ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ դատավորների «պաշտոնանկությանն» ուղղված գործընթացում խախտվել է Կոնվենցիայի 5 հոդված 07/24/2020 20:04 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թխայանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացվող գանգատը պատրաստ կլինի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին գանգատը նախապատրաստվում է՝ հաշվի առնելով նաև նոր հանգամանքները, մասնավորապես, կարիք կար ամբողջացնելու գանգատը, քանի որ ի սկզբանե հրատապ միջոցի միջնորդություն էր ներկայացվել, իսկ գանգատին ներկայացվող պահանջները տարբեր են, ուստի՝ այս պահին կարիք կա ամբողջական գանգատ ներկայացնելու։
Իսկ թե կոնվենցիայի որ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման հիմքերով է ներկայացվելու գանգատը, Սահակյանը նշելով, որ խոսքի վերաբերելու է 8-րդ հոդվածին, որը պաշտպանում է դատավորների մասնավոր և մասնագիտական կյանքը, ինչն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի մաս է կազմում, վերաբերելի հոդված է նաև արդար դատաքննության իրավունքը։
«Անձանց իրավունքների խախտումների դեպքում պետք է ապահովված լինի արդյունավետ դատական պաշտպանություն, իսկ կոնկրետ այս դեպքում դատական պաշտպանության մեխանիզմներից զրկված են եղել, ուստի՝ մերժվել է արդարադատության իրականացումը»,- նշեց Սահակյանը։
Նա տեղեկացրեց, որ կան խնդիրներ կապված սեփականության իրավունքի պաշտպանության հետ, քանի որ, մինչև կենսաթոշակային տարիքը նշանակվելով, դատավորներն ունեցել են ողջամիտ սպասում նաև իրենց աշխատավարձի պաշտպանության։
«Բացի այդ՝ կան հոդվածներ, որոնք առնչվում են խտրականությանը, այսինքն՝ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են ՍԴ դատավորների նկատմամբ, պայմանավորված են եղել նաև խտրականությամբ։ Եղել են ոչ թե ընդհանուր բնույթի միջոցառումներ, այլ՝ թիրախավորել են ոչ լեգիտիմ հիմքով՝ կոնկրետ անձերի։ Կարծում ենք, որ չարաշահվել է նաև իրավական ընթացակարգերը, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 18-րդ հոդվածով։ Այսինքն՝ գործ ունենք առավել քան 5 հոդվածի խախտումների հետ»,- նշեց Սահակյանը։
Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումի մերժմանը՝ Սահակյանն ասաց, որ դրանք ինքնուրույնաբար քննարկվող հարցեր են և կարևոր է, թե ինչ հիմքով է մերժվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործով հունիսի 26-ին ՄԻԵԴ դիմում են ուղարկել,որով դատավորները խնդրել էին ՄԻԵԴ-ին միջանկյալ որոշում կայացնել։ ՄԻԵԴ-ը հաշված օրերի ընթացքում կամունիկացրել է և կառավարությանը մինչև հուլիսի 6-ը ժամանակ տվել՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Եվս մեկ օր էլ դիմումատուներին էր տրված՝ կառավարության դիրքորոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու մասին դատավորների դիմումը։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ՄԻԵԴ-ը ոչ թե չի համաձայնել ներկայացված փաստարկներին, այլ պարզապես գտել է, որ իր դատական պրակտիկայում միջանկյալ միջոցի կիրառման շրջանակը նեղ է և այդ նեղ կիրառության պայմաններում ՄԻԵԴ-ը պաշտպանում է կյանքը և առողջությունը, իսկ այլ տեսակի արժեքներ ՝ այդ ինստիտուտի միջոցով ՄԻԵԴ-ում դեռևս չեն պաշտպանվում, ուստի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումը մերժվել է դատարանի շրջանակներից դուրս լինելու հիմքով։ Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ լինում են դեպքեր, երբ ՄԻԵԴ-ը մերժում է անհիմն լինելու հիմքով, ինչն այս դեպքում վերաբերելի չէ։ Բացի այդ՝ Սահակյանն ընդգծեց, որ որևէ կապ գոյություն չունի միջանկյալ միջոցի բավարարման և գործի ելքի միջև և գործերի շատ փոքր տոկոսի՝ 1 տոկոսը չգերազանցող դեպքերում է ՄԻԵԴ-ը կիրառում նաև միջանկյալ միջոց, բայց մնացած 99 տոկոս գործերով մեծ պատրաստականությամբ արձանագրում է իրավունքների խախտումներ։ Նրա խոսքով՝ եղել են շատ ավելի վատ դրսևորումներ, երբ միջանկյալ միջոցը կիրառվել է, բայց հետագայում ՄԻԵԴ-ը մերժել է խախտման արձանագրումը, ինչը նշանակում է, որ հակառակ պնդումը, որ միջանկյալ միջոցի բավարարման դեպքում անպայման արձանագրվելու է նաև իրավունքների խախտում, անհիմն է։
