Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի կարծիքը ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին 07/24/2020   12:15  |  ԼՐԱՀՈՍ

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ս․թ․ հուլիսի 22-ին քննարկեց ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագիծը։ Մատնանշվեցին բազմաթիվ սխալներ և բացթողումներ, որոնցից ամենահիմնականների վրա ցանկանում ենք հրավիրել համապատասխան մարմինների և խնդրով հետաքրքրված մեր քաղաքացիների ուշադրությունը։

1․ Նախևառաջ անընդունելի է և լիովին չարդարացված այն մոտեցումը, որ, առկա ուսումնական ծրագրերը կատարելագործելու և բարելավելու փոխարեն, մի կողմ են դրվել «Հայոց պատմություն» առարկայի հայրենական դասավանդման փորձն ու ծրագրերը, վերցվել են արտասահմանյան որոշ երկրների պատմության դասագրքերի կաղապարները և «լցվել» Հայաստանի պատմության փաստական տվյալներով։ Գնահատելով և արժեվորելով այլ երկրների դասավանդման փորձն ու դասագրքերը, միանգամայն սխալ ենք համարում դրանց կաղապարների կրկնօրինակումը Հայաստանի դպրոցների համար, նկատի ունենալով յուրաքանչյուր երկրի պատմության և մանկավարժական ավանդույթների առանձնահատկությունները։

2․ Անհասկանալի և լիովին չարդարացված են ժամանակագրական մեծածավալ բացթողումներն ու խառնաշփոթն ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների ծրագրերում։ Այստեղ առնվազն պետք է հիշել ու պահպանել մեր պատմահայր Մովսես Խորենացու թևավոր խոսքի վերածված միտքը՝ «Պատմությունը ճշմարիտ չէ առանց ժամանակագրության»։  Բերենք կոնկրետ օրինակներ։

Հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը (7-9-րդ դասարաններ՝ նախկին 6-9-րդի փոխարեն) ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի՝ Ք.ա․  IX դարից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածի պատմությունը։ Ներածությունից հետո (որում ներկայացվում են Հայաստանի պատմական աշխարհագրությունն ու մեր երկրի մասին հնագույն դիցաբանական պատկերացումները) առաջին թեման է՝ «Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը»։ Դա մեծ բացթողում է և կոպիտ սխալ։ Ներածությունից հետո նախ պետք է ներկայացվի Հայաստանի պատմության վաղնջական շրջանը (նախնադար), որտեղ էլ գտնվում են մեր քաղաքակրթության ակունքները։ Դրանից հետո անհրաժեշտ է անդրադարձ կատարել հայոց ազգածագման հիմնախնդրին, ապա վաղ պետականությունների դարաշրջանին՝ Ք․ա․ III-II հազարամյակներին, որից հետո միայն անցնել համահայկական թագավորություններին։

Նախնադարի, հայոց ազգածագման և վաղ պետականությունների դարաշրջանների անտեսումն իր հերթին բերում է այլ թյուրըմբռնումներ և սխալներ։ Օրինակ, առաջին թեմայի երկրորդ բաժնի վերնագրում կարդում ենք՝ «Տուշպա-Վանը հայոց առաջին մայրաքաղաք» (էջ 8)։ Ք․ա․ III-II հազարամյակների պետական կազմավորումներն ունեցել են իրենց մայրաքաղաքները և, հետևաբար, Տուշպա-Վանը չի կարող հավակնել «հայոց առաջին մայրաքաղաք» լինելուն։

«Հայոց պատմություն» առարկայի ծրագրում նախնադարի, հայոց ազգածագման և վաղ պետականությունների դարաշրջանների բացակայությունը չի կարող արդարացվել 6-րդ դասարանում նախատեսված «Ես, հայրենիքս և աշխարհը» առարկայի ծրագրում դրանց մասին ակնարկներով, քանի որ վերջինս ինքնին անհասկանալի մի կոգնլոմերատ է, ինչի մասին կխոսվի ստորև։

Մեծ դարաշրջաններից բացի, հիմնական դպրոցում կան նաև ավելի փոքր բացթողումներ ևս։ Օրինակ, 7-րդ թեմայում («Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորությունը») ոչ  մի խոսք չկա նույն դարաշրջանի հայկական փոքր թագավորությունների (Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի, Փառիսոսի և այլն) մասին (էջ 30-33)։ Դա բացարձակապես հիմնավորված չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք այդ թագավորություններում ստեղծված քաղաքակրթական մեծ արժեքները, նաև այն, որ դրանց մի մասը շարունակեց իր գոյությունը Անիի թագավորության անկումից հետո։ 14-րդ թեմայում բաց է թողնված «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին․ Կովկասյան ճակատը և հայ կամավորական շարժումը»․ սա նույնպես չհիմնավորված բացթողում է․․․

3․ Շատ ավելի տխուր է վիճակն ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում, որը կարելի է բնորոշել իբրև ժամանակագրական չհիմնավորված քաոս։ Այստեղ ևս մեր պատմությունը սկսվում է Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունով։ Ահա 10-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․  Առաջին  կենտրոնացված  համահայկական պետությունները Հայկական լեռնաշխարհում, 

2․ Միասնական հայկական պետությունից մինչև  աշխարհակալ տերություն,

3․ Պետականաշինության  գործընթացը  վաղ ավատատիրության շրջանում,

4․ Զարգացած ավատատիրության  փուլը. Բագրատունյաց պետականությունը,

5․ Կիլիկյան հայկական  պետությունը։

Թվում է, թե, ավարտվելով 14-րդ դարում, դասընթացը 11-րդ դասարանում պետք է շարունակվի 15-րդ դարից, սակայն մեզ այստեղ սպասվում է մեծ անակնկալ՝ վերադարձ 5-րդ դար․․․ Ահա 11-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․ Պայքար  ինքնության պահպանման համար   5-6 դդ․,

2․ Ինքնությանը սպառնացող մարտահրավերները 7-9 դդ.,

3․ Ազատագրական պայքարի գաղափարական փուլը,  

4․ Ինքնության  համար  պայքարը   20-րդ դ.,

5․ Անկախության վերականգնումը 20-րդ դարավերջին։

Շատ ավելի մեծ պետք է լինի աշակերտի զարմանքը, որը 11-րդ դասարանում 10-րդ դասարանի բացթողումները լրացնելուց և 20-րդ դարավերջին անկախության վերականգնումով մերօրյա Հայաստանի Հանրապետությունը ուսումնասիրելուց հետո 12-րդ դասարանում կրկին վերադարձ պետք է կատարի, այս անգամ՝ խորհրդահայ հասարակություն․․․ Ահա 12-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․ Ազգային զարթոնքը. Հայկական այլախոհություն,

2․ Խորհրդահայ հասարակությունը,

3․ Գիտական և  տնտեսական նորարություն,

4. Մշակութային և կրթական  նորարությունը. Երևանը մշակութային կենտրոն։

Ոչ մասնագետի համար էլ ակնհայտ է, որ ժամանակագրականից բացի՝ առկա է նաև պատճառ-հետևանքային կապի բացակայություն։ Ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել հեղինակներն ավագ դպրոցի երեք դասագրքերի այս ծրագրերը կազմելիս։

Եթե 10-րդ դասարանի համար ընտրվել է պետականության թեմատիկան, անհասկանալի է, թե ինչու այն չի սկսվում պետականության ծնունդից, Ք․ա․ III-II հազարամյակների վաղ պետական կազմավորումներից և հասնում մինչև հանրապետությունների դարաշրջանը, որը մեկնարկեց 1918 թ․ և շարունակվում է ցայսօր։

Եթե 11-րդ դասարանի համար ընտրվել է ազգային-ազատագրական պայքարի թեմատիկան, անհասկանալի է, թե ինչու չի ներառված հայերի ազատագրական պայքարը Աքեմենյան տերության դեմ, ինչի մասին վկայում են հանրահայտ Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը, Ք․ա․ 360 թ․ Երվանդ Բ-ի ապստամբությունը և, ի վերջո, Հայաստանի անկախացումը Ք․ա․ 331 թ․, և այն պահպանելու համար մղված պայքարը Ք․ա․ 4-րդ դարի վերջին տասնամյակներին։ (Պետք է նշել նաև, որ ծրագրում «ազգային-ազատագրական պայքարի» փոխարեն հաճախ օգտագործվում է «ինքնության  համար  պայքարը», որը միշտ չէ, որ արդարացված է)։

Իսկ 12-րդ դասարանի թեմաների ընտրությունը միանգամայն անհասկանալի է և չպատճառաբանված։

4․ Շատ ավելի մեծ խառնաշփոթ է 6-րդ դասարանի համար նախատեսված «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագրում, որն, ինչպես նշվեց, զանազան նյութերի կոնգլոմերատ է և, կարծես թե, միտում ունի լրացնելու Հայոց պատմության վաղ շրջանի թեմաները։

