ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիների խնդիրն է տարածել այն գաղափարը, թե հայերը վտանգավոր են ոչ միայն ադրբեջանցիների, այլ ամբողջ աշխարհի համար. Լարիսա Ալավերդյան 07/24/2020 17:22 | ԼՐԱՀՈՍ
Տասնամյակներ շարունակ դաստիարակվում է մի սերունդ, որը հայությանը և՛ պատկերացնում է, և՛ ուզում է աշխարհին ներկայացնել որպես մարդկության թշնամի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարբեր երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցող ընդհարումներին։
Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ Ադրբեջանի իշխանությունների առջև դրված խնդիրը ոչ թե զուտ հայերին տարածաշրջանից դուրս հանելն է, այլ աշխարհում, ընդ որում իրենց հասու վայրերում, տարածել այն գաղափարը, որ հայերը վտանգավոր են ոչ միայն ադրբեջանցիների, այլ ամբողջ աշխարհի ժողովուրդների համար. «Ապրիլյանից հետո Ադրբեջանի կողմից այս աշխատանքն ամբողջ աշխարհով ոչ թե կրկնապատկվել, այլ տասնապատկվել է։ Ամեն անգամ մեզ հիշեցնում են, որ առանձին-առանձին այդ դեպքերը ոչ թե հենց այնպես դրվագներ են, այլ շարունակական բնույթ կրող և նպատակային հստակ քաղաքականություն է, ուղղակի մարտավարությունն այս կամ այն առումով փոխվում է և ինչպես տեսնում ենք հիմնականում ինտենսիվացվում է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ դա ոչ թե իր տեսակի մեջ է մեզ համար նորություն, այլ իր ծավալների մեջ, ինչը խոսում է ադրբեջանական կողմի կիրառած բազմապիսի մեթոդների մասին, որոնց համար նրանք որևէ գումար չեն խնայում։
«Երկու տարի անընդմեջ կրկնել եմ, որ բառապաշարը, հռետորաբանությունը զուտ խոսքեր չեն։ Դա հենց այն ձևն է և այն գործիքն է, որով արտահայտվում է պետության քաղաքականությունը։ Վերջին երկու տարիների ընթացքում իշխանական բանախոսների խոսքը վերին աստիճանի կրավորական է, և դա նոր հույսեր է ներշնչել։ Թե հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից ճիշտ չէ արտահայտվել գաղափարը, թե ճիշտ չէ հասկացվել, բայց այն անորոշությունը, որը պարունակվում է այդ ավելի քան տարօրինակ բանաձևերի մեջ, պետք է հստակեցնենք։ Այդպիսի կրավորական ձևակերպումները կամ բառապաշարը կարող է սին, բայց հույսեր է ներշնչում, իսկ դա ադրբեջանցիների համար նոր խթան է, ավելի ու ավելի ուժեղացնել իրենց հակահայկական, իսկ իրականում ռասիստական քաղաքականությունը։ Երբևիցե լսե՞լ եք, որ որևէ անգամ Հայաստանը որևէ հարթակում հարցը բարձրացնի այդ ձևակերպմամբ՝ Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Վերջինս համոզված է, որ ամբողջովին սխալ է այն քաղաքականությունը, որն իշխանական թիմի կողմից արտահայտվում է ավելի քան տարօրինակ բանաձևերով։
Հարցին՝ կարծում է, եթե մեր հռետորաբանությունն այլ լիներ, հնարավոր է հայատյացությունը նման մակարդակի չլիներ, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այս աստիճանի չէր հասնի, որովհետև Ադրբեջանի նկատմամբ կընդունվեին տարբեր բանաձևեր։ Նրա կարծիքով դրանք պետք է դառնային ամենակարևոր հարթակներում քաղաքական օրակարգի հարց և պետք է ավարտվեին պարզ բանաձևերով, որոնք ամբողջովին մերժում են ռասիզմը միջազգային հարաբերությունների մեջ. «Մեր հռետորաբանություն պետք է լինի պարզ, իրավական հիմնավորված։ Վերջապես որևէ անգամ կլինի՞, որ մեր իշխանությունները հստակեցնեն, որ պահանջում են՝ տիեզերքից մշտադիտարկումը տարածաշրջանի սահմաններին լինի վերջապես։ Այստեղ պահանջվում է Հայաստանի պահանջատիրությունը, հետևողական աշխատանքը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել