գալստյան
48. Գաբրիել Գաբրիելյան
49. Յաշա Մելքոնյան
50. Դավիթ Մաթեւոսյան
Մարտի 1-ի զոհերի հարազատներ՝
1. Սարգիս Քլոյան
2. Վաչագան Ֆարմանյան
3. Էդիկ Հարությունյան
4. Հովսեփ Խաչատրյան
5. Ռուզան Հարությունյան
6. Վարդուհի Գեւորգյան
7. Լիլա Հովհաննիսյան
8. Մայրամ Հովհաննիսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