«Միջանկյալ միջոցի կիրառման նպատակն այլ է և չի համընկնում գործի ըստ էության լուծման հետ։ Դատարանի պրակտիկան քարացած չէ, ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ դատարանը մի փուլում մերժել է միջանկյալ միջոցի կիրառումը, իսկ հետագա փուլերում՝ բավարարել։ Այսինքն՝ այս առումով էլ դատարանը շատ դինամիկ է աշխատում և շահարկումները, որ միջանկյալ միջոցի մերժումն ազդեցություն կունենա կամ խոսում է այն մասին, որ ՄԻԵԴ-ը չի արձանագրելու իրավունքների խախտում, անհեթեթ է և որևէ իրավական հիմնավորվածություն չունի »,- ընդգծեց Սահակյանը։
Նշենք, որ հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակման պահից։ Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետում այն չի ստորագրել եւ ոչ էլ դիմել՝ ՍԴ՝ օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար։ Մինչդեռ՝ գործող իրավակարգավորումների համաձայն՝ նշված ժամկետում օրենքը չստորագրելու դեպքում նախագահը պետք է դիմի ՍԴ՝ օրենքի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշում ստանալու, որն այս դեպքում չի իրականացվել։
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ նախագահը դրսևորել է անգործություն և չստորագրելու մեկ հիմնավոր միջոց կա՝ պետք է դիմեր ՍԴ, ինչն այս դեպքում չի կատարել և գործ ունենք Սահմանադրական դելիկտի հետ, սակայն Սահմանադրությունը կանխատեսել է նաև երրորդ տարբերակը և նախագահի անգործության հետևանքները չեզոքացրել է՝ փաստաթուղթը ստորագրելու լիազորությունը վերապահելով ԱԺ նախագահին։
«ԱԺ նախագահը նման անգործության պարագայում կարող էր օրենքը ստորագրել և այս առումով մենք իրավական խնդիր չունենք։ Իհարկե այլ հարցեր են առաջ գալիս, որ առնվազն պետության գլուխը պետք է ունենար լուրջ շարժառիթներ՝ փաստաթուղթը չստորագրելու համար և, եթե երկրի ղեկավարը չի ստորագրում այդ օրենքը, բայց այն երկրի ԱԺ նախագահի ստորագրմամբ ուժի մեջ է մտնում, ինչ հետևություններ պետք է հասարակությունը կատարի»,- նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը հունիսի 22-ին հակասահմանադրական ճանապարհով՝ առանց ՍԴ դրական եզրակացությունն ստանալու, փոփոխություններ կատարեց երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության մեջ, որից օրեր անց հայտարարվեց, որ թե դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները եւ նրանք պետք է անհապաղ վայր դնեն՝ Բարձր դատարանի դատավորի լիազորությունները։ Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված էր Սահմանադրական դատարանի դատավորի անփոփոխելիության սկզբունքը, ինչը դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկն էր։
Ընդ որում՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված համարվեցին՝ նախքան ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելը, թեեւ հենց այդ օրենքով է կանոնակարգվում դատավորների լիազորությունների դադարեցման ու նշանակման կարգը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարվեցին միայն հունիսի 30-ին, որն, ինչպես նշեցինք, ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է նախօրեին։
Նկատենք, որ հունիսի 25-ից հետո Հայաստանում ձեւավորվել է սահմանադրական ճգնաժամ՝ տապալվել են ՍԴ նիստերը, չեն հրավիրվում աշխատակարգային նիստեր, ՍԴ մուտք եղած դիմումները մնում են անհետեւանք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