Նախ զարմանալ կարելի է, թե ինչ տրամաբանությամբ են ընդամենը 12 տարեկան երեխայի համար նախատեսված առարկայի ծրագրում ընդգրկվել հետևյալ թեմաները՝

- «Հնագույն հնդկական և իրանա-հայկական դիցաբանությունների և կրոնա-փիլիսոփայական համակարգերի համեմատություն» (էջ 14),

- «Եգիպտական Աստվածակենտրոն քաղաքակրթությունից մինչև Հունաստանի մարդակենտրոն քաղաքակրթություն, Եվրոպայի առևանգումը, Էդիպը և Սֆինքսը» (էջ 21),

- «Անտիկ աշխարհ. Աստվածներ-հերոսներ-մարդիկ, Աթենք և Սպարտա, պոլիսի և քաղաքացու գաղափարը, Իրավական ակտեր՝ Օրենսդիր, գործադիր դատական, մարդու իրավունքներ և այլն, հույն բնափիլիսոփաների հայացքները, Պյութագորաս, պյութագորական համայնքը՝ իդեալական հասարակություն ստեղծելու փորձ, Սոկրատ-Պլատոն-Արիստոտել-Ալեքսանդր, Ալեքսանդրի արշավանքը՝ Դիոնիսոսի ճանապարհորդության հետքերով, հելենիզմի առաջացումը» (էջ 21) և այլն։

Միանգամայն անհասկանալի է, թե «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրն ինչու է ընդգրկում նյութեր միայն Հին աշխարհից․ ինչո՞ւ նման անվանումով դասագիրքը չի կարող նյութեր ընդգրկել միջնադարից, նոր ու նորագույն շրջաններից․․․

Այդ առարկայի ծրագիրը ներկայանում է հինգ թեմաներով՝

1․ Նախապատմությունից դեպի պատմություն,

2․ Ի՞նչ կարող ենք սովորել հնագույն քաղաքակրթություններից,

3․ Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը,

4. Համաշխարհային հավատալիքները,

5. Նորամուծություններն ու գաղափարները փոխում են աշխարհը։

Առաջին թեմայի 7 բաժիններից միայն մեկն է նվիրված Հայաստանին։ Զարմանալի երևույթ ենք տեսնում երկրորդ թեմայի 7-րդ և 8-րդ բաժիններում․ այդ երկու բաժիններն էլ վերաբերում են միևնույն նյութին՝ Հայաստանի Ք․ա․ III-II հազարամյակների վաղ պետական կազմավորումներին, սակայն տարբեր ձևակերպումներով ներկայացված են իբրև տարբեր բաժիններ՝ « Վաղ պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում (Ք.ա. III հազարամյակից մինչև Ք.ա. I հազարամյակ)» և «Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները (Արատտա, Արմանում, Հայասա, Նաիրի)» (էջ 16)։ Լիովին անհասկանալի է 3-րդ թեմայի («Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը») առկայությունն այս դասագրքում, քանի որ այն ամբողջությամբ կրկնվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում․․․

5․ «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում տեղ են գտել նաև փաստական սխալներ, որոնք պատիվ չեն բերում այն կազմողներին։ Նշենք մի քանիսը․

- Արտաշես I-ը՝ համահայկական պետության  հիմնադիր (էջ 15)։ Վերնագրում առկա է սխալ․ Արտաշեսը վերականգնեց միայն Մեծ Հայքի թագավորությունը, որից անջատվել էր Ծոփքը և դարձել առանձին թագավորության։ Ինչպե՞ս կարող է Արտաշես Ա-ի պետությունը համարվել «համահայկական», երբ վերջինիս կողքին կային ևս երեք հայկական թագավորություններ՝ Ծոփքը, Փոքր Հայքն ու Կոմմագենեն։

- «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» վերնագրի (էջ 71) փոխարեն ճիշտ է օգտագործել «Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»՝ երկու պատճառով։ Նախ Երկրորդ աշխարհամարտի սկզբից (1939 թ․) տասնյակ հազարավոր սփյուռքահայեր են մասնակցել պատերազմին: Եվ երկրորդ, «Հայրենական մեծ պատերազմը» խորհրդային պատմագրությունից ժառանգություն մնացած եզրույթ է, որը ճիշտ չէ նույն իմաստով Հայոց պատմության մեջ գործածելը (վերջինիս մեկանգամյա կիրառումն ամբողջ 6-ամյա դասընթացում աշակերտի մոտ կարող է թյուրըմբռնման առիթ դառնալ)։

- Կիրառվող սխալ եզրույթների թվին է դասվում նաև «Լեռնային Արցախը» (էջ 101), որը «Լեռնային Ղարաբաղ»-ի արհեստական հայացման արդյունք է և առաջ է բերում իմաստային սխալ։ «Արցախը» և «Ղարաբաղը» աշխարհագրական առումով տարբեր տարածք են ընդգրկում, հետևաբար մեկը մյուսին փոխարինել չեն կարող։

- 9-րդ դասարանի 16-րդ թեմայի ենթաբաժիններից մեկը վերնագրված է՝ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) 1921-1988 թթ․» (էջ 71): Սա այն դեպքում, երբ, որպես դասագրքային ճշմարտություն, հայտնի է, որ ԼՂԻՄ-ը ձևավորվել է 1923, ոչ թե 1921 թ․, և գոյություն է ունեցել ոչ թե մինչև 1988, այլ՝ 1991 թ․, դառնալով Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կորիզը։

6․ Նախագծում չափազանց շատ են անփութության հետևանքով տեղ գտած և բացասական տպավորություն առաջացնող վրիպակներն ու ուղղագրական սխալները, որոնց ավելորդ ենք համարում անդրադառնալը։

7․ Նախագծում արտացոլված չէ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրումը Հայոց պատմության մեջ ո´չ բովանդակային առումով, ո´չ էլ ժամաքանակով։ Ներկայումս «Հայոց պատմություն» առարկան հիմնական դպրոցում դասավանդվում է 204 ժամով, իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 132 ժամով։ Միավորման պարագայում կստացվեր 336 ժամ, մինչդեռ ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 255 ժամ։ Ավագ դպրոցում «Հայոց պատմությունը» ներկայումս անցնում են 170 ժամով, «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 68 ժամով։ Ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 172 ժամ, այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմության» ժամերն «անհետանում» են․․․ Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, ամբիոնը գտնում է, որ նշված երկու առարկաների միավորումը սխալ գաղափար էր, քանի որ դրանք ունեն տարբեր խնդիրներ և նպատակներ։

Նկատի ունենալով վերոնշվածը (նաև նկատված, սակայն այս տեքստում տեղ չգտած բազմաթիվ բացթողումներն ու սխալները), ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն արձանագրում է, որ ներկայացված նախագծում Հայոց պատմությունը ներկայացվում է ժամանակագրական բացթողումներով և բովանդակային աղճատումներով։ Նման ծրագրով «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի ստեղծումը ոչ միայն չի նպաստի հայրենասեր սերունդ դաստիարակելու գործին, այլև աշակերտների մոտ կարող է հակակրանք առաջացնել առարկայի նկատմամբ։ Ամբիոնը գտնում է, որ ներկայացված ծրագիրը ենթակա չէ կոսմետիկ շտկումների ու խմբագրման։ Այն պետք է լիովին մերժել և ստեղծել նորը՝ Հայոց պատմությամբ զբաղվող գիտաուսումնական հաստատությունների երաշխավորած մասնագետների մասնակցությամբ։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն իր անվարձահատույց ծառայությունն է առաջարկում այդ աշխատանքներին։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝

22․07․2020

Արտակ Մովսիսյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:05 20/06/2020  |  ՄամուլՈվ կնշանակվի ԵՊՀ ռեկտոր․ նախարարն նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
17:24 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական անդամների քվեարկության արդյունքները. տեղի կունենա երկրորդ փուլ
10:11 05/06/2020  |  ՄամուլԻշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»
09:51 05/06/2020  |  Մամուլ«Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան. «Իրավունք»
19:48 19/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀեռակա համակարգում սովորող ուսանողները, կարծում եմ ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք
12:20 18/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ում պաշտպանությունները կիրականացվեն առցանց
10:58 23/03/2020  |  ԿորոնավիրուսԵՊՀ ռեկտորի ժ.պ-ն պահանջում է, որ Հանրայի կապերի ծառայության աշխատակիցները գնան աշխատանքի.խոսնակ
10:22 13/03/2020  |  ՄամուլՈւշագրավ կլանային կապեր․ ԵՊՀ ռեկտորի թեկնածուի անցյալը. «Ժողովուրդ»
13:39 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հավակնորդ. հայտնի են նրանց անունները
10:22 10/03/2020  |  ՄամուլԻշխանությունը մոբիլիզացրել է ուժերը. Ռեկտորը յուրային լինի, որ ուսանողները միաբերան «ԱՅՈ» ասեն. «Հրապարակ»

Արխիվ

[]